Ինչքան մեծ է վարակվածների թիվը՝ այդքան մեծ է ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը․ վարչապետ

Մեկնարկել է ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որի օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է։

Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել կորոնավիրուսի վերաբերյալ գրանցված վերջին տվյալները։

«Իրականացվել է ընդհանուր առմամբ 2297 հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է 628 նոր դեպք։ Ունենք բարեբախտաբար 173 առողջացածներ եւ ցավոք սրտի գրանցվել է 13 մահ։ Ունենք մոտ 7000 պացիենտներ, որոնք գտնվում ենք տնային հսկողության տակ, մնացած 1800-ը գտնվում են հիվանդային հսկողության տակ, որոնցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»,- ասաց Ավանեսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին արձանագրեց, որ այս թվերը արտահայտությունն է այն բանի, թե ՀՀ-ում վերջին 7-ից 14 օրվա ընթացքում ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները. «Մասնավորապես՝ դիմակ կրելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու եւ ձեռքերը ախտահանելու վերաբերյալ։ Իհարկե, այս կանոնները ունեն որոշակի տեղայնացման նրբություններ։ Մի քանի օր պոզիտիվ ազդակներից հետո մենք նկատում ենք, երբ թվերի որոշակի նվազում է տեղի ունենում, մենք հակամահաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում։ Ու սա մեր ամենամեծ պռոբլեմն է։ ՀՀ քաղաքացիները հստակ պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերը ըստ էության արտահայտում են, թե մենք բոլորս ինչպես ենք պահպանել՝ դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, ձեռքերը ախտահանելու եւ հակահամաճարակային կանոնները»։

Վարչապետը կրկին արձանագրեց, որ այս իրավիճակը ուղիղ կապ ունի հանրային համընդհանուր վարքագծի հետ։

«Իհարկե, պետք է արձանագրենք, որ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները՝ կանոնների պահպանման մակարդակը եւ որակը բարձրացնելու ուղղությամբ։ Բայց այստեղ մեր հիմնական անելիքը յուրաքանչյուր քաղաքացու անելիքի մեջ է պարփակվում։ Ընդ որում ուզում եմ արձանագրել, որ մահվան թվերը, ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերի թվերն էլ ուղիղ կապի մեջ են ընդհանուր թվի հետ, քանի որ ինչքան մեծ է վարակվածների թիվը՝ այդքան մեծ է ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը եւ հետեւաբար մեծ է նաեւ մահվան դեպքերը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեպքերի 75 եւ ավելի տոկոսը անցնում է առանց որեւէ բարդության. «Բայց մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք՝ ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի եւ մահերի թիվը։ Սա կարեւոր արձանագրում է եւ մենք բոլորս՝ բոլոր հնարավոր առիթներով եւ միջոցներով պետք է այս ուղերձը մեր քաղաքացիներին տեղ հասցնենք՝ առանց հոգնելու, անընդհատ՝ չմտածելով, թե մի անգամ ասել ենք, 2 անգամ ասել ենք, 100 անգամ ասել ենք։ Եթե թվերը անկում չեն ապրում ուրեմն պետք է ասենք՝ 1000 անգամ, 10000 հազար անգամ եւ այդպես շարունակ՝ մինչեւ յուրաքանչյուր քաղաքացու մենք կարողանանք տեղ հասցնել այս ուղերձը։ Կարծում եմ առանձնահատուկ կարեւորություն է ստանում նաեւ արձանագրելը եւ տեղորոշելը այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է, գոյություն չունի այդպիսի բան։ Կարծում եմ, որ մենք սրանով պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք եւ կարողանանք նաեւ տեղորոշել այդ մարդկանց՝ հասկանալ նրանց նպատակը, գործունեության շարժառիթները եւ կապերը։ Սա նույնպես կարող է մեզ որոշակի հետեւություններ անելու տեղ թողնել։ Ես կարծում եմ, որ սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները, որպեսզի մենք կարողանանք այստեղ նույնպես եզրակացությունների գալ»,- ասաց վարչապետը։

Տպել
1454 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են