«Կա խնդիր՝ ՔԿՀ-ներում ապահովելու կարանտինային բոլոր կանոնները». իրավապաշտպանը`վարակի տարածման վտանգի մասին

Օրերս կորոնավիրուս է հաստատվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից մեկի եւ նույն ՔԿՀ-ի հինգ աշխատակցի մոտ. աշխատակիցները մեկուսացվել են, իսկ դատապարտյալը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Այս մասին երեկ մեզ տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ այլ ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների կամ կալանավորների շրջանում վարակի հաստատման դեպքեր չկան:

Արդարադատության նախարարության պաշտոնական տվյալներով՝ փորձանմուշը դատապարտյալից վերցվել է հունիսի 4-ին, եւ դրական պատասխանով պայմանավորված՝ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխման ընթացքում թե՛  դատապարտյալը, թե՛ ուղեկցող անձնակազմն ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակով, ձեռնոցով, ինչպես նաեւ հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ կահավորված եւ տեխնիկապես հագեցած առանձնացված կացարանում: ԱՆ-ից տեղեկացրել են նաեւ, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել, եւ թեստավորվել են նաեւ «Կոշ» ՔԿՀ-ում պահվող մյուս անձինք. բոլորի պատասխանները բացասական են։  Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տուբերկուլոզային եւ նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջությամբ դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեն բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչեւ 150 մահճակալային ֆոնդ:

Նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ դատապարտյալը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն, 46 տարեկան է. «Այս պահին հիվանդի ինքնազգացողությունը բավարար է, շնչառությունը՝ ինքնուրույն»,- ասաց նա՝ հավելելով, որ վարակակիրը գանգատներ չի ներկայացնում։

Նշենք, որ վարակված դատապարտյալը անազատության մեջ է 2017 թվականի սեպտեմբեր ամսից: Նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման թմրանյութերի իրացման համար:

ՔԿՀ-ներում վարակի տարածման վտանգի մասին մեր հարցերին է պատասխանել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը.

- Պարոն Սաքունց, սա առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսով վարակվել է ազատազրկված անձը։ Ինչի՞ մասին է այն  վկայում, ինչի՞ արդյունք կարող է լինել՝ հաշվի առնելով, որ ՔԿՀ-ներում տեսակցությունների վրա արգելանք է դրված։

- Եթե ընդունում ենք, որ տեսակցությունները փաստացի տեղի չեն ունենում (որովհետեւ ես չեմ բացառում, որ որոշ դեպքերում դրանք տեղի ունենան, դա հերքել կարող ենք միայն, եթե շարունակական հսկողության հնարավորություն ունենանք), ապա վարակի մի քանի աղբյուր կարող է լինել. առաջինը կարող է լինել փաստաբանը, եթե խոսքը կալանավորված անձի մասին է, երկրորդը՝ ՔԿՀ-ի աշխատակիցները, որոնք անմիջական շփում ունեն կալանավորների կամ դատապարտյալների հետ, երրորդը՝ բուժանձնակազմը, որը եւս բժշկական ամենօրյա զննություն է կատարում։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ ՔԿՀ-ներում աշխատողներին եւ ՔԿՀ մուտք գործող այլ անձանց, նկատի ունեմ, օրինակ, փաստաբաններին, ուղեկցող ջոկերին, կանխարգելիչ միջոցներ կամ հատկացված չեն կամ եթե պատշաճ հատկացված են, ապա դրանք պատշաճ չեն կիրառվում։ Բոլոր դեպքերում կա խնդիր՝ ապահովելու կարանտինային բոլոր կանոնները ՔԿՀ-ներում։ Ի դեպ, շատ դժվար չէ բացահայտել, թե վարակված դատապարտյալը ում հետ է շփվել, ով է եղել վարակի կոնկրետ աղբյուրը եւ հնարավոր կոնտակտավորներին մեկուսացնել, ինչը լուրջ ծանրաբեռնվածություն կարող է լինել ՔԿՀ-ի համար։

-Կանխարգելման հատկապես ո՞ր միջոցառումները պետք է կարեւորվեն ՔԿՀ-ներում։

-Բոլորը՝ սկսած դիմակներից, ախտահանիչ միջոցներից, եւ հատկապես բժշկական անձնակազմը, որն ամբողջ օրն աշխատում է, պիտի մի քանի անգամ  փոխի դրանք, իսկ ես գիտեմ, որ ապահովման տեսակետից այնտեղ խնդիրներ կան։ Եվ մի կարեւոր բան էլ ասեմ. կորոնավիրուսի վերաբերյալ դավադրությունների, դրա իրական չլինելու ապատեղեկատվությունների դեմն առնելու համար նման հիմնարկներում թե՛ բուժաշխատողների, թե՛ ազատազրկվածների շրջանում պետք է իրազեկման, բացատրման շատ մեծ աշխատանքներ կատարվեն, որովհետեւ մինչեւ մարդը չիրազեկվի այդ վտանգների մասին, դժվար է ակնկալել, որ կարելի է հասնել նրա կողմից հիգիենիկ կանոնների պահպանմանը, միայն ստիպելով կամ պահանջելով չես կարող արդյունքի հասնել։

- Այնպիսի խնդիր եք բարձրացնում, որը պետք է լուծել ոչ միայն ՔԿՀ-ներում։

- Ես հասկանում եմ, բայց ՔԿՀ-ները ինֆորմացիոն վակումի մեջ են եւ ռիսկայնության շատ մեծ աստիճան ունեն, այսինքն՝ ռեժիմն այնպիսին է, որ իրար հետ չշփվելու շատ մեծ հնարավորություն չունեն, եւ այդ պարագայում իրազեկելու անհրաժեշտությունը շատ  ավելի մեծ է։ Պատկերացրեք՝ որեւէ քաղաքացի, որ ՔԿՀ-ի աշխատող է, հանկարծ մտածի, թե վարակ չկա, թե դա բանի պետք չէ եւ այդպես մոտենա հարցին, այդտեղ պետության պոզիտիվ պարտականության խնդիրը կծագի՝ իր պաշտոնատար անձին կրթելու եւ նաեւ հրահանգավորելու։ Հրահանգավորման խնդիր է, որ ազատազրկվածները ավելի լուրջ մոտենան, հետամուտ լինեն։ Թեեւ վարակի կանխարգելման կանոնները գիտակցաբար խախտելը մտցվեց Քրեական օրենսգիրք, որը շատ ճիշտ էր, բայց այդ խախտումների կանխման միջոցները արդյունավետ կարող են լինել ընդհանուր կրթվածության, տեղեկացվածության եւ հրահանգավորման պարագայում։ Ես գտնում եմ, որ պետք է քննություն իրականացվի՝ պարզելու, թե ոնց է այդ դատապարտյալը վարակվել։

- Վարակված է ՔԿՀ-ի 5 աշխատակից, իսկ մյուս բոլոր ազատազրկվածների թեստերը բացասական են եղել։

- Դե, հիմա դա գալիս է՝ հուշելու, որ աշխատակիցների՞ց է վարակվել... Գիտե՞ք՝ կորոնավիրուսի ամենաայլանդակ առանձնահատկությունը այն է, որ այն կարող է ասիմպտոմ լինել, եւ եթե կա վարակի աղբյուր, ապա պետք է լինեն մեկուսացողներ, պետք է անհրաժեշտություն առաջանա պարբերական թեստավորման, օրինակ՝ առնվազն շաբաթը մեկ անգամ թեստավորեն, որպեսզի 14 օր հետո պարզեն վարակի փաստացի շրջանակը եւ համոզվեն, որ աղբյուրը էլ չկա։

- Հաշվի առնելով ՔԿՀ-ներում շփման այդ նեղ շրջանակը՝ ինչպիսի՞ն կարող են լինել այս դեպքի հետեւանքները։

- Նման հարցադրումը ելնում է այն դրույթից, որ վարակը անխուսափելիորեն պետք է տարածվի, իսկ ես ելնում եմ այն դրույթից, որ անխուսափելիորեն չպիտի տարածվի եւ կարող է չտարածվել։ Իսկ թե դրա համար ինչ է պետք անել, արդեն նշեցի... Հաղթահարած երկրների փորձը ցույց է տալիս, որ մի քանի գործոններ պետք է կիրառել. կարանտինային պայմաններ, թեստավորում եւ առողջապահական պատշաճ միջոցառումներ։

- Պարոն Սաքունց, հայտնի է, որ համավարակով պայմանավորված՝ այս ընթացքում կալանավորների խափանման միջոցներ փոխվեցին, ըստ Ձեզ՝ պե՞տք է արդյոք փոխել նաեւ դատապարտյալների պատժի տեսակների վերանայման քաղաքականությունը։ 

- Նախ ասեմ, որ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, ըստ իս, վերանայման կարիք ունի՝ անկախ կորոնավիրուսից, դա կարծես ռուսական ինչ-որ փաստաթղթի թարգմանություն լինի, իսկ հանձնաժողովը, որ դիտարկում է այդ հարցը, չունի հստակ չափորոշիչներ։ Բոլոր դեպքում, կորոնավիրուսը պետք է դիտարկել որպես գործոն, որպես հիմք՝ պատժից ազատելու հարցը քննարկելու. եթե ազատազրկված անձը ունի քրոնիկ հիվանդություն, եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս, ապա հաշվի առնելով նրա առողջական վիճակի դինամիկան, տվյալները՝ պետք է դիտարկել ինչ-որ մի փուլում ինչ-որ սկզբունքով պատժի փոփոխման հարցը։ Այսինքն՝ անհրաժեշտ է ներդնել այս մոտեցումը, որովհետեւ ազատազրկման մեջ առողջական խնդիրների պատճառով մահանալը լուրջ մտահոգություն է մարդու իրավունքների տեսանկյունից։   Կարեւոր է նաեւ ռեժիմային փոփոխության հարցը. առանց այն էլ մարդիկ մեկուսացված են, առանց այն էլ պատժախցերը չեն համապատասխանում նվազագույն պայմաններին (օրինակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ն մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար), պետք է մտածել նաեւ, որ նրանց մեկուսացումը պայմանների ապահովման տեսանկյունից չլինի նվաստացուցիչ, համապատասխանի մարդկային արժանապատվության  ապահովման չափանիշներին։ Սա լուրջ մարտահրավեր է, եւ այնպես չէ, որ ոտքի վրա պետք է բոլոր հարցերի պատասխանները տալ, բայց այն արդեն օրակարգային է, եւ  առանց ուշացնելու պետք է գտնել այնպիսի լուծումներ, որոնք չեն հանգեցնի ազատազրկվածների իրավիճակների խստացմանը։ Արտակարգ դրությունը ենթադրում է իրավունքների սահմանափակում, բայց լուծվելիք խնդրի բնույթով պիտի որոշվեն այդ սահմանափակումների ծավալն ու չափը։ Այսինքն՝ բոլոր սահմանափակումները պետք է լինեն հիմնավորված։ Օրինակ՝ ազատ տեղաշարժման իրավունքի, հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը լիովին հիմնավորված է, որովհետեւ շփումները հանգեցնում են վարակի տարածմանը, բայց խոսքի ազատությունը ընդհանրապես չի կարող սահմանափակվել, ինչը սկզբում փորձեցին անել, հետո հրաժարվեցին, որովհետեւ խոսքը չի կարող վարակի տարածմանը նպաստել։ Բայց ուզում եմ ասել նաեւ, որ ամեն ինչ միայն նորմերով չէ, վարքագծի խնդիր էլ կա. մարդիկ հղում են կատարում ե՛ւ ճիշտ քայլին, ե՛ւ սխալ քայլին, եւ երբ իրազեկում սկսվեց, պաշտոնատար անձինք սկսեցին դիմակ կրել, դրանց ազդեցությունն ավելի մեծ եղավ, քան ոստիկանների կողմից տուգանքներ կազմելունը: Մարդիկ հիմար չեն, նրանք վերլուծելու, գնահատելու, որոշելու կարողությամբ են օժտված, նրանց արդյունքը դու ես կանխորոշում քո օրինակով, եւ նրանց հետ պետք է մշտապես աշխատել:

 

Տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում

 

Տպել
1678 դիտում

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան