Երջանկության բանալին

20/06/2020 schedule19:15

«Պահապան հրեշտակներս մնացին ՀՀ-ում»

Երջանկության նկատմամբ վերաբերմունքս բանաձեւ չէ, այլ ամրապնդված գիտակցություն: Ես երջանիկ եմ, որ ծնվելե մ: Միշտ մտածել եմ` հանկարծ` ու չծնվեի: Այս կարճ կյանքում այնքան բան ենք տեսնում, այնքան բան ենք զգում, այնպիսի ճանապարհներով ենք անցնում, ու ամեն անգամ մի նոր բան, մի հետաքրքիր բան, մի անծանոթ բան է բացվում քո առջեւ: Կյանք, որ կարողանում ես վայելել վատով, լավով, տառապանքով, ուրախությամբ, հաջողություններով, անհաջողություններով: Եվ ամեն ինչն առաջին անգամ ես տեսնում, առաջին անգամ ես զգում, առաջին անգամ ես եզրակացություն անում` հասկանալով, որ մի աստիճան էլ բարձրացար, տեսնելով զարգացումդ ու առաջընթացդ:

Մարդը գերագույն արժեք է, մեծ ագույն գանձն է, եւ քո ճանապարհին հանդիպած բոլոր մարդիկ գանձ են. Եթե նրանք քո դեմ վատ բան են անում` քեզ դաս են տալիս, եթե լավ բան են անում` քեզուրախություն են նվիրում: Եվ այդպես, կյանքը քեզ հնարավորություն է տալիս օգտվել մարդկային անհատնում գանձարանից: Միայն այն բանի համար, որ քեզ տրվել է ծնվելու իրավունքը, արդեն պիտի շնորհակալ լինես: Իսկ մարդիկ չեն հասկանում, թե ինչ մեծ նվեր էծ նվելը, փչացնում են կյանքը` դժգոհելով, հուսահատվելով, ապուշ դեպրեսիաներով: Ամենասարսափելին վախն է, որ որդի պես փչացնում է ապրելու երջանկությունը: Երանի կարողանայինք ամենամեծ փորձության ժամին էլ մեր սիրտը զվարթ պահել: 

Դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյան

Անձնական երջանկություն

Բակի երեխաներին հավաքել էի գլխիս, որ գնանք ու գտնենք Խաչատուր Աբովյանին: Մոտավորապես 5-6 տարեկան էի, չեմ էլ հիշում որտեղից լսել էի, որ Խաչատուր Աբովյանը կորել է, եւ դա ինձ վրա շատ էր ազդել: Առաջին անգամ շիրիմ բառն էի լսել եւ անմիջապես ավելացրել իմ բառապաշարում: Մտածում էի`« Ինչպե՞ս կարող է մարդը անհետ կորչել եւ մնալ անշիրիմ»:

Այդպես, տնից դանակներ էի վերցրել, դուրս եկե լբակ, եւ համախոհներիս հետ փորում-փորում-փորում էինք հողը: Մեկ էլ պապաս եկավ, թե` «էս ի՞նչ ես անում, այ բալիկ ջան, ինչ եք անում, էրեխեք ջան»:

Գրկեց, տուն բերեց ինձ, իսկ ես լացում էի ողբաձայն...

- Բալիկ ջան, ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել, ինչու՞ ես էսպես լացում:

- Ինչքա՞ն պիտի կորած մնա...

- Ի՞նչը պիտի կորած մնա...

- Խաչատուր Աբովյանը...

Ինձ փորձում էին մխիթարել, հույս տալ, ես մի գլուխ նույն բանն էի հարցնում.

- Կգտնե՞ն, հա՞, կգտնե՞ն:

- Իհարկե, բալիկ ջան, ամեն մեկս պիտի փնտրենք ու անպայման կգտնենք:

Եվ իմ այդքան լացելուց հետո մեծերի մխիթարելը եւ հույսի այն պայծառությունը, որ Խաչատուր Աբովյանն անպայման կգտնվի, մնացել է մեծ երջանկության ապրումի հուշ:

Հրաշալի հիշում եմ իմ ընդունելությունը Թատերական ինստիտուտ` ի ուրախություն ինձ եւ իդժբախտություն ծնողներիս, որովհետեւ նրանք չէին ուզում, որ ես դերասանուհի դառնայի: Էլի արցունքներից հետո եկած երջանկություն էր, որովհետեւ երբ արտասանեցի, Լալա Մնացականյանի մայրը` Էլզա Գյուլիսերյանը, որ բեմական խոսքիդասախոս էր, ըստ երեւույթին ուզում էր տեսնել իմ անմիջականությունը, հուզականությունը, ինձ վրա այսպիսի փորձարկում արեց.

- Հասմիկ, տե՛ս, ես քեզ երեք անգամ կասեմ, որ դու գող ես, դո՛ւ ես գողացել իմ դրամապանակը: Դու երեք անգամ պիտի ասես, որ չես գողացել:

Ու սկսվեց: Գյուլիսերյանը կապույտ աչքերը հառեց վրաս, թե`

- Դո՛ւ ես գողացել իմ դրամապանակը:

Առաջին անգամ նեղացած ասացի`

- Ես... Ես չէ, ես չե՛մ գողացել:

- Ո՛չ, ես գիտեմ` այդ դո՛ւ ես գողացել, քո՛ արածն է:

Մի ճիչ դուրս եկավ մեջիցս, որովհետեւ ես իսկապես խաղի մեջ էի.

- Ես չեմ գողացել...

- Գիտեմ, որդու՛ ես գողացել:

Երրորդ մեղադրանքից հետո ես մի լաց եմ դրել: Ամբողջ հանձնաժողովը խառնվել է իրար, ես գոռում եմ` «Ես չեմ, ես չեմ, եսչեմ...»:

Հիմա բոլորը եկել, ինձ հանգստացնում են: Շատ մեծ երջանկություն է, որ քեզ հետ մի բան է պատահում, ու չորս կողմից քեզ հանգստացնում են: Դու մենակ չես քո տառապանքի մեջ: Աշխարհի ամենաթանկ բաներից է մարդկային ջերմությունը: Փառք Աստծո, Հայաստանում դա լիուլի կա: Ջերմ, ջիգյարով ժողովուրդ ենք: Ինչ լավ է, որ ես հայ եմ ծնվել ու Հայաստանում եմ ծնվել: 

Մասնագիտական երջանկություն

Ես բոլորովին պետք չունեմ հրապարակային ելույթների ու ճառերի, կարիք չունեմ մարդկանց ղեկավարելու, որովհետեւ իմ մասնագիտությունը տեղով ասելիք է, եւ ես դա ասում եմ ամենատարբեր կերպերով: Իմ մասնագիտությունը տեղով ամբիոն է: Իրավունք չունես հենց էնպես բեմ բարձրանալու: Երբ դու հասնում ես նրան, որ կարողանում ես այդ ամբիոնից գոնե մի հատիկ սնունդ, մի կաթիլ սեր տալ մարդկանց, այս ամենի մեջ մեծ պատասխանատվություն եւ նույնքան էլ երջանկություն կա: Եսչգիտեմ` կա՞դրանից ավելի հրաշալի աշխատանք: Եթե հարյուր անգամ ծնվեի, նորից նույն մասնագիտությունը կընտրեի: Ես ապրում եմ բեմի վրա, իմ իսկական կյանքն այնտեղ է: Իսկ էս կյանքում կամ, գոյատեւում եմ: Ինձ համար մեկ դահլիճը քիչ է: Երկուսն էլ է քիչ: Երեքն էլ: Ինձ ձգում է մասշտաբը:

Հանրային երջանկություն

Դերասանի աշխատանքը հենց հանրային է: Ես մաթեմատիկայից թույլ էի: Հայրս, իմանալով, որ ուզում եմ դերասանուհի դառնալ, ասաց` «Սա քեզ համար բոհեմ չի, սա թիթիզություն չի, սա մաթեմատիկա է»:

Ես այդ ժամանակ ջահել էի: Շատ հետո հասկացա, թե ինչ էր ասում հայրս, ինչ ասել է` «դերասանությունը մաթեմատիկա է»:

Երբ դու մաթեմատիկական ճշգրտությամբ հավաքում ես կերպարի ու պիեսի բոլոր օղակները, այնպես, որ անքակտելի շղթա ստացվի ու այդ շղթան հյուսում ես մինչեւ ֆինալ` առանց մի օղակ անգամ բաց թողնելու, առանց մի որեւէ տեղ կտրելու, այդ ժամանակ դու կարող եսամբողջ դահլիճին քթից բռնած տանել մինչեւ վերջ: Նա շնչելու ժամանակ անգամ չի ունենում: Ես խաղացել եմ ժամ ու կես տեւողությամբ մոնոներկայացում, եւ հանդիսատեսը չի զգացել, որ այդքան ժամանակ ինքը նստած է: Ներկայացումներից մեկի ժամանակ հանդիսատեսից մեկը մոռացել էր անջատել բջջային հեռախոսը: Հեռախոսը զնգաց քար լռության մեջ: Ինձ հետո են պատմել, թե ինչպես հետեւի շարքում նստած հանդիսատեսը ձեռքով խփել է զնգացող բջջայինի տիրոջ գլխին: Ա՛յ, այդ աստիճանի կարող են կլանված քեզ նայել ու լսել, եւ հանդիսատեսին այդ աստիճանի կարող է նյարդայնացնել ցանկացած բան, որ կփորձի շեղել իրենց ուշադրությունը հետաքրքրության ոլորտից, իր թռիչքից:

Մի ներկայացման մեջ էի խաղում, որտեղ հերոսուհին վերջում թույն է խմում: Ես ջրի հետ կանաչ գույն էի խառնում, որ թափանցիկ բաժակով տպավորիչ լինի թույնը` ժահրի նման: Այդպես, կաթեցնում էի կանաչ թույնը բաժակի մեջ ու ասում, որ ես էլ չեմ ապրելու, սա իմ վերջին ներկայացնումն է: Ու երբ ասացի վերջին խոսքերս ու մոտեցրի բերանիս, որ խմեմ, դահլիճից մի կին ճչաց` «Վա՜յ, չէ՛»:

Լավ դերասանները կարողանում են հանդիսատեսին կտրել իրականությունից եւ տանել ուրիշ աշխարհ: Ամեն դերասանի սա չի հաջողվում:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ

Այս հարցին մեկ պատասխան ունեմ` ամեն մարդու համար իր սեփական երկիրը, իր հողը, իր ջուրն է լավագույնը, որտեղ ինքը կարող է երջանիկ լինել: Մենք անտեսանելի թելերով կապված ենք տիեզերքին ու մեր պապերի հոգիներին: Ու երբ դու քո հողի վրա ես, պապերիդ հետ կապը` ինֆորմացիայի ու իմաստնության փոխանցումը, ամուր է: Բավական է փոխես հողդ, եւ ինֆորմացիոն հոսքը կտրվում է: Իսկ դա ամենամեծ դժբախտությունն է: Հունական դիցաբանության մեջ մի հերոս կա` Անթեյը: Անթեյին հաղթել հնարավոր չէր: Միայն մի ձեւ կար` կտրել նրան հողից: Հողից կտրվելուն պես նա կորցնում էր իր առասպելական ուժը, որովհետեւ իր ուժը նա ստանում էր հողից: Ես Անթեյն եմ: Հիմա ես հանգամանքների բերումով ստիպված եմ մնալ օտար հողում, մինչեւ ճանապարհները կբացվեն, ու ես կվերադառնամ: Երբ երկրում չեմ լինում, միշտ ասում եմ` «Է՜, իմ պահապան հրեշտակները մնացին Հայաստանում, թիկունքս դատարկ է»:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
4446 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ