Կանոնները պետք է լինեն պարզ, հասկանալի․ Ա․ Ավագյանն ուսուցիչներին ներկայացնում է՝ ինչպես կառավարել դասարանի վարքագիծը

Այսօր մեկնարկել է Հայաստանի երկրորդ տարեկան ուսուցչական-հանրակրթական համաժողովը՝ Edcamp-ը, որը համախմբում է ուսուցիչներին, դպրոցների ղեկավարներին, հոգեբաններին, կրթական հետազոտողներին եւ քաղաքականություն մշակողներին։ Այսօրվանից մինչեւ հունիսի 27-ը ամեն օր կլինեն մի շարք քննարկումներ եւ փորձի փոխանակում։ Ստորեւ ներկայացնում ենք աշակերտների վարքագծի վերաբերյալ այսօրվա քննարկումից մի հատված։

Հաշվի առնել աշակերտի նախասիրությունները, սահմանել կանոններ, հասնել փոխըմռնման եւ համագործակցության․ հայ մանկավարժներն այսօր ծանոթացան դասարանի վարքագծի կառավարման ժամանակակից մոտեցումներին։

Նոր մոտեցումները սեփական օրինակներով առցանց նրանց ներկայացրեց ԱՐՄԱՎ շարունակական կրթության կենտրոնի հիմնադիր Արմենուհի Ավագյանը։ Քննարկման ընթացքում խոսեց միայն նա, այս անգամ լսողի դերում ուսուցիչներն էին, որոնք իրենց հարցերն ուղղում էին նամակի տեսքով։

Բանախոսի կարծիքով՝ այսօր դպրոցում առկա դժվարությունների պատճառներից է ուսուցիչների կողմից ճկունություն չդրսեւորելը։

Խոսելով աշակերտների ներգրավվածության մասին՝ նշեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի նախասիրությունները, դասը կառուցել ըստ դրանց։ Եթե երեխան «Ուոլթ Դիսնեյ» ընկերության հերոսներին շատ է սիրում, կարելի է այդ ուղղությամբ մտածել։

Երբեմն որոշ աշակերտների անհրաժեշտ է թույլ տալ դասընկերոջ կամ փոքր խմբի հետ աշխատել, երբ օրինակ՝ մեկը դժվարանում է կենտրոնանալ եւ այլն։ Աշակերտներ էլ կան գրատախտակին գրելու խնդիր ունեն։ Կարելի է նրանց թույլ տալ, որ տետրում աշխատեն։

Ըստ բանախոսի՝ մեր դպրոցներում բոլորին ուսուցիչն է փորձում օգնել, եւ աշակերտները միմյանց հետ քիչ են համագործակցում, մինչդեռ նրա առաջարկած տարբերակով՝ կարելի է ասել, որ հարցի դեպքում պետք է դիմել երեք դասընկերոջ, պատասխան չստանալու դեպքում՝ ուսուցչին։ Ընթերցանության ժամանակ էլ աշակերտներից մեկը կարող է դասը բարձրաձայն կարդալ, մյուսը նրան ուղղել։

Կարեւոր է ուսուցչի ձայներանգը։ Ժողովուրդն ասում է՝ ձայնը գլուխն է գցել, հենց այդ պարագայում էլ, երբ ուսուցիչը կոկորդային ձայնով բարձր խոսում է, աշակերտը կարող է հոգնել եւ անցանկալի վարք դրսեւորել։ Ձայնի վրա էլ պետք է աշխատել, որպեսզի ոչ թե կոկորդից, այլ որովայնից դուրս գա։

Քար լռության մասին

Բանախոսի կարծիքով՝ եթե դասարանում քար լռություն է, լավ բանի մասին չի խոսում։

«Եթե ձեր նպատակն է, որ դասարանում լինի քար լռություն, դուք դատապարտված եք անհաջողության»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է դրա փոխարեն լինի ձայնային որոշակի ֆոն, սակայն ոչ աղմուկ։

Դասարանի մթնոլորտը պետք է լինի աշխատանքային, հանգիստ ու հաճելի։

Ավագյանի խոսքով՝ լավ կազմակերպված դասարան ունենալու համար կարեւոր են, թե՛ ուսուցչի խոսքերը, թե՛ ընդանուր տարածքի շեղող հանգամանքները։

Առաջինի դեպքում պետք է ուշադիր լինել՝ ինչ բառերով ենք գրանցում երեխայի անհաջողությունը․ «կրկին քո մոտ չստացվեց»-ը կարելի է փոխարինել՝ «ոչինչ, վաղը կփորձենք»-ով։

Ինչ վերաբերում է երկրորդին, օրինակ՝ մեծ պատուհաններով դասասենյակում երեխան կարող է շարունակ նայել անցորդներին։ Նախատելը չի օգնի, պետք է նվազագույնի հասցնել շեղող հանգամանքը։

Կանոններդ լղոզված պիտի չլինեն

Լավ կազմակերպված դասարանում լավ կանոններ են պետք՝ լղոզվածի փոխարեն պարզ, կիրառելի, պարբերաբար կրկնվող եւ ստեղծագործաբար ներկայացվող։ Դրանք կարելի է երգ ու նկար դարձնել, հաճախ հենց աշակերտը կարող է նկարել այն կանոնը, որին պետք է հետեւի։

Հիշեցում ուսուցիչներին․ եթե մեկ անգամ իրենց գրած կանոններին չհետեւեն, օրինակ՝ ասեն․ «Գնա, ինչ ուզում ես արա», աշակերտներն այսուհետ չեն ենթարկվի դրանց։

Ավագյանի խոսքով՝ կանոնները պետք է լինեն դրական ձեւակերպմամբ՝ «մի´ վազիր»-ի փոխարեն՝ «տեղաշարժվի´ր քայլելով», ունենան պարզ ձեւակերպում եւ լինեն իրագործելի։ Օրինակ՝ «լինե´նք հարգալից»-ը կոնկրետ ու հասկանալի չէ, սակայն «ընկերոջդ իրերը վերցրու միայն նրանից հարցնելու դեպքում»-ը ուրիշ հարց է։ Մեկ այլ տարբերակ․ «մի´ խփիր, մի´ ծաղրիր»-ի դեպքում աշակերտին կարող ես տալ վատ գաղափար ու միտք, կարող ես ասել․ «ձեռքերդ, ոտքերդ, իրերդ քեզ մոտ պահի´ր»։ Սա նաեւ կնշանակի, որ իրար այլ պարագաներով չեն կարող հարվածել։

Կարեւոր պայման է անցանկալի վարքագծի հաղթահարումը, իսկ դրա համար պետք է հասկանալ առաջացման համատեքստը, սահմանել ցանկալի վարքագիծը։ Այնուհետեւ աշակերտին հնարավորություն տալ դա փորձակելու՝ նրան նաեւ հուշումներ տրամադրելով։

Եթե ավելի պարզ․ երբ երկար դասամիջոցից հետո աշակերտները շարունակ աղմկում են, կարելի է կանոն մշակել, որ դասարան պետք է մտնել անաղմուկ, փակ բերանով։

Սեփական օրինակով ուսուցիչը կարող է այս ամենը ցույց տալ, հետո ամենաչարաճճի աշակերտին խնդրել, որ ինքը ցույց տա օրինակելի տարբերակը։

Շատ հաճախ ամենաժիր աշակերտները ուշադրության կենտրոնում են ցանկանում լինել։ Այսպես կլինեն նաեւ լավ վարքով։

«Գեղեցիկ վարքն էլ կարող է լինել ուշադրություն գրավելու միջոց»,-ընդգծեց Ավագյանը։

Ուսուցիչը նաեւ կարող է հուշումներ պատրաստել՝ թղթի վրա փակ բերան նկարել եւ մտնելուց աշակերտներին դա ցույց տալ։ Առավել շատախոսների սեղաններին դրանք նաեւ փակցնել, որ շարունակ աչքի առաջ լինեն։

Նախատինքի փոխարեն խրախուսում

Բանախոսն առաջարկեց բացասականը մեկնաբանելու փոխարեն՝ խոսել դրականից։

«Ոչ թե փնովել չկատարողներին, այլ խրախուսել կատարողներին»,- նշեց Ավագյանը՝ հավելելով, որ ավելի լավ է «Արմե´ն, բավական է խոսես»-ի փոխարեն, «տեսե´ք, թե Արմինեն ինչքան լուռ է նստած» տարբերակը կիրառել։

Խրախուսումը կարող է լինել նաեւ նյութական՝ կտրոնների տեսքով։ Յուրաքանչյուր կտրոնը մեկ րոպե։ Հետո օրինակ՝ Լուսինեն կարող է նկարչության ժամին 5 րոպե ավելի նկարել, քանի որ լավ վարքագծի համար 5 կտրոն է վաստակել։ Շատախոսներին կարելի է կրկնակի խրախուսել։

Մեկ այլ հետաքրքիր առաջարկ է՝ դասասենյակում ունենալ հանգստի գոտի։ Սա չի նշանակում, թե ով երբ ցանկանա, այնտեղ պիտի գնա, այն կարող են վաստակել՝ որոշակի խրախուսական կտրոններ հավաքելու դեպքում։

Տպել
4658 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին