Թուրքմենստանում կտրուկ աճել է սուր թոքաբորբով հիվանդների թիվը, բազմաթիվ են մահերը. «կորոնավիրուս» բառը մնում է արգելված

Դեռ մարտին Թուրքմենստանի իշխանությունները արգելել էին ասել «կորոնավիրուս» բառը. այս մասին հաղորդել է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը: Տեղի լրատվամիջոցները պիտի չխոսեին այդ մասին, կարծես նման բան նույնիսկ գոյություն չունի: Իրանին սահմանակից այս երկրում փողոցում դիմակ կրելու կամ նույնիսկ աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը քննարկելու համար կարող են բերման ենթարկել՝ հանրության մեջ խուճապ տարածելու մեղադրանքով:

Այս բոլոր ամիսներին Թուրքմենստանում կյանքի բոլոր ոլորտներն աշխատել են սովորականի պես: Սակայն ժամանակ առ ժամանակ իշխանությունները որոշում էին խստացնել հիգիենայի պահպանման նորմերը, ախտահանման միջոցառումներ էին կազմակերպում:

Երեկ Ազատություն ռադիոյականի Թուրքմենստանի ծառայության հաղորդմամբ՝ հիգիենայի պահպանման կանոնները խստացվել են: Աշխաբադի ինֆեկցիոն հիվանդությունների հոսպիտալում արդեն մի քանի օր է, որ պահպանվում է խիստ կարանտին, բժշկական անձնակազմին չի թույլատրվում դուրս գալ հիվանդանոցից, հիվանդներին այցելելը թույլատրված չէ: Ախտորոշվել են սուր թոքաբորբով բազմաթիվ դեպքեր, արձանագրվել են հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր:

Թուրքմենստանի բոլոր հիվանդանոցներ թոքաբորբի սուր ախտանիշներով եւ շնչառական խնդիրներով հիվանդների աննախադեպ հոսք է, բժիշկները մեկուսացվում են: Շտապօգնության ծառայությունները չեն հասցնում սպասարկել զանգերը:

Իշխանությունները շարունակում են պնդել, որ երկրում կորոնավիրուս չկա, թեպետ բժիշկները կարծում են, որ թոքաբորբի բռնկումն իրականում COVID-19-ի տարածման հետևանք է:

Ազատություն ռադիոկայանին հաջողվել է պարզել, որ Թուրքմենստանում առնվազն 4 հիվանդ՝ երեքն Աշխաբադում եւ մեկը՝ Բալկանաբադում մահացել են նոր կորոնավիրուսից:

Թուրքմենստանի բժիշկները եւ հասարակությունը տառապում են երկրում կորոնավիրուսի առկայությունը հերքելու քաղաքականության հետեւանքով: Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսից մահացել են բժիշկներ ու բուժաշխատողներ: «Մայրաքաղաքի հիվանդանոցների բժիշկներն անընդհատ մահանում են: Վերջինը մի բժիշկ է, որ ծնվել էր 1965 թվականին, վարակաբան էր: Իշխանությունները չեն ասում, որ սա կորոնավիրուսից է, բայց բոլորն էլ գիտեն, որ նա մահացել է այդ հիվանդությունից: Բժիշկները իսկապես տառապում են իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով»,- ասել է ռադիոկայանի՝ Թուրքմենստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Չնայած երկրի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ կորոնավիրուս չկա, այնուամենայնիվ, տեսանելի են ձեռնարկված որոշ միջոցառումներ. ախտահանվում են կառույցները, դադարեցվել են մարզական ակումբների պարապմունքներն ու պրոֆեսիոնալ մարզիկների մարզումները, ամառային ճամբար այցելող երեխաների նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել՝ ծնողներին ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ ճամբարներին:

Այս ամենի մասին, սակայն, պաշտոնական մեկնաբանություն ստանալ թե՛ տեղի եւ թե՛ միջազգային լրատվամիջոցների լրագրողներին չի հաջողվում:

Տպել
1673 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան