Կոսմետոլոգիական ծառայություններ, բուժում՝ երաշխավորված արդյունքով, փոխնակ մայրություն. ով է վերահսկում այս առաջարկները

Հայտարարությունների համացանցային հարթակներում բժշկական ծառայությունների ամենատարբեր առաջարկներ կան՝ բուժում են հիվանդություններ, մատուցում կոսմետոլոգիական ծառայություններ, բուժական-վերականգնողական մերսումներ են անում՝ երաշխավորելով անվրեպ արդյունքներ, առաջարկում են դառնալ փոխնակ մայր՝ «մատչելի գներով»: Ինչպե՞ս է վերահսկվում նման բժշկական ծառայությունների՝ անհատ բժիշկ-կոսմետոլոգների աշխատանքի որակը, ո՞վ է հետեւում, որ քաղաքացիները ոչ միայն խաբեության զոհ չդառնան, այլեւ լրջորեն չվտանգեն իրենց առողջությունը ոչ մասնագիտական մոտեցումների արդյունքում:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ առողջապահական բնագավառում լիցենզիայի պայմանների եւ պահանջների նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական սպասարկման վերահսկողության վարչության պետ Մարինե Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսչական մարմինը բժշկական օգնության եւ սպասարկման, բուժական մեթոդների եւ բուժտեխնիկայի գովազդի վերահսկողությունն է իրականացնում: Սամսոնյանի խոսքով՝ պիտի իրավաբանների հետ խորհրդակցեն՝ պարզելու համար՝ այսօրինակ հայտարարությունները գովազդ են, թե ոչ: «Ակներեւ է, որ բժշկական օգնություն ու սպասարկում է գովազդվում, սակայն դեռ պիտի իրավաբանների հետ քննարկենք»,- ասաց նա:

Նման հայտարարությունների մեջ գերիշխողը մաշկի անթերի մաքրում առաջարկող գրառումներն են՝ հաճախ հոլիվուդյան աստղերի լուսանկարների ուղեկցությամբ՝ կարծես ակնարկելով, որ այդպիսի շենշող արդյունքների կարելի է հասնել հենց իրենց առանձնահատուկ քսուկների կամ մեթոդների օգնությամբ: Հարցրինք՝ սա համարվո՞ւմ է բժշկական ծառայություն, գտնվո՞ւմ է տեսչական մարմնի տիրույթում: «Մաշկի մաքրումը կոսմետոլոգիական ծառայություն է, որ որոշակի մասով բժշկական օգնության տեսակ է: Այն մասով, ինչ մասով իրականացվում է բժշկական օգնություն, վերահսկում է մեր տեսչությունը»,- պատասխանեց Մարինա Սամսոնյանը:

Սամսոնյանն ընդգծեց, որ բուժական մեթոդի գովազդ թույլատրվում է, եթե դրա համար մարդն ունի լիցենզիա: Ճշտող հարցին՝ այսինքն նա պետք է ունենա ե՛ւ բժշկական գործունեություն ծավալելու լիցենզիա՞, ե՛ւ բուժական մեթոդի գովազդ իրականացնելու թույլտվությո՞ւն, պատասխանեց. «Այո՛, եւ գովազդի հայտարարության մեջ դա պիտի նշվի. եթե տեսնում եք առողջապահության նախարարության կողմից տրված գովազդի թույլտվության համարը եւ ամիս-ամսաթիվը, ուրեմն սերտիֆիկացված գործունեություն է: Գովազդի թույլտվության համարը պետք է անպայման լինի գովազդի վահանակի կամ այդ գրության վրա մի տեղ: Եթե դա տեսնում եք, ուրեմն խնդիր չկա՝ գործունեությունն օրինական է, եթե չեք տեսնում, դա արդեն պիտի կասկած առաջացնի, որ հնարավոր է՝ անօրինական է: Իսկ եթե, օրինակ, բուժկենտրոնն ունի իր կայք-էջը եւ բժշկական օգնությունը ներկայացնում է իր կայք-էջի միջոցով, դա չի համարվում գովազդ»:

Կայք-էջ ունեցողն ինչո՞ւ պիտի հայտարարությունների հարթակում իր ծառայությունը լատինատառ նկարագրի: Այստեղ, թերեւս, գործ ունենք կասկածելի որակի, գուցե նույնիսկ՝ վտանգավոր գործունեության հետ. անարժանահավատ, գայթակղիչ առաջարկները՝ հարյուր տոկոսանոց երաշխիքներով՝ դիտարկո՞ւմ եք. «Եթե որեւէ ծառայություն-գործունեություն չհաստատագրված է, ապա դրանով պիտի զբաղվի Պետական եկամուտների կոմիտեն: Եթե այն իրականացնում է գործունեություն, պիտի ունենա դրա համար՝ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից տրված իրավունք: Լիցենզիայի բացակայությունն արդեն իսկ հիմք է, որ գործունեությունը դադարեցվի»:

Տեսչությունը հետեւո՞ւմ է, որ դադարեցվի, նման առաջարկներ չհրապարակվեն, մարդկանց չմոլորեցնեն. «Նման հայտարարություններին նախեւառաջ հետեւում է մեր իրազեկման եւ տեղեկատվության բաժինը: Նման հայտարարությունների մասին զեկուցագիր է գրվում, եւ նման հայտարարություններով սկսում ենք զբաղվել, իրավաբանների հետ ուսումնասիրում ենք, եթե գտնում ենք, որ կա օրենքի խախտում, ապա անմիջապես վարչական վարույթ է հարուցվում եւ զննում իրականացնելու շրջանակներում եթե տեսնում ենք, որ գործունեությունն իրականացվել է, բայց լիցենզիա չունի, անմիջապես տեղեկատվությունը հաղորդվում է լիցենզիա տրամադրող մարմնին՝ առողջապահության նախարարությանը»:

Հայտարարությունների մեջ երբեմն խոսվում է ինչ-որ առանձնահատուկ, աննման նյութերով աշխատելու մասին. այդ նյութերի որակի, դրանցով աշխատելու չափորոշիչների վերահսկողությունը ո՞վ է իրականացնում. «Մենք վերահսկում ենք բժշկական օգնությունն ու սպասարկումը դեղամիջոցներով, ոչ թե բնական միջոցներով: Մենք նման դեպքերում հարցում ենք անում դեղերը լիցենզավորող մարմնին՝ հասկանալու համար, ասենք, «այդ լոսյոնը» դեղանյութ է, թե բնական հումք՝ սննդային բաղադրիչներով կազմված նյութ: Ցանկացած կասկած ձգտում ենք իրավական գործընթացով ստուգել, հարցումներ անել գերատեսչություններին, անհրաժեշտության դեպքում հարուցվում է վարույթ, կատարվում են դրանից բխող գործողություններ»:

Հաճախադեպ են նաեւ փոխնակ մայրության առաջարկ-հայտարարությունները, սակայն, Սամսոնյանի խոսքով, Վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքով սահմանված կարգով տեսչությունը փոխնակ մոր հետ կապված որեւէ կետի վերահսկողություն չի իրականացնում:

Կինը, որոշակի համաձայնության գալով երեխա չունեցող զույգի հետ, կարո՞ղ է երեխա ունենալ նրանց համար, տալ նրանց, եւ այդ ամենը մնա ստվերում, հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Սա ուսումնասիրության ենթակա նյութ է: Եթե մնում է ստվերում, նշանակում է՝ թաքնված շահույթ կա, որով եւս պիտի զբաղվի Պետեկամուտների կոմիտեն»:

Իսկ առողջական հատույթի հարցերն ո՞վ է կարգավորում. Սամսոնյանի խոսքով՝ մատուցված ծառայությունների որակը վերահսկում է այն բուժհիմնարկը, որ մատուցում է այդ ծառայությունը: Նա միանշանակ բացառեց փոխնակ մայրության գործարքի իրականացումն առանց բուժհիմնարկի միջամտության. «Այս գործընթացի, վարման պրոցեսի ողջ փաստաթղթաշրջանառության հստակ վարումն արդեն վերահսկվում է մեր կողմից: Ցանկացած գործարք փոխնակ մոր եւ բուժկենտրոնի միջեւ շատ որոշակի պայմանագրով է կարգավորվում: Կինը կարող է առաջարկել իր ծառայությունը, սակայն ընտրությունը կատարում է բուժկենտրոնը՝ ելնելով կնոջ առողջական վիճակից, տարիքից եւ այլ բազմաթիվ չափանիշներից: Փոխնակ մայրության գործարքն առանց բուժկենտրոնի հնարավոր չէ՝ առանց համապատասխան մասնագետի, առանց տեխնոլոգիաների. տնային պայմաններում դա ուղղակի հնարավոր չէ»:

Ի՞նչ է լինում վարչական իրավախախտումների արձանագրումից հետո. «Որոշակի խախտումների դեպքում կիրառվում են որոշակի պատժամիջոցներ՝ կարգադրագիր գրելուց մինչեւ տուգանք. գործունեությունը կասեցնելու հնարավորություն մենք չունենք: Եթե տեսնում ենք, որ մասնագիտական մոտեցման խնդիր կա, ապա միջնորդություն ենք ներկայացնում լիցենզավորող մարմնին: Մեր գործառույթները կապված են վարչական իրավախախտումների, վարչարարության հիմունքների, օրենսդրական դաշտի հետ՝ շատ որոշակի սահմանված են, թե որ կարգի խախտումների պարագայում, ինչպիսի հետեւանքներ կարող են լինել: Եթե փաստաթղթաշրջանառության հետ կապված որոշակի խախտում ենք արձանագրում, եւ դա լինում է առաջին անգամ, սովորաբար տալիս ենք կարգադրագիր, իսկ խախտման կրկնվելու դեպքում կարող է նշանակվել տուգանք, բայց գործունեությունը թույլատրում է եւ դադարեցնում է առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալությունը»:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, որ հրապուրվել են նմանատիպ առաջարկ-հայտարարությամբ, բայց դա գուցե վտանգավոր լինի իրենց առողջության համար, գուցե լիցենզավորված գործունեություն չլինի, սակայն դեռ նկատված չլինի պետական մարմինների կողմից, բացի վերը նշված թույլտվության համարն ու ամիս-ամսաթիվն առաջարկի մեջ փնտրելուց. «Ցանկացած դեպքում առողջությունը որեւէ մեկին վստահելուց առաջ պետք է հետաքրքրվել, հասկանալ՝ տվյալ ծառայությունն առաջարկողն արդյոք օրինական գործունեություն է իրականացնում, տեղեկատվություն ստանալ դրա մասին, կարծիքներ ստանալ, նոր միայն որոշում կայացնել»:

Հավելենք, որ այս ոլորտում «մատչելի ու հարյուրտոկոսանոց» ծառայություններից այլոց տուժվելը բացառելու համար հարկ է, որ ուշադիր քաղաքացիները ողջամիտ կասկածների դեպքում նմանատիպ հայտարարությունների մասին իրազեկեն թե՛ առողջապահության նախարարությանը, թե՛ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին՝ կանխելու համար հավանական վտանգներն ու նույնիսկ ճակատագրական հետեւանքները: Վարույթները հաճախ հարուցվում են հենց բողոքների հիման վրա:

Տպել
926 դիտում

Հիվանդանոցները կտրամադրեն միայն անհետաձգելի բուժօգնություն. Թորոսյանը հրաման է ստորագրել

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով վարչապետի՝ նախապես ծրագրված հարցազրույցն այսօր եթեր չի հեռարձակվելու. «Առաջին ալիք»

Այսօր մեր գործընկերներին հյուրասիրել ենք ադրբեջանցի զինվորներից առգրավված քաղցրավենիք. Վահրամ Պողոսյան

Բնակավայրերի հրետակոծության հետևանքով լրջորեն վիրավորված հղի կինն էլ, երեխան էլ, փրկվել են. ԱՀ ՄԻՊ

Միջազգային հանրության արձագանքը բավարար չեմ համարում․ Արայիկ Հարությունյան

Արցախում այս պահին կա կապի խնդիր. չեն գործում կանխավճարային համակարգը, SMS-ը

Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները

Գարիկ Մարտիրոսյանն ու Միշա Գալուստյանը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան խաղաղ բնակչության դեմ

Երևանը Ստեփանակերտի կողքին է՝ միշտ և ամեն ինչով. Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի հետ

Հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ. ԱՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Քարդաշյանը խնդրել է իր հետեւորդներին կոչ անել Սպիտակ Տանը դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օժանդակությունը

Առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում ՀՄՄ-3. ՊՆ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար

Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան․ ԱՀ նախագահ

Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին

Գյումրու զինվորական կոմիսարիատի բակում հերթեր են գոյացել

Արցախի բնակիչներին ապաստարան տալու անհրաժեշտություն չկա այս պահին․ Զարուհի Բաթոյան

Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

125 հազար դոլարից ավելի գումար է հավաքվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում

Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված զորակոչին մասնակցողների քանակի հետ․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)