Կան քաղաքական շրջանակներ, որ ուզում են հնարավորինս շատ մարդ մահանա, պրոբլեմը մեծանա, որ այդ ճահճում իրենց տեսակը զարգանա

Հայաստանում շրջանառվում են տարբեր խոսակցություններ այն մասին, որ այլ պատճառներից մահացած քաղաքացիների հարազատներին առաջարկվում է գումար, որի դիմաց մահը ձևակերպվում է որպես կորոնավիրուսային: Արդյոք մինչ այժմ բացահայտվե՞լ է այս կամ մեկ այլ ապատեղեկատվության աղբյուր:

Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին պատասխանեց վարչապետը՝ ասելով, որ այսօր Կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ վարակվածների թիվը մեծ է, ամեն օր մարդիկ  են մահանում: «Այսինքն՝ մեզ քննադատողներին գործիք ենք տալի՞ս»:

Երկրում համավարակի հայտնաբերման առաջին օրվանից, ըստ Փաշինյանի, Կառավարությունն ամեն ինչ արել է, որ ապահովվի 100 տոկոս թափանցիկություն:  Կորոնավիրուսի հետ կապված չկա որևէ ինֆորմացիա, որին ՀՀ քաղաքացին չի տիրապետում, աշխատանքային գաղտնիքներ նույնիսկ չկան:  

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, ապա շատ հետաքրքիր փաստեր են արձանագրվում:  

«Չգիտեմ էլ ասեմ, թե չասեմ, բայց ասելու եմ: Երբ որ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, շատ որոշակի շրջանակներ, մի ընդդիմադիր քաղաքական ներկայացուցիչների շրջանակի կողմից խոսակցություններ են տարածվել, թե այնտեղ ոչ թե մարդիկ մեկուսացվել են, այլ Հայաստանում ընդհատակյա սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, դրա համար փակել են, որ մարդիկ չիմանանան՝ ինչի մասին է խոսքը:

Հասկանու՞մ եք, այս աստիճանի ստոր, ցածր հակապետական գործունեություն է իրականացվել: Ու հետո այդ նույն մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը օգտագործել են Կառավարության դեմ՝ ասելով, որ իրենք են ասում, թե չկա կորոնավիրուս:

Եվ հենց իրենք էլ բախվել են էդ խնդրին, որովհետև կոնկրետ մի քաղաքական շրջանակի ընտանիքի անդամը, որն այդ լուրը տարածել է, հենց ինքն էլ վարակվել է կորոնավիրուսով: Իհարկե, բոլորովին վերջերս, բայց դա էական չէ»,- հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ հարցերով զբաղվում են, և եթե դե յուրե պատասխանատվության միջոց չգտնվի, որովհետև օրենսդրական բացեր կան, պետք է քննարկեն այդ փաստերը հրապարակայնացնելու տարբերակը, որպեսզի հանրությունը կարողանա գնահատական տալ, թե ով ով է և ինչով է զբաղվել այս ընթացքում:

«Ակնհայտ է հիմա՝ կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա, շատ մարդ վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ անկում ապրի, պրոբլեմը ինչքան հնարավոր է մեծ լինի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա:

Իսկ թե ինչքանով են դրա հետ կապված զուգահեռ կազմակերպչական աշխատաքններ տարել, դա դեռ պետք է պարզվի, քննարկման հարց է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2034 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին