ԲՀԿ-ն հանրության շրջանում այդ ռեյտինգը չունի, որ իշխանափոխություն իրականացնի. Կոտայքի մարզպետ

Իմ դիրքորոշումներում, բնականաբար, ոչինչ չի փոխվել, եւ այդ հայտարարությունը, որ Գագիկ Ծառուկյանն արել է օրերս, ես՝ ապրելով եւ գործելով Կոտայքի մարզում, 2 տարի լսել եմ։ Եղել եմ այդ մրցապայքարի առաջնագծում եւ ինձ համար այդ հայտարարությունից հետո էականորեն ոչինչ չի փոխվել քաղաքական դաշտում։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Կառավարության 100 տոկոսը պետք է հրաժարական տա։

Նա ասաց, որ իր գործունեության մեկնարկից հետո ամենաշատ նախկին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչ համայնքի ղեկավարներն եւ վարչական շրջանի ղեկավարներ են փոխվել՝ շուրջ 2 տասնյակ։ Փոխվել են նաեւ մարզային ենթակայության դպրոցների շուրջ 35%-ի տնօրենները եւ օբյեկտիվ, օրինական, մրցույթների արդյունքում ընտրվել են նորերը։ Եւ այս նոր մրցույթների պարագայում, ինչպես շեշտեց մարզպետը, առանց «դաբրոների», առանց միակ թեկնածուի ինստիտուտների օրինական մրցույթների արդյունքում սերնդափոխություն է եղել։ «Յուրաքանչյուր համայնքում նոր ընտրությունների, նոր պրոցեսների, նախկին ստատուս քվոյի խաթարման այդ գործընթացներում միշտ, բնականաբար, ես հանդիպել եմ ԲՀԿ-ի ստվերային կամ ակնհայտ քաղաքական դիմադրությանը մեր մարզում։ Դա, ի դեպ, դասական քաղաքականության առումով նորմալ է, քանի որ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություն եւ պետք է դիմադրի»,- ասաց Պետրոսյանը։

Նա ասաց, որ այդ քննադատությունները եւ Կառավարության հրաժարականի պահանջը շատ իրավաչափ է համարում, բացառությամբ մի կարեւոր նյուանսի, այն է՝ համավարակի այս սպառնալիքով եւ արտակարգ դրության պայմաններում նման կոչ անել վարչապետին եւ Կառավարությանը, անհասկանալի է։ «Ընկալելի կլիներ այն պարագայում, երբ առարկայական քննադատություն եւ կոնկրետ ծրագրային առաջարկներ հնչեին»,- ասաց Պետրոսյանը, ինչից հետո լրագրողն ասաց, որ 7 առաջարկներ հնչեցվել են։ Պետրոսյանն ի պատասխան շեշտեց, որ շատ լավ ծանոթ է առաջարկների հետ, եւ դրանք իր համար կենացներից այն կողմ չեն անցել։

Իհարկե, ինքը նույնպես կուզեր, որ թոշակները բարձրացվեին, ավելանային հարկային մուտքերը, բայց եւ կոչ արեց նայել իրականությանը եւ տեսնել, թե ովքեր են նման առաջարկներ հնչեցնողները։ Նա հիշեցրեց, որ այդ կուսակցությունը մի քանի շրջան քաղաքական կոալիցիոն կառավարում է իրականացրել մեր երկրում եւ խնդրեց ԲՀԿ-ի պատասխանատուներին իրենց կոալիցիոն գործակցության շրջանի 1, 2, 3 ակնհայտ ձեռքբերումներ մատնացույց անել։ «Սոցիալական ոլորտ են կառավարել, առողջապահության ոլորտ են կառավարել։ Այո, իրենք կիսել են պատասխանատվությունը, բայց, կարծես թե, միշտ պատասխանատուն եղել է Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն։ Ինձ համար հավասարապես պատասխանատու են բոլոր այն քաղաքական կուսացությունները, որոնք այդ շրջանում գտնվել են կառավարության կազմում»,- ասաց մարզպետը։

Հարցին, թե ինչու՞ այդ դեպքում հուշագիր կնքվեց ԲՀԿ-ի հետ, եթե նրանք նախկին կառավարության մաս են կազմել, Պետրոսյանը պատասխանեց, որ քաղաքական այդ իրողությունների ֆոնին հնարավորություն են տվել նրանց առերեսվելու իրականության հետ, վերափոխվելու եւ իրենց հետ լծվելու երկրի զարգացմանը նոր քաղաքական մշակույթով։ Բայց, ինչպես ասաց նա, այդ ուժը մեկ տարի առաջ՝ հունիսի 9-ին, Աբովյանում ապացուցեց, որ ոչ եւ, որ այն ակնկալիքը, որ ունեցել են նրանց վերափոխման համար, արդաարցված չէ։

Լրագրողներից մեկը մեջբերեց ԲՀԿ-ի մյուս հայտարարությունը, թե իշխանականները լկտի պահվածք ունեն այս օրերին եւ փոխանակ համավարակի ծանր օրերին մարդկանց կյանքերը փրկեն, թրերն առած ուզում են իրենց քարկոծել եւ 40 տարվա վաղեմության Ծառուկյանի քրեական գործեր են հանում մեջտեղ։ Մարզեպտն ասաց, որ բացարձակ չի կիսում այդ տեսակետը։ «Ես իմ մասով կարող եմ ասել։ Մեր մարզը եղել է համավարակի կիզակետում, բայց ես երբեւէ գնահատական հնչեցրե՞լ եմ»,- ասաց Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ Կոտայքի մարզում 10-ից ավելի մեկուսարաններ են աշխատացրել կոնտակտավորների համար եւ ամբողջությամբ լծված են գործի։ Նա նաեւ ընդունեց, որ իշխող կուսակցության բոլոր անդամները կամ բոլոր պաշտոնյաները իդեալական չեն գործում, սխալներ թույլ են տալիս, բայց դրանք պետք է լինեն մարդկային թույլատրելիության սահմաններում։ Դրա վառ ապացույցն էլ, ըստ մարզպետի այն է, որ թիմը չի կարծրացել ինչպես նախկինում եւ տասնամյակներ շարունակ նույն «չինովնիկները» չեն կառավարել։ Այստեղ լրագրողները հետաքրքրվեցին, թե նորմա՞լ է արդյոք, որ այքան արագ փոփոխվում են ուժային կառույցների ղեկավարները, ինչին մարզպետը չպատասխանեց՝ շեշտելով, որ իրավասու չէ։ Նա ասաց, որ այդ կառույցները գտնվում են վարչապետի ենթակայության տակ, եւ եթե նրանց աշխատանքը չի գոհացնում, ապա վարչապետն իրավասու է կատարել փոփոխություններ։

Լրագրողներից մեկն էլ մեջբերեց, որ ԲՀԿ-ն կոչ է անում կոնսոլիդացիայի եւ իր հաշվարկներով պնդում, որ կարող է անել իշխանափոխություն։ Պետրոսյանն այդ կոչերին շատ թերահավատորեն է մոտենում, պարզաբանելով, որ ԲՀԿ-ն հանրության շրջանում այդ աջակցությունը, ռեյտինգը չունի այս պահին։

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչն է Ծառուկյանի նման հայտարարությունների մոտիվացիան, Պետրոսյանը պատասխանեց՝ ՀՀ-ում չկա օլիգարխիա։ Եւ այսօր, այդ խավը կառավարման ինստիտուտների վրա որեւէ ազդեցություն չունի, ինչն էլ դիսկոմֆորտ է առաջացրել նրանց մոտ։ Այսպես էլ, ինչպես ասաց մարզպետը, նրանք փորձ են անում վերադարձնել նախկին համակարգը։

«Կոտայքի մարզում իմ նշանակումից ի վեր շուրջ 40 կոռուպցիոն բնույթի գործեր են հարուցվել, որոնցով անցնում են բազմաթիվ նախկին ու գործող համայնքի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ՏԻՄ ներկայացուցիչներ, որոնց մի մասն էլ սերտ համագործակցության մեջ է գտնվել եւ գտնվում ԲՀԿ-ի հետ»,- ասաց մարզպետը։ Նա նաեւ չժխտեց, որ գուցե վերջին շրջանում իրենց ռեյտինգը որոշակի անկում է ապրել, բայց այն վստահությունը, որ ստացել են ի սկզբանե, մարզպետի խոսքով՝ իրացրել են ամբողջ ծավալով։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համարում, որ Աբովյան քաղաքում լինեն արտահերթ ընտրություններ, Պետրոսյանը տվեց դրական պատասխան։ Նա ասաց, որ յուրաքանչյուր պահի էլ հնարավոր է լինի արտահերթ ընտրություն եւ հավելեց, որ իր ունեցած տվյալներով՝ ԲՀԿ-ի թիմի մի քանի թեւերի միջեւ հաշտ չեն «արշալույսները»։ Նա իր զորակցությունն ու կարեկցանքը հայտնեց Աբովյանի գործող քաղաքապետին՝ այսպիսի իրավիճակում հայտնվելու համար։

Անդրադառնալով կորոնավիրուսի թեմային, մարզպետն ասաց, որ այս պահին շուրջ 1300 վարակված անձանց մեծ մասը բուժված են։ Մնացած մասը բուժման մեջ են եւ մի զգալի հատված վերջին 10-15 օրվա տվյալներով՝ մեկուսացված են առանց սիմպտոմներով։ Նրանք գտնվում են ընտանեկան բժիշկների ամենօրյա հսկողության եւ ՀՎԿԱԿ-ի հսկողության ներքո։ Կան նաեւ հիվանդներ, որոնք քաղաքային բուժկենտրոններում առանձնացված մեկուսարաններում են գտնվում։ Նա ցավով նշեց, որ կան նաեւ մահվան դեպքեր, որոնց թիվը շուրջ երկու տասնյակ է։ 

Տպել
1274 դիտում

Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ գողացած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)

Երեխաս վախենում է կատվից, զոմբիից. ինչ ազդեցություն են թողնում մուլտֆիլմերը երեխաների վրա

Ոսկե մեդալ ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանին. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան է (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Շիրակի մարզպետն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել են Գյումրիում գործող խնամքի հաստատություններ

Մեկնարկել Է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագիրը

Բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով ՀՀ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ

ԲՏԱ նախարարը Կատարինա Բյորլին Հանսենի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ջրականից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններով

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. սահմանվել է ժամկետ (լուսանկարներ)

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության վերաբերող հարցեր (լուսանկարներ)

Ավտովթար «Վերին Ախտա» հացատան մոտակայքում. ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Մարաշի ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է

Դատախազությունը չի հաստատել Գասպարյանի գործով մեղադրականը. հակակոռուպցիոն կոմիտեն որոշումն անօրինական է համարում

Տիգրան Արզաքանցյանի կինը ՀՀ քաղաքացիություն է ստացել (տեսանյութ)

Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն ու ռուբլին էժանացել են

Շրջանների զգալի մասում սպասվում են ձյուն և մառախուղ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացել

Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները, ԱՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվեն 50%-ի չափով

Ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 12-րդ մրցաշարը. հայտնի են հաղթողները

Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին. ԱՀ ԱԱԾ

Մոսկվայում կկայանան Պուտին-Ռայիսի բանակցությունները

Ավտովթար Երևանում. բախման հետևանքով կա 4 վիրավոր

Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին

Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել ԵԽԽՎ նիստին

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Ռուբինյան

Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ (լուսանկարներ)

ՄԻԵԴ-ը 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտում է արձանագրել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

ՀՀ նախագահն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր

Apple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համար

Հայաստանն օլիմպիական խաղերի ևս 4 ուղեգիր է նվաճել

Apple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համար

Ճապոնիայի ԱԳ պետնախարարն ու երկրում ՀՀ դեսպանը քննարկել են ճապոնական ընկերությունների ներգրավումը ՀՀ ծրագրերում

Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր