Ուսումնասիրվել է կարանտինի ազդեցությունը Եվրոպայում, փրկվել է մոտ 3 միլիոն կյանք. հանրությունը կրկին դժգոհ է

Կարանտինային, տեղաշարժի սահմանափակումների նորմերի կիրառման ողջամտության ու արդյունավետության մասին բանավեճերը չեն դադարում: Դրանք մարելու, թերեւս, միակ տարբերակը այդ նորմերի ազդեցությունն ուսումնասիրելը եւ վիճակագրորեն ներկայացնելն է: Եվ ահա Nature ամսագիրը ներկայացրել է Եվրոպայում կարանտինի արդյունավետության հետազոտության նախնական տվյալները: Ըստ այդմ, կարանտինը միայն Երկրի այս հատվածում փրկել է մոտ երեք միլիոն մարդու կյանք:

Արեւմտյան Եվրոպայի 11 երկրներում կարանտինի ազդեցությունն են հետազոտել Լոնդոնի Իմպերիալ քոլեջի համաճարակաբանները՝ հրապարակման հանձնելով ուսումնասիրության չխմբագրված տարբերակը: Վերլուծությունն ընդգրկել է Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Նորվեգիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան եւ Շվեդիան համաճարակի սկզբից մինչեւ մայիսի 4-ը:

Մասնագետների կարծիքով՝ եվրոպական այս երկրներում նշված  ժամանակահատվածում կորոնավիրուսից կմահանար 3.2 միլիոն մարդ, եթե չկիրառվեին կարանտինային նորմեր, մինչդեռ այժմ մահերի թիվը մոտ 130 հազար է:

Այսպիսով, կարանտինը փրկել է ավելի քան երեք միլիոն մարդու կյանք, այդ թվում ամենաշատը՝ 690 հազար Ֆրանսիայում, 630 հազար՝ Իտալիայում, 470 հազարը՝ Բրիտանիայում:

Նույն ուսումնասիրության համաձայն՝ առանց կարանտինի համաճարակն արդեն իսկ ավարտված կլիներ, քանի որ բնակչության մեծ մասը (Բրիտանիայում, օրինակ, մոտ 70%-ը) այս ընթացքում կվարակվեր: Բայց գինն ահռելի կլիներ:

«Կարանտինը կանխեց միլիոնավոր մահեր: Այսքան մարդկանց մահը կդառնար ամենամեծ ողբերգությունը»,- ասել է հետազոտության մասնակից դոկտոր Սեթ Ֆլաքսմանը:

Օգտագործված մաթեմատիկական մոդելում, մի կողմից, ենթադրվում է, որ առանց իշխանությունների պահանջի՝ մարդիկ չէին փոխելու իրենց վարքը, մյուս կողմից՝ հաշվի չի առնվում առողջապահության համակարգի հնարավոր գերծանրաբեռնվածությունն-անկարողությունը:

Ավելի վաղ, Nature-ը հրապարակել էր Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի փորձագետների հետազոտության տվյալները: Դրանք վկայում են, որ վարակը պաշտոնապես հաստատված դեպքերից հարյուրավոր անգամ ավելի տարածված է: Ուսումնասիրությունն ընդգրկել էր ԱՄՆ-ն, Չինաստանը, Հարավային Կորեան, Ֆրանսիան եւ Իրանը: Գիտնականները եզրահանգել են, որ այս երկրներում վարակվել է ոչ թե 2.45 միլիոն, այլ՝ 530 միլիոն մարդ:

Կարանտինային նորմերի կիրառումից առաջ, ըստ նրանց, դեպքերի թիվը կրկնապատկվել է ամեն երկու օրում: Հետազոտողներից մեկի՝ դոկտոր Սոլոմոն Սիանի խոսքով՝ ներկայիս կարանտինը մարդկային կյանքեր փրկելու աշխարհի ամենամեծ գործողությունն է:

Փաստորեն, գիտնականներն արձանագրել են, որ ուսումնասիրված երկրների բնակչության մոտ 4%-ը վարակված է եղել: Եվ քանի դեռ վարակված-ապաքինվածներից առողջապահական պատնեշ չի ձեւավորվել, վերլուծաբանները զգուշացնում են, պետք է մոռանալ անվտանգության միջոցները հանելու քննարկումները:

«Այն պնդումները, թե ամեն ինչ հետեւում է մնացել, պետք է վճռականորեն մերժվեն»,- ասել է դոկտոր Ֆլաքսմանը:

«Եթե բնակչության շարժունության ցուցանիշը բարձրանա, շատ մեծ է ռիսկը, որ մեկ-երկու ամսում կառերեսվենք համաճարակի նոր ալիքի»,- ասել է նրա գործընկեր Սամիր Բհաթը:

Եվրոպայի ոչ բոլոր երկրներում է, որ հանրությունը գոհ է իրականացված միջոցառումներից: Նույնիսկ այն երկրներում, ուր կարանտինը կիրառվել է բավական շուտ, կառավարությունների գործողությունները միշտ չէ, որ արժանացել են հանրության հավանությանը: Մայիսին զոհվածների ընտանիքները դատի են տվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, դրանից հետո Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ ստուգելու է, թե արդյոք կառավարության արձագանքը համաճարակին կարող է ենթակա լինել ոչ դիտավորյալ սպանության եւ մարդկանց կյանքին սպառնացող հոդվածներով մեղադրանք ներկայացնելուն:

Փարիզի դատախազ Ռեմի Էիցն ասել է, որ նման հետաքննություն նախաձեռնելու պատճառը քաղաքացիների բազմաթիվ կոչերն են եւ ընդգծել է, որ այն քաղաքական դրդապատճառ չունի: Դատախազությունը կքննարկի գործողություններն այն պաշտոնատար անձանց, որ որոշում են կայացրել՝ ինչպես արձագանքել վարակի բռնկմանը:

Փարիզեցիները դժգոհում են, որ սոցիալական հեռավորություն պահելու պահանջը բավականաչափ արագ չի ներդրվել աշխատավայրերում, քաղաքացիներին դիմակներ չեն տրամադրվել, թեստեր քիչ են արվել:

Հետաքննական գործողություններ են իրականացվելու Փարիզի տարբեր պետական կառույցներում, որ դատախազության իրավասության ներքո են. նախագահ Էմանուել Մակրոնը անձեռնմխելի է քրեական հետապնդման համար: Նշենք, որ Ֆրանսիայում ավելի քան 29 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից:

Իսկ ահա Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն արդեն իսկ հարցաքննվել է. դատախազները վարչապետին հարցեր են ուղղել կորոնավիրուսից ամենաշատը տուժած շրջաններում սահմանափակումներ կիրառելու հարցի առումով, ենթադրաբար, պաշտոնական անփութություն ցուցաբերելու համար։ Նշվում է, որ այս հարցով իրավապահները քննություն են սկսել, քանի որ տասնյակ բողոքներ են ստացվել առ այն, որ եթե հյուսիսային Լոմբարդիայի երկու քաղաք ավելի շուտ ճանաչվեր որպես «կարմիր գոտի», ապա վարակը չէր տարածվի Բերգամոյում, որտեղ մարտ ամսվա ընթացքում մահացություններն աճել են 571%-ով՝  նախորդ հինգ տարվա միջին ցուցանիշի համեմատ:

Բերգամոյի դատախազները մեկնել են Հռոմ եւ երեք ժամ հարցաքննել վարչապետին, ինչպես նաեւ Իտալիայի առողջապահության եւ ներքին գործերի նախարարներին: Նրանք, սակայն, ունեն վկայի, ոչ՝ կասկածյալի կարգավիճակ: Վարակից մահացածների հարազատներն ասել են, որ իրենց պահանջներն ուղղված չեն որոշակի անձանց հետապնդելուն, այլ ցանկանում են պարզել, թե համակարգը որտեղ է ձախողել։

Մեր երկրում եւս կորոնավիրուսի դեմ միջոցառումների արդյունավետությունը պարզելու բազմաթիվ հարցադրումներ են արվում իշխանությանը: Այս մասով իրավական գործընթաց սկսելու համար գլխավոր դատախազին է դիմել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: Ինչպես նշել է նա իր ֆեյսբուքյան էջում. «Հաղորդման համար հիմք են հանդիսացել Հայաստանում օրեցոր մոլեգնող եւ ուժգնացող COVID-19-ի դեմ ակնհայտ կասկածելի, ապակառուցողական եւ կործանարար գործողությունները, որոնք առերեւույթ հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահերի եւ երկրի համար առաջացրել են ծանր հետեւանքներ»:

Ղազինյանի խոսքով՝ իշխանություններն ու առողջապահական ոլորտի ներկայացուցիչները անտեսել են ԱՀԿ նախազգուշացումներն ու համավարակի կանխարգելման միջոցառումեր ձեռնարկելու փոխարեն էականորեն նվազեցրել են կորոնավիրուսի վերաբերյալ հավաստի տեղեկությունները՝ այս հիվանդությունը ներկայացնելով որպես սովորական գրիպ։

Հիշեցնենք, որ որպես վարակի տարածման կանխարգելման, կյանքեր փրկող գործոն՝ վերջին գիտական հետազոտությունների ֆոնին հիմա առավել են կարեւորվել սոցիալական հեռավորության եւ դիմակներ կրելու պահանջները: Ուսումնասիրությունները փաստում են, որ վարակը գրեթե անմիջապես կորցնում է կենսունակությունը մակերեւույթների վրա, եւ փոխանցվում է մարդուց մարդուն գրեթե բացառապես միայն փոքր հեռավորությամբ առանց դիմակի շփվելիս: Ըստ այդմ էլ՝ աշխարհում առավել կարեւորվում է պետությունների՝ դիմակների կրման եւ սոցիալական հեռավորության պահպանման պահանջի՝ ժամանակին պարտադրումը:

Տպել
1686 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր