Անախտանիշ վարակակիրներից կորոնավարակը փոխանցվո՞ւմ է, թե՞ ոչ. բանավեճը շարունակվում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ փորձ է արել պարզաբանել իր դիրքորոշումը անախտանիշ մարդկանց վարակի տարածման հավանական ծավալների մասին՝ ընդգծելով, որ շատ բան այս առումով մնում է անհայտ. հաղորդում է  The Washington post պարբերականը:

Երկուշաբթի ԱՀԿ-ի Նոր հիվանդությունների եւ կենդանիների հետ կապի բաժանմունքի վարիչ Մարիա վան Կերխովեն նշել էր, որ կորոնավիրուսի անախտանիշ վարակակիրների վարակի փոխանցումը «շատ հազվադեպ» է, իսկ այս հայտարարության տարընկալումները անվանել էր «սխալմունք»: Կերխովեի հայտարարության շուրջ երկու օր է՝ բուռն գիտական բանավեճեր են ընթանում՝ ընդգրկելով բժշկագետների ու հետազոտողների նոր խմբեր եւ մնալով հանրության ուշադրության կենտրոնում:

Այս քննարկումների արդյունքներից է կախված, թե ինչպես կշարունակվեն կամ ինչ փոփոխությունների կենթարկվեն ողջ հանրությանը պարտադրվող դիմակների կրման եւ սոցիալական հեռավորություն պահելու պահանջների երկարաձգումը, դպրոցների ու մանկապարտեզների վերաբացումը, տնտեսության ամբողջական գործարկումը:

ԱՀԿ-ն դեռ որեւէ որոշակի պատասխան չի տվել այս հարցերին՝ կրկնելով, որ վարակի մասին շատ բան դեռ չգիտենք: Իր հաղորդագրության մեջ կազմակերպությունը նշում է՝ որքան հեշտ է քաղաքականացնել ամիսների պայքարը համավարակի դեմ:

Այս հակասական ընկալումներն անվանելով «թյուրիմացություն»՝ Մարիա վան Կերկովեն երեկ բացատրել է, որ երկուշաբթի օրվա ասուլիսում ինքը փորձել է պատասխանել լրագրողի հարցին՝ նշելով, որ «անախտանիշ վարակակիրների վարակի փոխանցումը շատ հազվադեպ է»:

«Ես չեմ խոսել ԱՀԿ-ի քաղաքականության մասին կամ որեւէ նման բան,- ասել է նա:- Մենք գիտենք, որ վարակն առանց ախտանիշների կրող որոշ մարդիկ կարող են փոխանցել վիրուսը»:

«ԱՀԿ-ի դիրքորոշումը չէր՝ ասել, որ որդեգրվում է նոր կամ այլ քաղաքականություն»,- ավելացրել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայք Ռայանը:- Այս վիրուսի մասին դեռ շատ բան անհայտ է, եւ դեռեւս շատ բան անհայտ է դրա փոխանցման դինամիկայի մասին»:

«Անախտանիշ փոխանցում» տեղի է ունենում, սակայն ոչ ոք հաստատ չգիտի, թե որքան հաճախ, քանի որ վարակվածներից շատերն էլ ախտանիշ չեն ունենում, եւ բաց է մնում այս՝ փոխանցման ծավալի մասին հարցը:

Որոշ երկրներ, որ օգտագործում են կոնտակտավորների հետագիծը՝ վարակի փոխանցման հետ հետադարձ աշխատանք կատարելու համար, ինչպես նշել են ԱՀԿ պաշտոնյաները, անախտանիշ շատ վարակակիր չեն գտնում: Միեւնույն ժամանակ, երեկ նրանք խոստովանել են, որ որոշ մոդելներով ուսումնասիրելիս կարելի է եզրահանգել, որ վարակի փոխանցման 41 տոկոսը կարող է պայմանավորված լինել անախտանիշ մարդկանցով:

Ի հավելումն այս խառնաշփոթի՝ քննարկվում է, թե ինչ ասել է «անախտանիշ». որոշ վարակակիրներ ապաքինվում են առանց ախտանիշներ ունենալու, այլք ախտանիշներ են ունենում վարակվելուց օրեր անց՝ տարածելով վարակը նախքան իրենց մոտ ախտանշանների երեւան գալը: Վերջիններիս առաջարկվում է կոչել նախասիմպտոմային դեպքեր:

Հարցն առավել բարդանում է, քանի որ որոշ մարդկանց մոտ ախտանիշները բավական մեղմ են լինում կամ դրսեւորվում են ավելի քիչ սպասված ձեւերով՝ լուծ կամ մկանային ցավ եւ ոչ թե դասական ջերմության բարձրացում ու հազ: Այս դեպքերում մարդիկ նույնիսկ չեն կապում դա կորոնավիրուսի հետ:

«Իրական խառնաշփոթ է: Չգիտեմ, թե ինչու են նրանք ասում, որ անախտանիշներից փոխանցումը շատ հազվադեպ է, երբ ճշմարտությունն այն է, որ մենք պարզապես չգիտենք, թե որքան հաճախ է դա,- ասել է Scripps Research-ի մոլեկուլային բժշկության պրոֆեսոր Էրիկ Թոփոլը:- Եվ դա չի փոխում մեր պատկերացումն այս վարակի մասին. այն շատ հեշտ փոխանցվող է, եւ դրա դեմ շատ դժվար է պայքարել»:

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ կապված այս անորոշությունը հանրությանը հաղորդելը բավական դժվար է, քանի որ բոլորը նոր տվյալների են սպասում՝ համավարակի նկատմամբ դիրքորոշումները ճշգրտելու համար: Այս հարցը շատ կարեւոր է, քանի որ բոլոր կառավարություններն իրենց երկրների բոլոր քաղաքացիներին հորդորում են մտածել, թե վարակակիր են իրենք եւ վարակակիր են դիմացինները:

Անախտանիշների վարակի փոխանցման «շատ հազվադեպ» լինելու հայտարարությունը քննադատել են մի խումբ գիտնականներ՝ նշելով, որ ԱՀԿ-ին պետք է պատասխանատվության ենթարկել՝ նման բանի մասին «այդքան հստակ խոսելու» համար, քանի որ այն կարող է ոչնչացնել նախազգուշական միջոցներ ձեռնարկելու եւ դրանց հետեւելու հանրության պատրաստակամությունը:

«Թող այս քննարկումն անեն լեզվաբանները, քանի որ վարակաբանների համար գործնական առումով տարբերություն չկա՝ ումից են վարակվել այս մարդիկ՝ նրանցից, ով ախտանիշ չունի, թե նրանցից, որ դե՛ռ ախտանիշ չունի: Իրականում հիվանդության վաղ փուլում այդ երկուսը նույն պատկերն ունեն»,- ասել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի վարակիչ հիվանդությունների մասնագետ Մոնիկա Գանդին:

Գիտնականների մի այլ խումբ իր աջակցությունն է հայտնել ԱՀԿ-ին՝ ընդգծելով գիտական նրբերանգ հաղորդելու դժվարությունը: «Հաշվի առնենք, որ ԱՀԿ աշխատակազմը ... հունվար ամսվա սկզբից վազքի մեջ է՝ ամեն օր ճեպազրույցներ տալով եւ աջակցելով երկրներին, որ ամեն առումով կրակի տակ են,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Էդինբուրգի համալսարանի հանրային առողջապահության ոլորտի փորձագետ Դեվի Սրիդարը,- նրանք պետք է որ սպառված լինեն բոլորիս պես եւ որոշակի աջակցության կարիք ունենան»:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ CDC-ի խոսնակ Սքոթ Պաուլին երեկ կրկնել է դիմակներ կրելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը: «Մենք գիտենք, որ առանց ախտանիշների որոշ մարդիկ կարող են տարածել վարակը: Այդ իսկ պատճառով այնպիսի միջոցառումներ, ինչպիսին հասարակության մեջ դեմքը մի կտոր կտորով ծածկելն է, բավական կարեւոր են»:

Մասնագետները նշում են, որ դեռեւս պարզ չէ, թե ինչպես կարող է տեղի ունենալ անախտանիշներից վարակի փոխանցում: Նշաններ ունեցող մարդկանց հազալու կամ փռշտալու դեպքում օդում անհամար կաթիլներ են հայտնվում, որ վարակիչ են: Ախտանիշ ունեցողները, թերեւս, վարակում են բարձր խոսելիս, երգելիս, բղավելիս:

«Այսքան անհայտությունն անհանգստացնում է ինձ: Եթե մենք՝ որպես առողջապահության ոլորտի փորձագետներ, գերագնահատում ենք անախտանիշներից փոխանցումը՝ դա դնելով մեր քաղաքականության առանցքում, ապա դա կարող է շրջվել եւ կծել մեզ»,- ասել է Բլումբերգի Ջոն Հոփկինսի հանրային առողջության անվտանգության կենտրոնի համաճարակաբան Ջենիֆեր Նուզոն: «Մենք ասում ենք, որ մարդիկ դիմակներ կրեն, քանի որ, օրինակ, հավատում ենք, որ դա կարող է կանխել վարակների մի մասը: Միեւնույն ժամանակ, մենք պետք է զգույշ լինենք, որ բացարձակ ճշմարտություններ չհայտարարենք, այլ ասենք մարդկանց, որ սպասում ենք ավելի շատ ուսումնասիրությունների»: Մասնագետները նշում են, որ դիմակները նվազագույնը թույլ չեն տալիս, որ մարդն աղտոտ ձեռքերով դիպչի քթին կամ բերանին:

Ամփոփենք. բազմաթիվ քննադատությունների ու քննարկումների առիթ դարձած հարցի պատասխանում չի ասվել, որ անախտանիշ վարակակիրները փոխանցող չեն. Վան Կերկովեն ասել է, որ որոշ երկրներում շփման հետագծի նախնական չհրապարակված տվյալները ենթադրում են, որ դա ավելի հազվադեպ է, քան կարծում էին: Նա հղում է կատարել մի փաստաթղթի, որ 100 մարդու նմուշի հետազոտության արդյունք է. անկասկած, հետազոտության նման ծավալը համաշխարհային վարակի դեմ պայքարի ռազմավարության փոփոխության հիմքում դրվել չի կարող: Անշրջանցելի խնդիր է նաեւ այն, որ անախտանիշ եւ ախտանիշներով վարակակիրների միջեւ տարբերությունները երբեմն անտեսանելիության աստիճան փոքր են, ըստ այդմ՝ դժվար է հստակ անցկացնել վտանգավորության եզրագիծը:

Տպել
2164 դիտում

Հայտնաբերվել են ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ և պատվաստված լինելու կեղծ վկայական. հարուցվել են քրեական գործեր

Հայաստանին կտրամադրվի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ էներգախնայողությանն ուղղված ծրագրի համար․ Սանոսյան

ԶՈՒ կազմավորման 30-ամյակի ընդունելությունը հետաձգվել է. ԳՇ պետի ու այլ պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հաստատվել. 1Lurer

Դադարեցվել է Գեղարքունիքի մարզի 4 գյուղերի գազամատակարարումը

Հաստատվել է կորոնավիրուսի 2500-ից ավելի դեպք, գրանցվել՝ 2 մահ

«Ֆլայ Արնայում» նշանակվել է գլխավոր գործադիր տնօրեն

Մեղադրանք է առաջադրվել 2020-ի պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական շրջանի հրամանատար գնդապետին. ՔԿ

Արփիում ավարտվել է էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացը (լուսանկարներ)

Կրակոցները անհամաչափ ուժի կիրառում են եղել, ավելի հաճախ՝ ոչ տեղին. Human Rights Watch-ը հետաքննում է Ղազախստանի դեպքերը

ՎՏԲ բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով

4 տրանսպորտային պատահար և 3 տուժած՝ անցած 1 օրում

Փոխվարչապետն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը քննարկել են փոխադարձ հարցերի լայն շրջանակ

Տավուշում մեքենան մոտ 100 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Մեծ Բրիտանիան կարող է զորքեր տեղակայել Սլովակիայում. Sky News

Հոսանքի մինչև 6-ժամյա անջատումներ են սպասվում Երևանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում

Ձյուն է տեղում Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տավուշում իրականացվել է ընդհանուր թվով 59.747 պատվաստում

Հին ավտոմեքենան նորով փոխարինելու առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվել (տեսանյութ)

Գյումրիում վագոն-տնակ է հրդեհվել

Հայաստանում երկաթուղային ծրագրերի իրականացումը Ֆրանսիայի  առաջնահերթություններից են

Սա կանխելու է երեխաների անկանոն հոսպիտալացումը. նախարարությունը փոփոխություններ է մշակում մանկաբուժության ոլորտում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Մեկնարկել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Փակ տարածքներում դիմակ կրելու կանոնը պարտադիր է. ԱԱՏՄ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Երևանի քաղաքապետարանում հանրային ծառայությանս ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ. Գայանե Մելքոմ Մելքոմյան

Նախագահի պաշտոնը ստանձնելիս Սարգսյանը լրիվ այլ քաղաքական պայմանավորվածություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ. քաղաքագետ

Անօրինական զենքով ապօրինի որս. 65-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ)

Դադարեցվել է Երևանի Հաղթանակ թաղամասի որոշ փողոցների գազամատակարարումը

Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները կազատվեն օդի տուրքից

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովի փոխնախագահ

«NAC-комплекс» դեղամիջոցը գրանցվել և շրջանառվում է որպես կենսաբանական ակտիվ հավելում. հարուցվել է քրեական գործ

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 77 դեպք

Կոլեգիայի նիստ Պաշտպանության նախարարությունում. Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ողջամիտ ժամկետում շտկել թերությունները