20 միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունը անիրական է, չունի փաստական հիմնավորում

18/06/2020 schedule22:54

Մայիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն է ստացվել լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Միքայել Մինասյանի հոդվածն այն մասին, որ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվել մեծ քանակի ադամանդներ, տարվել երկու-երեք հայտնի գործարան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացած հայկական քվոտաներով դարձվել են հայկական և արտահանվել այլ երկրներ՝ առանց համապատասխան հարկեր վճարելու։

Նշվում է նաև, որ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 միլիարդ դրամի ադամանդ և ոսկի, մինչդեռ այդ քանակի համար, ըստ միջին վիճակագրության, անհրաժեշտ է մեծ արտադրամաս, ահռելի քանակի հոսանքի ծախս և 1400 աշխատող, սակայն նշված պայմանները բացակայում են, և ՀՀ-ում առկա են գրանցված 400 մասնագետներ։

Նշված հոդվածի կապակցությամբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում հարցումներ են ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և վիճակագրական կոմիտե՝ 2020 թվականին Հայաստան ներմուծված և արտահանված ադամանդի, ոսկու ծավալների, ինչպես և տվյալ գործարքները կատարած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ադամանդի և ոսկու վերամշակմամբ զբաղվող արտադրամասերի, դրանց աշխատակիցների քանակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։

ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ 2019 թվականին ադամանդի մշակմամբ զբաղվել է 9, իսկ ոսկերչական զարդերի արտադրությամբ՝ 30 կազմակերպություն, որոնց աշխատողների միջին տարեկան թվաքանակը կազմել է համապատասխանաբար՝ 502 և 390 մարդ։

2020 թվականի հունվար-մարտ ամիսներին ադամանդի մշակմամբ և ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվել է համապատասխանաբար 9 և 27 կազմակերպություն (աշխատողների միջին տարեկան թվաքանակը հավաքագրվում է տարեկան կտրվածքով)։ Տրամադրվել է նաև 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանված ու ներմուծված ադամանդի և ոսկու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխան գրության համաձայն 2020 թվականին առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել ընդհանուր շուրջ 15 մլրդ․ 129 մլն․ դրամ արժողությամբ 249098 կարատ ադամանդ (մշակված ադամանդ, մշակված բնական ադամանդ, չմշակված և մշակված բնական ալմաստ, արդյունաբերական չմշակված ալմաստ) և 7 մլրդ 492 մլն 800 հազար դրամ արժողությամբ 324 կգ ոսկի (ոսկու ձուլակտորներ, շերտաթիթեղ և պրոֆիլներ, ոսկյա զարդեր)։

Նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդհանուր շուրջ 4 մլրդ 613 մլն դրամ արժողությամբ 76073 կարատ ադամանդ և 25 մլրդ 415 մլն 800 հազար դրամ արժողությամբ 1243 կգ ոսկի։

Ստուգողական գործողությունների նյութերի արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից պարզ է դառնում, որ Միքայել Մինասյանի կողմից հայտարարված՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից 20 մլրդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունն անիրական է և չունի փաստական որևէ հիմնավորում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ադամանդի և ոսկու ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մաքսանենգ ճանապարհով գործարքներ իրականացնելու, ինչպես և հարկերից կամ տուրքերից խուսափելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել։

Տպել
3020 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին