Վերջին օրերի զարգացումները պետք է դրական համարել, եթե նպատակն իրապես օլիգարխիայի դեմ պայքարն է. «Հանուն Հանրապետության»

15/06/2020 schedule16:10

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. 

«Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, հարուցված քրեական գործերն ու դրանց շուրջ ծավալվող զարգացումներն իրականում շատ ավելի խորքային երևույթների մակերեսային արտահայտություններն են՝ դրանք առնչվում են թավշյա հեղափոխության ընթացքում ու դրանից հետո հեղափոխական հարթակներից հնչած առանցքային կարգախոսներին ու խոստումներին՝ օլիգարխիայի դեմ պայքարին և բիզնեսի ու քաղաքականության տարանջատմանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ նույնիսկ առերևույթ կապ ունեցող քրեական գործերի հարուցումն ինքնին քաղաքական է այնքանով, որքանով դրանք վերաբերում են խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին։ Հետևաբար, իրավապահ մարմիններն այս հարցում պետք է լինեն առավել քան զգույշ ու նրբանկատ՝ գործընթացները բացառապես ու ամբողջությամբ իրավական տիրույթում պահպանելու և որևէ քաղաքական շահարկման տեղ չթողնելու համար։

Հայաստանի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական խնդիրների խորքային պատճառները պայմանավորված են եղել տասնամյակներ շարունակ երկրում արմատավորված օլիգարխիայով ու քաղաքականության հետ վերջինիս սերտաճմամբ։ Օլիգարխիան կեղեքել է ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսությունը վերածել է քվոտավորված կիսաքրեական հարաբերությունների։

Դա զուգակցվել է քաղաքականության վրա օլիգարխիայի շարունակական ու աճող ազդեցությամբ, ինչն արդեն հիմնովին խախտել է քաղաքացիների ընտրական իրավունքներն ու քաղաքական ազատությունները։ Ակնհայտ է, որ առանց օլիգարխիայի կազմաքանդման, առանց խոշոր բիզնեսի ու քաղաքականության տարանջատման, առանց Հայաստանի տնտեսական ու քաղաքական համակարգերում քաղցկեղի նման տարածված այդ երևույթներն արմատախիլ անելու՝ մենք չենք կարող էական հաջողություններ արձանագրել ո՛չ տնտեսական հարաբերություններում, ո՛չ քաղաքականության մեջ ընդհանուր առմամբ։

Այդ առումով վերջին օրերի զարգացումները պետք է դրական համարել, եթե դրանց նպատակն իրապես օլիգարխիայի դեմ պայքարն է ու բիզնեսի և քաղաքականության տարանջատումը։

Միևնույն ժամանակ խիստ անթույլատրելի ու դատապարտելի է, եթե այս գործընթացները ծառայեցվեն նեղքաղաքական նպատակների համար և հետապնդեն առանձին անհատների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու շարժառիթներ։ Այդ դեպքում գործընթացն ինքնին կարժեզրկվի և կստանա միանգամայն այլ բնույթ ու նշանակություն։

Չափազանց կարևոր է, որ այս գործընթացները տեղի ունենան բացառապես ինստիտուցիոնալ, համակարգային հարթություններում և վեր լինեն անձնային տիրույթից, որքան էլ դրանք տեղի են ունենում առանձին անհատների նկատմամբ։

Ոստիկանության գործողությունների այն դրվագները, որոնք հարցեր են հարուցել համաչափության տեսանկյունից, պետք է ստանան պատշաճ գնահատական՝ ծառայողական քննության արդյունքում։ Միևնույն ժամանակ չպետք է անտեսել, որ բողոքի այդ ակցիան տեղի է ունեցել համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, այսինքն՝ ինքնին եղել է ապօրինի, օրենքից դուրս։

Հայաստանն այս օրերին գտնվում է բավական դրամատիկ իրավիճակում։ Կորոնավիրուսի համավարակը, ցավոք, շարունակում է տարածվել՝ ամեն օր խլելով կյանքեր։ Մյուս կողմից երկրում տեղի են ունենում հիմնարար նշանակություն ունեցող քաղաքական ու իրավական գործընթացներ, և այս պայմաններում առավել, քան երբևէ մեզանից պահանջվում է խոհունություն ու հասունություն՝ երկիրը անցանկալի ցնցումներից ու անկայունությունից զերծ պահելու և մեզ պատուհասած հերթական փորձությունը պատվով ու նվազագույն կորուստներով հաղթահարելու համար»:

Տպել
1455 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը