Պանդեմիայի հաղթահարումից հետո քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում խոսեց նախորդող 3 ամսվա արտակարգ դրության պայմաններում արձանագրված դեպքերին։ Նրա խոսքով՝ նախորդ շրջանում իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ արձանագրվեց, որ ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, ուժ կիրառելու իրավունք ունի, բայց այդ ուժը պետք է լինի իրավունքի գերակայության համապատասխան չափանիշների համատեքստում եւ որեւէ պարագայում չպետք է բերի քաղաքացու իրավունքների ոտնահարման։

Հաջորդ արձանագրումը, որ արեց Մարուքյանը, իր կողմից հնչած մի առաջարկն էր, ըստ որի՝ եթե արտակարգ դրությունն աընդմեջ երկարաձգվում է, պետք է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների համատեքստում որոշում կայացնել՝ գտնել ոսկե միջինը, որ մարդիկ կարողանան իրենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները վայելել։ Դրա հետ կապված կա լուրջ հարց, որն, ըստ Մարուքյանի, կապված է բողոքի ձայնը հնչեցնելու իրավունքի հետ։ Այս համատեքստում նա մեջբերեց, որ եթե մարդկությունն ընդհանրապես չունենար բողոքի ձայն հնչեցնելու իրավունք, այսօրվա աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, չէր լինի։ Նրա համոզմամբ՝ անգամ պանդեմիայի ժամանակ պետք է չսահմանափակվի հավաքների ազատությունը, ձայն հնչեցնելու իրավունքը։ Նրա կարծիքով՝ այսօրվա իշխանությունը, վարչապետը ընդհանրապես մտահոգվելու խնդիր չունի, որ երկրում կարող են լինել բողոքի ակցիաներ, հետեւաբար, կոչ արեց վերանայել պայմանները, որ մարդիկ կարողանան հնչեցնել իրենց բողոքը։

Հաջորդ հարցը վերաբերում էր վարչապետի հայտարարությանը, ըստ որի նա առաջարկեց այսօրվանից սկսել կանոնները պահել, եւ եթե ճիշտ անենք, 14 օր հետո կունենանք ավելի լավ վիճակ։ Ըստ Մարուքյանի՝ եթե նայենք, որ մինչեւ հիմա ինչ եղել, եղել է, պետք է գնանք ավելի ճիշտ սոցիալական թիրախավորման՝ գտնել գործազուրկ մարդկանց, աջակցել։

Նա նաեւ առաջարկեց, որ բոլոր այն ընկերությունները, որոնք փակվում են կանոնների խախտմամբ կամ աշխատակիցներից մեկի վարակվելու պատճառով, պետք է նրանց բաց թողնված եկամուտը վերականգնվի պետության կողմից։

Մարուքյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ հնարավոր չէ մարդկանց ասել, որ կանոնները պահեն ու ամեն ինչ լավ կլինի՝ մնացած գործերը թողած։ Նրա տպավորությամբ՝ մեր պետական ինստիտուտները պանդեմիայի պատճառով մարտահրավերներին ուշ են պատասխանում, կամ ընդհանրապես չեն արձագանքում։

Նրա խոսքով՝ կա մի հռետորաբանություն՝ քանի որ երկիրը վատ վիճակի մեջ է, քաղաքական հայտարարություններ անել, պահանջներ դնել ընդհանրապես տեղին չէ։ Դա կլիներ հիմնավոր ձեւակերպում, եթե իշխանության կողմից պահվեր, սակայն, ինչպես շարունակեց Մարուքյանը, իշխանությունը գեներացնում է քաղաքական օրակարգեր, բայց ընդդիմությունը չի կարո՞ղ արձագանքել։ «Ընդդիմությունը պետք է ասի՝ պանդեմիա է, Կառավարության այս նախաձեռնության մասին բան չենք ասի, չենք քննադատի, հիմա պանդեմիա է, էլի, հետո կասենք, երբ կընդունեն, կյանքի կկոչվի»,- ասաց Մարուքյանը։ Նրա կարծիքով՝ ընդդիմությունը պետք է դրանց արձագանքի, իսկ երբ արձագանքում է, դուրս է գալիս, որ ընդդիմությունը պանդեմիայի ժամանակ քննադատեց իշխանությանը։ Այնուհետեւ նա կոչ արեց պայմանավորվելու, որ ոչ մի օրակարգ չձեւավորվի, Կառավարությունը զբաղվի միայն պանդեմիայով, իսկ եթե ձեւավորում են քաղաքական օրակարգ, պատրաստ լինեն լսել պատասխան։

Վերջում նա շեշտեց, որ պանդեմիայի հաղթահարումից հետո քաղաքական պատասխանատվության հարց են բարձրացնելու, ընդհուպ՝ մինչեւ քննիչ հանձնաժողով կարող է ձեւավորվել։ «Ոչ մի հարց չի մնալու անպատասխան, բոլոր խնդիրները քննարկվելու են»,- եզրափակեց Մարուքյանը։

Տպել
1717 դիտում

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)