Գրանցվել է նոր ռեկորդ՝ կորոնավիրուսի 723 նոր դեպք, 6 մահ. մեր գործերը վատ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն: Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ, 723 նոր դեպք, մահերի թիվը 6 է, բուժվածներինը՝ 442: Այս մասին առավոտյան ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի անկեղծ ասեմ, որ դառնացած եմ, ոչ միայն թվերի հետ կապված, այլև այլ պատճառով: Աշխատանքի եմ եկել Սևանից և մեքենայի պատուհանից նույնիսկ ակնհայտ երևում էր, որ մարդիկ շարունակում են չպահպանել հակահամաճարակային կանոնները:

Ամենաբացահայտը դիմակի չկրումն է, և ես կարծում եմ, որ այս խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակներից, արդեն մեր հանրային վարքագիծը պետք է վերանայել լրջորեն:

Փողոցով քայլով մարդկանց էի տեսնում, և քանի որ վերջին օրերին եղել եմ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, այնպիսի ասոցացում կար, որ այդ մարդիկ քայլում էին դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի մեքենայից իջնեի, ասեի, հարգելիս, ուր ես գնում, ասեի կանգ առեք, ժողովուրդ ջան, էսպես մենք գնում ենք դեպի շատ-շատ վատ տեղ:

Ես եթեր եմ մտել, ոչ թե թվերն ասելու համար, դա կիմանայիք, ես ուզում եմ ասել, որ այս խնդիրն արդեն պետք է հասկանանք մեր ազգային հոգեբանական շերտերի մեջ: Եկել եմ հետևյալ եզրահանգմանը. իմ վարկածը հետևյալն է, այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ, և պետք  արձանագրեմ, որ 500 տարի և ավել պետականություն չենք ունեցել և պետական կարգը միշտ եղել է օտար: Մեզ համար պետությունն ու կարգը հարյուրամյակներ շարունակ եղել է օտարածին, օտարի կողմից պարտադրված ինչ-որ մի բան:

Հետևաբար, պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ացոսացվել է բռնության հետ, այսինք մի բան, որ բռնությամբ, մեր արժանապատվությունը ոտնահարելով հաստատվել է ուրիշի կողմից: Շատ հաճախ այդպես եղել է նաև 3-րդ հանրապետության պատմության մեջ: Կարգը հակադրված է եղել մեր կամքին: 2018 թվականի ոչ բռնի, Թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն, ու քանի որ պետական կարգը մեր ենթագիտակցության միշտ հակոտնյա է եղել մեր ազատության հետ, հիմա այս ճգնաժամային իրավիճակում ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ:

Հեղափոխությունն ազատագրել է մեզ, հետևաբար մեր ազատությունն ասոցացվում է կարգի բացակայության հետ: Սա շրջադարձային պահ է մեզ համար»,-ասաց վարչապետը:

Տպել
2859 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան