Դեքսամետազոնը մեր երկրում կորոնավիրուսի բուժման համար կիրառվել է վաղուց

Կորոնավիրուսային համավարակի շրջած աշխարհի՝ նախկին, հարազատ, սիրելի վիճակին վերադառնալուն անհամբեր սպասողների համար շատ լավ լուր էր այս հիվանդությունից մահացությունը կրճատելու ներուժ ունեցող, արդյունավետ եւ մատչելի դեղամիջոցի մասին տեղեկությունը: Թեպետ այն կիրառելի չէ վարակով պայմանավորված հիվանդության թեթև ընթացքի համար, սակայն հույս է ծայրահեղ ծանր հիվանդների համար: Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքներով երեկ հայտարարվել է, որ Դեքսամետազոն դեղամիջոցը տասնյակ փորձարկումների ժամանակ դրական արդյունք է ցույց տվել:

Եթե Դեքսամետազոնն օգտագործվեր կորոնավիրուսի բարդացած փուլերի, ծանր հիվանդների բուժման ժամանակ համավարակի հենց սկզբից, ապա միայն Անգլիայում կարող էր փրկվել մահացածների 10%-ը. հաղորդում է BBC-ն՝ հղում անելով բրիտանացի գիտնականների հաշվարկներին:

Դեքսամետազոնն ի վիճակի է նվազեցնել մահվան վտանգը COVID-19 ունեցող ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների մոտ. վկայում է ուսումնասիրության մեջ ներառված վիճակագրությունը: Ըստ դրա՝ Դեքսամետազոնը մինչեւ 33%-ով նվազեցնում է մահվան հավանականությունը թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիվանդների մոտ: Դեղամիջոցն անցել է կլինիկական փորձարկումների փուլը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ Դեքսամետազոն դեղամիջոցը մեր երկրում կիրառվել է շատ ավելի շուտ: «Մենք դա վաղուց ենք տրամադրում մեր՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին: Բայց ընդգծենք, դեղը տրվում է միայն ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող՝ վերակենդանացման բաժանմունքի հիվանդներին, եւ միայն բժշկի նշանակմամբ՝ հաշվի առնելով դեղի բոլոր հակացուցումները»:

Նշենք, որ այս դեղամիջոցը նոր չէ: Դեքսամետազոնն առաջին անգամ սինթեզվել է 1957թ, իսկ 1961թ թույլատրվել է բժշկական կիրառման։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական՝ ամենաէֆեկտիվ եւ անվտանգ դեղամիջոցների ցուցակում։

Դեքսամետազոնը կիրառվում է մի շարք բորբոքային վիճակների եւ աուտոիմուն հիվանդությունների բուժման համար. դրանցից են ռեւմատիկ հիվանդությունները, մաշկային ախտահարումները, սուր ալերգիան, ասթման, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը, գլխուղեղի այտուցը, տուբերկուլոզը եւ այլն։ Դեղագործական շուկայում այս դեաղմիջոցն առկա է տարբեր ապրանքանիշերով՝ տարբեր դեղաչափերով ու ընդունման ձեւերով՝ խմելու համար նախատեսված հեղուկ, հաբեր, ներերակային կամ միջմկանային ներարկման լուծույթ:

Այն թանկարժեք դեղամիջոց չէ՝ Հայաստանի դեղատներում այս պահին կարելի է գտնել մոտ 1000 դրամով, սակայն, կրկին նշենք, որ այն՝ որպես կորոնավիրուսային բուժամիջոց, ցուցվում է միայն ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդներին:

Տպել
4335 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին