Գյումրիում հրատապ խնդիրներ են ծագել. ինֆեկցիոնին ռեանիմացիա է պետք, գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 15-ին կորոնավիրուսային հիվանդությունից 69-ամյա կին էր մահացել: Սա Գյումրիում գրանցված առաջին դեպքն էր: Լարվածությունն ավելանում է, գնալով աճում են ինքնամեկուսացված քաղաքացիների թվերը, որոնց մեծ մասի մոտ առկա է հիվանդության դրական ախտորոշում:

Գործող այլ բուժհաստատություններում ևս աստիճանաբար խնդիրները մեծանում են: Այս պահին, ըստ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, հրատապ է տրիաժային ծառայություն ունենալը:

Հարցը քննարկվել է Առողջապահության նախարարությունում, կան տարբերակներ, որոնք դեռ հստակեցված չեն: Ըստ մարզպետի՝ ցանկալի կլիներ, որ «Գյումրի» ԲԿ-ի տարածքում մոդուլային տարբերակով արագ ձևավորվեր այդ ծառայությունը, նաև նախարարին առաջարկվել է դիտարկել նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքում այն ծավալելու հնարավորությունը:

Ներկա պահին «Գյումրի»  ԲԿ-ն ամենամեծ և մարզում միակ բազմապրոֆիլ հիվանդանոցն է: Դիմում են հիվանդներ, որոնք ունեն այլ հիվանդություններ, ընթացքում էլ ի հայտ է գալիս, որ վերջիններիս մոտ կա նաև կորոնավիրուս: Որպես հետևանք՝ մարզպետը նշում է նման հիվանդներին հետազոտած մասնագետների կորոնավիրուսով վարակվելու հանգամանքը: Արդեն բուժանձնակազմի վարակման 17 դեպք կա, 20 բժիշկ է մեկուսացած:

Այս պահին «Գյումրի» ԲԿ-ում ստեղծվել է 13 մահճակալանոց ժամանակավոր մեկուսացման միջավայր, որտեղ պահվում են տարբեր հիվանդություններին զուգահեռ կորոնավիրուսի ախտանիշեր ունեցող դեռևս չթեստավորված 13 հիվանդ: Տրիաժային ծառայության հիմնումը հենց նման դեպքերի համար է, որ հրատապություն է պահանջում: Դա թույլ կտա, որ վարակը չտարածվի, մինչև հիվանդը թեստավորվի, այնուհետ ստանա անհրաժեշտ բժշկական մնացած ծառայությունները:

Գյումրու ինֆեկցիոնում ևս լուրջ խնդիր կա: Առկա 100 մահճակալից ներկա պահին 67-ը զբաղված են: Հիվանդանոցը չունի ռեանիմացիա: Հիմա սպասարկում է միջին ծանրության պացիենտներին: Առավել ծանր դեպքերն ուղեգրվում են Երևան:

Արդեն 32 նման ուղեգրում է իրականացվել Շիրակի մարզից, սակայն այնպես չէ, որ այդ աշխատանքները միշտ է հնարավոր արագ կազմակերպել: Մայրաքաղաքում ևս ծանրաբեռնվածությունը մեծ է, լարվածությունն ՝ առավել ևս: Շիրակի մարզից տեղափոխումը երբեմն ժամանակի կորստի է հանգեցնում:

«Խնդիրն այն է, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի կորոնավիրուսով հիվանդների բուժման թույլտվություն, սակայն չունի վերակենդանացման ծառայություն իրականացնելու լիցենզիա: Սա այս պահին մեր համար առաջնային է, պարզ է, որ նման ծարնաբեռնվածությամբ մենք ունենք այդ կարիքը: Այս տեմպերը մեզ մտահոգում են, գտնում ենք, որ երկարաժամկետ առումով այլ լուծումներ են պետք»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:

Տպել
3693 դիտում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ նիստ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների (լուսանկարներ)

Հակահամաճարակային կանոնները խախտվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտում

«Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Կալանավորվել է ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը

Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

Հայտնի է Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցու ինքնությունը. խաղաղապահները բանակցում են դին արցախյան կողմին հանձնելու շուրջ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. ՀՎԿԱԿ

Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հալեպի հայկական եկեղեցիներին, դպրոցներին և հայ համայնքին

ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

Ողբերգական դեպք Վանաձորում. ննջասենյակում հայտնաբերվել է տան տիրոջ կիսաայրված դին (լուսանկարներ)

Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Օտարերկրացի տղամարդուն ծեծել են, հափշտակել բջջային հեռախոսը, գումարն ու արծաթե վզնոցը

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, ստուգվել է զինծառայողներին կցագրված զենք-զինամթերքը

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով Հայաստանը կավարտի վարչատարածքային ամենամեծ բարեփոխումը (տեսանյութ)

Մուշի ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել

Երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Լոռիում

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Արցախում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, ծայրահեղ ծանր վիճակում է 18 հիվանդ

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է

Արաբկիրում Սոսե և Վաղարշյան փողոցների մայթերը հիմնովին բարեկարգվել են, գործընթացը շարունակական է. Դանիելյան

Գրանցվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք և 25 մահ, փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ

7 ժամով կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի 2 փողոցի գազամատակարարումը

Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի տարբեր հասցեներում և 4 մարզի որոշ համայնքներում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ալավերդի-Այրում ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել. կա զոհ

Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում

Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում

Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

205 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ 2 ուղեւոր տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Բասկետբոլի Ա լիգա․ «Էրեբունին» ընդհատեց «Ուրարտուի» անպարտելիության շարքը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին

ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային ՄԻ խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը կապահովի պետությունը. Անդրեասյան