Գյումրիում մեկնարկել է ԱՏԳ կենտրոնի ստեղծման աշխատանքները. կգործի հատուկ նմուշառման բաժին

12/06/2020 schedule19:55

ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված է արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների սպասարկման կենտրոնների կառուցում: Հարցն այսօր քննարկվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գյումրիի մարզային կենտրոնում: Հանդիպմանը մասնակցել են տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի աշխատակիցները:

Գյումրիում նախատեսվող ԱՏԳ կենտրոնի ստեղծման աշխատանքները մեկնարկել են, և այդ աշխատանքների մասնակից է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Այն աշխատելու է «մեկ կանգառ մեկ պատուհան» սկզբունքով, որն այսուհետև ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. Գյումրիում կգործի հատուկ նմուշառման բաժին:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակիցների մասնագիտական պարտականությունները, նրանց ներկայացվող պահանջները, կառուցվածքային առանձնահատկությունները: Տեսչական մարմնի ղեկավարը խոսել է կենտրոնները համապատասխան մասնագետներով համալրելու և նրանց մասնագիտական որակներն ապահովելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության համար:

Սա կարևոր  նախագիծ է՝ հաշվի առնելով, որ Գյումրին, աշխարհագրական դիրքով պայմանավորված, ունի բեռնափոխադրման մեծ հոսք, և պետք է ապահովված լինեն բոլոր այն պայմանները, որոնք տնտեսավարողներին հնարավորություն կտան ներմուծման-արտահանման գործընթացներն իրականացնել առավել արագ և առանց լրացուցիչ խոչընդոտների:

Կայացած հանդիպման մասին տեղեկացրել է ՀՀ ՍԱՏՄ-ն:

Տպել
466 դիտում

Հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը