«Իսկ դուք տեսե՞լ եք ոստիկանությունը ոնց էր գործում 2004-ին, 2008-ին. ընդդիմադիրի ձեռքը սեղմելու համար բերման ենթարկեցին»

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում արտակարգ դրության երկարացման հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ ընդդիմադիրների կողմից հավաքների իրականացման ցանկությանը եւ դրա արգելքներին:

«Իհարկե արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակումներ: Մի պարզ պատճառով, որովհետեւ եթե դու չսահմանափակես այս կամ այն իրավունքի իրացումը, ապա չես կարող երաշխավորել այլ իրավունքների իրացումը: Այսօր սահմանափակելով հավաքների ազատությունը՝ դու երաշխավորում ես մարդու կյանքի, առողջության իրավունքը»,- ասաց Վարդանյանը:

Նա խոսեց նաեւ ոստիկանության գործողությունների մասին՝ ասաց, որ գուցե հարիր չէ, բայց պետք է անդրադառնա այդ հարցին. «Իսկ դուք տեսե՞լ եք ոստիկանությունը ոնց էր գործում 2004-ին,  2008-ին՝ Հյուսիսային պողոտայում, երբ ես անձամբ եմ ականատես եղել, որ ընդդիմադիրի ձեռքը սեղմելու համար անձին բերման ենթարկեցին ոստիկանություն: Առանց որեւէ սահմանափակման: Ինչի՞ մասին ենք մենք խոսում հիմա»,- նկատեց պետաիրավական հանձնաժողովի նախագահը:

Միեւնույն ժամանակ Վարդանյանը ընդգծեց, եթե ոստիկանությունը թույլ է տվել խախտումներ, պետք է պատասխանատվություն կրի:

«Բայց իրավական պետության մեջ արտակարգ դրության ժամանակ իրավական կոնցեպտը չի քնում, իսկ իրավունքի գերակայությունը շարունակում է գործել»:

Տպել
746 դիտում

Ստեփանակերտի ՌԴ դաշտային հոսպիտալն ընդունել է Լեռնային Ղարաբաղից առաջին հիվանդներին

Վթար Աշտարակ-Ագարակ ճանապարհին. մեքենայից 30 մետր հեռու հայտնաբերվել է վարորդի դին

68.000 դրամ միանվագ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելուց

ՀՀ որոշ ճանապարհների մառախուղ, մերկասառույց է. կան դժվարանցանելի ճանապարհներ

Երեւանում եւ 3 մարզում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում

Առանձնացրել ենք 60 ռազմագերու եւ ներկալված ու անհետացած 40 քաղաքացիական անձի տվյալ. ԱՀ ՄԻՊ

Սարալանջում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել, 3 փողոցում ընդլայնվել է լուսավորության ցանցը

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ ապրելու եւ Արցախն ապրեցնելու

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք, որ կարողանանք պատասխան տալ տասնապատկված Եռաբլուրի առաջ. Ռոմիկ Մխիթարյան

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

ՀՀ-ում տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը

Անհետ կորած զինծառայողների և մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը գտնվում է ՌԴ ուշադրության կենտրոնում

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում ընդգծեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերը

Արայիկ Հարությունյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են անհայտ կորած զինծառայողների և գերիների հարցը

Ոստիկանները պատերազմի ժամանակ ձեռք բերված զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը