Մերը բարդ համակարգ է. չունենք վերեւից եկող հրահանգին ուղղակիորեն ենթարկվող հանրություն, ամեն ոք պիտի որոշում կայացնի

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Արտակարգ դրության եւս մեկ անգամ երկարաձգման քննարկումներից հետո  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծեց Հայաստանի՝ համավարակի դեմ պայքարի առանձնահատուկ մոդել գտնելու կարեւորությունը՝ հիմնավորելով. մեր քաղաքացու վարքագիծը ոչ արեւելյան մոդելի է, ոչ էլ՝ արեւմտյան, մեր համակարգը բարդ է, եւ համավարակի դեմ պայքարում պիտի գտնենք մեր ուղին:

«Մենք իրականում արտակարգ իրավիճակում ենք՝ արտակարգ այնքանով, որ որեւէ մեկը չէր կարող ենթադրել, որ նմանօրինակ վարակ կտարածվի, եւ որեւէ մեկն այս պահին չգիտի, թե ինչպիսին կլինի դրա ապագան եւ՛ աշխարհում, եւ՛ Հայաստանում»,- ասաց նա՝ փաստելով, որ տարբեր երկրներ փորձում են գտնել վարակի հաղթահարման իրենց ձեւը:

Նրա խոսքով՝ եթե խմբավորենք այդ ձեւերը, ապա երկու մոդել կունենանք. արեւելյան՝ Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի եւ արեւմտյան՝ Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մոդելները: «Մենք ունենք երկու քաղաքակրթական մոտեցում. առաջինը հազարամյակներով եկած շատ ուժեղ պետական ապարատ ունեցող երկրներն են՝ արեւելքի երկրները, երկրորդը՝ մարդու իրավունքների վրա հենված, այդ ինստիտուտը շատ զարգացրած երկրներն են՝ արեւմտյան երկրները: Եվ համաճարակի հաղթահարման երկու մեծ մոդելները պայմանավորված են այս երկու տիպի երկրների առանձնահատկություններով: Մի դեպքում ունենք պարզ համակարգեր, որտեղ մարդկանց վարքագծի մոդելները հիմնականում քիչ են եւ կանխատեսելի: Այստեղ, երբ կենտրոնական համակարգը մարդկանց ցուցում է տալիս՝ կրել դիմակներ, բոլորը կրում են: Եվ այս խոսակցությունը՝ տվյալների հրապարակման մասին, մարդու իրավունքների եւ ձերբակալությունների մասին, որ այսօր այս դահլիճում եղան, այդ երկրներում ընդհանրապես չկան, քանի որ հազարամյակներով սովոր են ուղիղ ցուցումի տակ աշխատելուն: Մյուս մոդելի մեջ՝ արեւմտյան մոդելի մեջ մարդու իրավունքներն են գերակա եւ պատահական չէ, որ այս վարակի մեծ տարածումը հատկապես այդ երկրներում է տեղ գտնում:

Հիմա մենք՝ որպես պետություն, պիտի նայենք, թե ո՛ր տարբերակի մեջ ենք: Կարծում եմ՝ մենք ունենք մեր ճանապարհը հարթելու եւ մեր ուրո՛ւյն ճանապարհն ունենալու հնարավորություն, որը կհիմնվի ոչ թե մարդու իրավունքների վրա, այլ՝ մարդու պատասխանատվության վրա: Եվ այս մեծ շարժումը, մեկ անձից՝ տվյալ դեպքում վարչապետից, երեք միլիոն անձի բաժանելը հենց այդ հիմնական նպատակն ունի:

Մենք ապրում ենք այնպիսի բարդ համակարգում, ուր անկանխատեսելի է յուրաքանչյուրի վարքագիծը, եւ մեր երկրում դեռ ապրիլյան պատերազմից, ապա նաեւ հեղափոխությունից հետո պարզ է, որ մեր համակարգը բարդ է: Այսինքն՝ մենք չունենք վերեւից եկող հրահանգին ուղղակիորեն ենթարկվող հանրություն, մեր հանրությունը պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ հաղթելու: Եվ այդ զգացողությունը պետք է ունենա հանրությունը՝ 3 միլիոնը, հաղթելու զգացողությունը պիտի ունենա, որ կարողանանք հաղթել այս իրավիճակում:

Ինձ համար հստակ է, որ մեր հանրությունն այդ որոշումն արդեն կայացրել է, եւ ես այդ հաղորդագրությունը ստացա Քերոբյան Վահանի նամակից, ով գրեց. «Համավարակի դեմ պայքարում ես առաջարկում եմ ինձ». եւ հազարավոր մարդիկ առաջարկեցին իրենց: Եվ հիմա Հայաստանն այդ վիճակում է, երբ հազարավոր մարդիկ միացել են համավարակի դեմ պայքարին, ու զգացողությունը կա, որ պիտի հաղթենք»:

Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ փաստելուց հետո, որ մեր համակարգը բարդ է, պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր այն կառավարել: «Պարզ համակարգի օրինաչափություններով բարդ համակարգը չի կարելի կառավարել եւ հնարավոր էլ չի կառավարել, եւ հեղափոխությունը դա ապացուցեց: Այսինքն, մենք պիտի շարժվենք բարդ համակարգի օրինաչափություններով: Այն ունի երեք հայտանիշ՝ թափանցիկություն, մասնակցություն, վստահություն: Այն բոլոր ջանքերը, որ վերջին ամիսներին ներդրել է կառավարությունը, ցույց են տալիս, որ առաջին հայտանիշը պահվում է. մեր հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է կատարվում մեր երկրում: Հիմա պիտի ստեղծենք մեխանիզմներ հանրության մասնակցությունն ապահովելու համար:

Ցավոք, 30 տարվա ընթացքում մեր ստեղծած ինստիտուտները դեռ թույլ են, եւ մեծ աշխատանք է պետք դրանք ուժեղացնելու համար: Այդ ինստիտուտների թուլությունն է մղում մարդկանց հերոսության: Ինչքան ինստիտուտները թույլ լինեն, այնքան վահանները գնալու են հերոսության, այնքան ապրիլյան պատերազմը հաղթելու ենք անհատների հերոսության շնորհիվ: Եվ սա է պատճառը, որ հիմա մեր բոլորի մտահոգության կենտրոնում պիտի լինեն մեխանիզմների եւ ինստիտւոտների հզորացումը՝ առողջապահական, կրթական, ռազմական եւ մյուս բոլոր ոլորտներում: Եվ վերջիվերջո, մենք պիտի մեր քաղաքացիներին հայտարարենք՝ դուք կարիք չունեք հերոսանալու, որովհետեւ մեր ինստիտուտները այս աշխատանքն անել ու այս հարցը լուծել:

Երբ հետեւում ենք կառավարության գործողություններին, տեսնում ենք, որ այն քայլ առ քայլ գնում է ինստիտուտների կայացման ճանապարհով: Դա կախարդական փայտիկ չէ: Դա աստիճանական գործընթաց է, եւ հնարավոր է, որ մենք սխալվենք: Մենք ունենք իրավունք սխալվելու: Ցանկացած աշխատող մարդ, համակարգ, կուսակցություն, խմբակցություն, սխալվելու իրավունք ունի: Եվ պետք է հոգ տաննք, որ այդ սխալները չլինեն ճակատագրական: Համատեղ՝ ուս-ուսի տված պիտի աշխատենք, որ բոլոր ինստիտուտները կայացնենք:

Ես շնորհակալ եմ մեր ընդդիմադիր գործընկերների կառուցողական վարքագծի համար, որովհետեւ այսօրվա ձեր ելույթներն ու հարցադրումները ակնհայտ միտում ունեին մեզ ցույց տալ նոր ճանապարհ, որ մենք կարողանանք նոր լուծումներ տեսնել, եւ սա այն մոդելն է, որով կարող ենք հաղթահարել: Մենք բոլորս պիտի որոշենք հաղթել, եւ այս դեպքում կհաղթենք անպայման»,- նշեց Կարապետյանը:

Տպել
1300 դիտում

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա