Ռեկորդային ցուցանիշներ. կորոնավիրուսի տարածման տեմպն ահագնացող է Բրազիլիայում, Եվրոպայում բացվում են սահմանները

Կիրակի օրն աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի տարածման ռեկորդային ցուցանիշ. ահազանգում է ԱՀԿ-ն:

Մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է ավելի քան 183 հազար նոր դեպք: Մոտ 116 հազար նոր վարակման դեպք է հաստատվել Ամերիկայում: Եվրոպայում արձանագրվել է վարակման նոր դեպքերի մոտ 30%-ը, մահվան՝ 42%-ը:

Կորոնավիրուսից մահացության եւ վարակի տարածման կտրուկ աճ է նկատվել Բրազիլիայում. տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ համավարակի մեկնարկի օրվանից այստեղ վարակին զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ: Երկիրը հիմա մահացածների թվով Միացյալ Նահանգներից հետո երկրորդ տեղում է: Բնակիչները վրդովված են իշխանությունների՝ իրենց կարծիքով ո՛չ համարժեք, ո՛չ բավարար գործողություններից: Գիտնականները նախազգուշացնում են, որ Բրազիլիայում դեռ չեն հասել համավարակի գագաթնակետին, եւ այստեղ կորոնավիրուսը կարող է շատ տանջալի լինել, քան աշխարհի որեւէ այլ երկրում:

Գերմանիայում, ըստ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության՝ Ռոբերտ Կոխի ինստիտուտի, մեկ հիվանդի կողմից միջինում վարակվող մարդկանց թվի գործակիցը կրկին աճել է՝ հասնելով 2.88-ի. նշենք, որ վարակի վերահսկման առումով բոլոր երկրներում էլ խնդիրն այս ինդեքսը 1.0-ից ցած պահելն է:

Մեր հարեւան Իրանում էլ արդեն երրորդ օրն է, որ գրանցվում է ավելի քան 100 մարդու մահ, վարակման՝ մոտ 3 հազար նոր դեպք: Կորոնավիրուսից Մերձավոր Արեւելքում առավել տուժած այս երկրում մայիսի սկզբին մահացության մակարդակը նվազել էր, բայց վերջին շաբաթներին նորից սկսել է բարձրանալ: Իրանի առողջապահության նախարարության խոսնակը հերքել է տեղեկությունները, որ երկիրը համավարակի երկրորդ ալիքն է ապրում՝ ասելով, որ առաջին ալիքը դեռ չի հասել իր գագաթնակետին:

Ընդհանուր առմամբ, սակայն, եվրոպական երկրները աստիճանաբար մեղմում են կարանտինային միջոցառումները: Իսպանիան հանել է եռամսյա արտակարգ դրությունը եւ բացել սահմանները եվրոպական երկրների մեծ մասի զբոսաշրջիկների համար: Այժմ նրանց պարտադիր մեկշաբաթյա մեկուսացման չեն տանի:

Բրիտանիայում էլ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, մահացության շաբաթական մակարդակը վերադառնում է ամառային սեզոնի համար միջին մակարդակի:

Տպել
1822 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան