Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ հրապարակում կախաղան հանել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ապատեղեկատվության այն մեծ հոսքերին, որոնց նպատակը վստահության ճգնաժամի ստեղծումն է։ Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, թե արդյո՞ք իրավապահ համակարգը զբաղվում է այս խնդրով, վարչապետը պատասխանեց, որ մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է։ Նա նաեւ հավելեց, որ իր կարծիքով պետք չէ այդտեղ արհեստական փոփոխություններ անել։

Իր եւ իր ընտանիքի շուրջ տարածվող ապատեղեկատվության մասին խոսելիս, վարչապետը օրինակ բերեց մի լուր, ըստ որի իր ընտանիքը վերջերս Կանադայում վիլլա է ձեռք բերել եւ մի շարք այլ լուրեր, թե մաքսանենգությամբ են զբաղվում։ Դրա նպատակը, ըստ նրա, վստահության ճգնաժամ ստեղծելն է, թե ոչ մի բան չի փոխվել, չի փոխվելու։ Այս մտքից հետո նա նաեւ հավելեց, որ հենց նախկին իշխանություններն էին այսկերպ կառուցել իրենց հայեցակարգը, որ, միենույն է, ոչինչ չի փոխվելու, ով էլ գա, նույնն է լինելու։ Նրա խոսքով՝ այն ժամանակ փոփոխությունները սրանով կասեցվում էին, հիմա պոստ ֆակտում փորձ է արվում փոփոխությունների անիմաստության զգացումը ներշնչել։

Փաշինյանը վստահեցրեց, որ այդ երևույթները պայմանավորված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ:

«Եթե մենք հետևողական լինենք այդ գործերը մինչև վերջ տանելու, նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար, ես համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները փլուզվելու են, և դրանով այդ պատմությունն ավարտվելու է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ քաղաքացիներն այս ամենին չեն տրվում, բայց եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ բոլոր այն տեղեկատվությունները, ոորնք իրենց բովանդակությամբ կհակասեն ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին, գաղափարներին, սուտ են։

«Եթե որեւէ մեկը մատն էլ կտրի, ասի, որ ես հիմա վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է, այդպիսի բան չի կարող լինել։ Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել եմ եւ ամեն օր հավատարիմ եմ այդ ասածին, որ եթե կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել, ուրիշ ոչ մի բան»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
2643 դիտում

Հայաստանում Չինաստանի դեսպանատան 100-ից ավելի աշխատակիցներ այսօր պատվաստվել են չինական «Կորոնավակ» պատվաստանյութով

Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

ՄԻԵԴ-ը բավարարել է ՀԺ-ի հայցը՝ Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի գործով

Հունվար-ապրիլին Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենացածր գնաճ արձանագրած երկիրն է՝ 5.4 տոկոս

Երեկ կամրջից նետվել սպառնացած երիտասարդը այդ քայլին դիմել է 10 անգամ. նա ներկայացնում է իր պատմությունն ու դրդապատճառը

Ուկրաինան ամեն բան անում է Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի

Կամավոր ապահովագրության պայմանագրերը կարելի է կնքել առցանց. Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր համագործակցությունը

ՏՄՊՊՀ-ն կքննարկի գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումը

Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Կատալոնիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին. «Արմենպրես»

Նաիրա Զոհրաբյանն այլեւս ԲՀԿ ցուցակի առաջին կինը չէ. այլ փոփոխություններ եւս կլինեն

«Ինքնիշխան Հայաստանը» քարոզարշավ չի իրականացնում, եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի. Սանասարյան

ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան. «Արմենպրես»

Մարտունի գետում կնոջ դի է հայտնաբերվել. shamshyan.com

ՄԱԿ-ը դրամական օգնություն է տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստանում բնակվող անձանց

Տեղեկությունը, թե «ադրբեջանական ԶՈՒ-երը դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, իրականությանը չի համապատասխանում». Արցախպրես

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

Խծաբերդի մարտերում զոհված ինը զինծառայող հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 28-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

«Հայերը մեր ընկերներն են, և մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը». պաղեստինցիներ

ՀՀ-ն պատրաստակամ է անցկացնել արդար ընտրություններ. Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական կազմին

Ուժեղ, ինքնիշխան պետությունը պետք է ունենա ուժեղ հետախուզական ծառայություն. Սերգեյ Նարիշկին

Արցախում հրետակոծությունից վնասված 7064 շենք-շինություն է հաշվառվել

Այսօր զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսված Արցախի 4 քաղաքներում

Իսրայելը հրադադարի ռեժիմ չի հաստատի մինչև հինգշաբթի

Երևանի Մամիկոնյանց փողոցում ծառը տապալվել է մեքենայի վրա

Թուրքիայի նախագահ Էրդողանն անիծել է Ավստրիայի կառավարությանը

«Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան». անիմացիոն հոլովակ Հայաստանի պատմության թանգարանում

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի մի հատվածի գազամատակարարումը

Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Բանկերը եւ վարկային կազմակերպությունները 2.5 մլրդ դրամի վարկ են ներել զոհվածներին, նրանց ընտանիքի անդամներին. ԿԲ նախագահ

Թաթոյանը ԵԽ-ի եւ МГИМО-ի բարձրաստիճան միջոցառմանը ներկայացրել է համավարակի ընթացքում աշխատանքի առաջատար փորձը

Ադրբեջանցիների թիկունքային ապահովման փորձերը կանխվում են. լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցություններ կլինեն վաղը. ՊՆ

Օգտագործելով պաշտոնը, փոխնախարարը խոչընդոտել է դիզվառելիքի ներկրմանը. գործն ուղարկվել է դատարան

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք. գրանցվել է 17 մահ

ԱՄՆ նախագահի խորհրդականը Ալիևի հետ զրույցում անպատասխանատու և սադրիչ է անվանել սահմանին տեղաշարժերը

«Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը. նա ներկայացվել է ԱԱԾ

4-ամյա երեխային ապտակելու գործով մեղադրանք է առաջադրվել բժշկին. նախաքննությունն ավարտվել է

ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը. հայտնի են երկրորդ ու երրորդ համարները

Հրդեհ Թբիլիսիի հանրակացարանում. 5-րդ հարկից կին է ընկել