Լավ դիմակի էֆեկտիվ կրումը բերում է վարակի տարածման անկման. թթվածնային քաղցի չի հանգեցնում. Արսեն Թորոսյան

Փողոցային հարցումների ժամանակ անցորդները, ինչպես նաեւ սոցիալական հարթակներում ընդդեմ դիմակների պայքարողները նշում են, որ դիմակների կրումը հանգեցնում է թթվածնային քաղցի: Նաեւ, դիմակների պարտադիր կրման արդյունքը կանխատեսելն անհնար է, որքանո՞վ է, ուրեմն, ողջամիտ դիմակի մշտապես կրման պահանջ ներկայացնել ողջ հանրությանը:

Այսօր ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձավ այս հարցերին. «Դիմակների կրումը չի բերում թթվածնային քաղցի. կարող են լինել մարդիկ, որ ունեն որոշ հիվանդություններ՝ ասթմա եւ այլն, բայց սովորաբար, այն չի բերում թթվածնային քաղցի, որովհետեւ թթվածինը, միեւնույնն է, անցնում է դիմակով դեպի թոքեր»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ լավ դիմակի էֆեկտիվ կրումը բերում է վարակի տարածման անկման. «Հաշվարկներ-հետազոտություններ կարող են լինել, բայց երկրի թվերի վրա հաշվարկներ անելը շատ դժվար է, քանի որ այդ «լավ»-ն ու «էֆեկտիվ»-ը չես կարող չափել: Բայց եթե ենթադրենք, որ բոլորը կրում են դիմակ եւ ճիշտ են կրում, ապա կարող եմ ասել, որ յոթ օր հետո մեզ մոտ էական անկում կգնա: 100 տոկոս ճիշտ դիմակը՝ եռաշերտ, անջրաթափանց դիմակը, 100 տոկոս ճիշտ կրումը բոլոր ի կողմից բերում է վերարտադրողական ցուցանիշի մեկից իջեցման: Դա նշանակում է, որ 10 մարդը վարակում է 9-ի, 9-ը՝ 8-ի, 8-ը՝ 7-ի, եւ էդպես շարունակ: Եվ հակառակը, եթե ճիշտ չես կրում, այդ ցուցանիշը մնում է մեկից բարձր: Օրինակ, հիմա մեր գնահատականներով, մերը տատանվում է 1.2-1.3-ի շրջանակում, որը բարձր է, նշանակում է տարածվում է դեռ վարակը: Մեզ անհրաժեշտ է բոլորով այդ ցուցանիշն իջեցնել 1-ից ներքեւ: Բայց դրա չափելը պրակտիկորեն անհնար է»:

Այն հարցին, թե ինչու են խորհուրդ տրվում տանը պատրաստված դիմակներ, եթե դրանց էֆեկտիվությունը հայտնի չէ, նախարարն ասաց, որ դրանց բացակայությունը ավելի վատ է, քան՝ գոնե այդպիսի դիմակի առկայությունը:

Այն դիտարկմանը, որ այս պարագայում, կարող են իրենց մեղադրել դանդաղկոտության կամ սխալ որոշումների մեջ՝ հարցնելով, թե ինչու նախապես այդ ամենը չեն չափել՝ նա արձագանքեց հեգնելով. «Նույն տրամաբանությամբ մեզ կարող են մեղադրել, թե ինչու չեք չափել ինտերլեյկինների բլոկատորների ազդեցությունը ցիտոկինային փոթորիկի ժամանակ կոնկրետ Հայաստանում, ու ոնց եք էդ դեղը տալիս հիվանդին: Դե ապացուցված է, տալիս ենք: Այսինքն, կան հանրային առողջապահական միջոցառումներ, որ ապացուցված է, որ ազդում են: Եվ դիմակների կրումը դրանցից մեկն է: Ձեռքերի լվանալն էլ, ապացուցված է, որ ազդում է: Հիմա էլ մենք բոլորս դիմակներ ենք կրում, որ իրար չվարակենք»:

Տպել
2401 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին