Ոստիկանների գործողությունների համաչափությունը պետք է քննության ենթարկվի

Քաղաքացիներին այս կամ այն կանոնը պարտադրելու համատեքստում ոստիկանությունը ոչ թե բացատրական աշխատանք է կատարում, այլ՝ տեսնում ենք, որ գործադրում է բռնի ուժ, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որ արգելված է Եվրոպական կոնվենցիայով. դա շատ վատ հետեւանքներ է ունենում՝ նախ ոստիկանության հետ կապված, հետո էլ՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն՝ հիմա բոլոր երկրները կորոնավիրուսի ժամանակահատվածում մոնիտորինգի տակ են առ այն, թե մարդու իրավունքները որքանով են սահմանափակվում: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Կոչ եմ անում ոստիկանությանը հորդորել, որ համապատասխան միջոցառումներն իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները: Ասենք մարդն առանց դիմակ է, թող 10 հազար դրամի տուգանքը գրեն, արձանագրությունը կազմեն: Էդ թեւն ոլորել, գետնին գցել, քարշ տալ եւ այլն. սրանք դատապարտելի երեւույթներ են. արդյոք Դուք պատրաստվում եք որեւէ քայլ անել, որ այսպես չլինի»,- հարցրեց նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ես կհամաձայնեի Ձեզ հետ թեւն ոլորելու, գետին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունեցել օրենքով չնախատեսված կարգով եւ օրենքով չնախատեսված դեպքերում եւ ուժի կիրառման վերազանցում է տեղի ունեցել: Ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանությունը ուժային կառույց է եւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրավունք ունի կիրառել ուժ: Պարզ է՝ դիմակ չկրելու համար ուժ կիրառել չի կարելի: Բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ… եթե՛… իհարկե, պետք է ուժ կիրառի ոստիկանությունը»,- պատասխանեց վարչապետը:

Նա հավելեց, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով որեւէ հետընթաց չպիտի լինի, մանավանդ, որ վերջին երկու տարիներին բոլոր միջազգային զեկույցների համաձայն՝ Հայաստանն ահռելի առաջընթաց է արձանագրել այդ առումով:

Էդմոն Մարուքյանը հակադարձեց՝ մեր լեզվամտածողության մեջ «ուժային՝ ռուսերենից թարգմանած «սիլովըե» կառույցը» տպավորություն է ստեղծում, որ այս կառույցը պիտի ուժ կիրառի, մինչդեռ իրականում դրանք իրավապահ մարմիններ են, որ ապահովում են ներքին անվտանգությունը՝ Սահմանադրության կամ Ոստիկանության կամ ԱԱԾ-ի մասին օրենքով սահմանված կարգով. «Հիմա հնարավոր է՝ ասել է, դիմակդ ինչու չես դնում եւ այլն, բայց մենք դրվագ ունենք, որ ոստիկանը ոտքը դնում է քաղաքացու գլխին: Եվ մինչեւ քննություն տեղի չունենա, չենք իմանա՝ ուժը համաչափ է կիրառել, թե չէ: Առերեւույթ՝ անհամաչափ է: Ուժային կառույց ասելով՝ մենք ուժն ենք բերում առաջին պլան, մինչդեռ օրենքի գերակայությունը պիտի լիներ»:

Նա հավելեց, որ հավաքների ազատության սահմանափակումը կարելի է հանել, եւ դրանք թույլ տալ՝ դիմակների կրումով եւ սոցիալական հեռավորություն պահելով. «Մարդիկ բողոքի ակցիա են ուզում անեն, թող անեն: Հիմա կառավարության դիմաց մի մարդ եկել-ասում է՝ գազս անջատել են, իրենց բերման են ենթարկում: Խախտումներ ենք թույլ տալիս»:

«Իսկ եթե սոցիալական հեռավորությունը չպահպանեցի՞ն ու բերման ենթարկվեցին, էլի ստացվելու է, որ մարդու խաղաղ հավաքների իրավունքը խախտվեց: Ասում եք՝ ուժային կառույց չասենք: Էլի չասենք: Բայց Հայաստանի Հանրապետությունում մի քանի կառույց կա, որ օրենքով սահմանված դեպքերում կարող են ուժ կիրառել. այդ թվում եւ՝ հանրային անվտանգությունն ապահովելու համար: Հիմա հակահամաճարակային կանոնը չպահելը սպառնալիք է հանրային անվտանգությանը»,- պատասխանեց վարչապետը: Նրա խոսքով՝ միանշանակ է, որ պետք է յուրաքանչյուր դեպքն առանձին քննության ենթարկվի:

Անդրադառնալով վարակակիր աշխատակից ունեցող կամ հակահամաճարակային կանոնների խախտումով աշխատած ընկերությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ընթացակարգի մասին հարցին՝ Փաշինյանն ասաց, որ հիմա այդ գործընթացը մի փոքր արագացվել է: Նրա խոսքով՝ նախկինում խախտումների արձանագրումից մինչեւ փակման որոշման կիրառումը բավական երկար ժամանակ էր անցնում, եւ այդ ընթացքում վարակը կարող էր անարգել տարածվել: Գործընթացի արագացումը պայմանավորված է վարակի տարածումն անմիջապես կանխարգելելու հանարավորությունն օգտագործելու ձգտումով. «Հակառակ դեպքում, ստացվում է, որ փակեցինք, բայց կանխարգելում չունեցանք»:

Տպել
1965 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից