Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է Հայաստանը «Օսա ԱԿ-Մ» ձեռք բերել. ուշագրավ մանրամասներ. SputnikArmenia

10/06/2020 schedule14:22

Զենքի գնման շուրջ բարձրացած աղմուկը, որում իբր ներգրավված են նաև Հայաստանի իշխանությունները, չի դադարում։ Sputnik Արմենիան իր աղբյուրներից որոշ մանրամասներ է իմացել գնման գործընթացի մասին։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` մայիսի 30-ի տեսաուղերձում հնչած թեմայի շուրջ քննարկումները չեն դադարում։

Մինասյանը հայտնել էր, որ Հայաստանն արտոնյալ պայմաններով զինամթերք և ռազմական տեխնիկա է գնել Մոսկվայից, հետո դրանք վաճառել է երրորդ երկրների։ Մինասյանն իր խոսքում տվել էր ոմն գործարար Դավիթ Գալստյանի անունը, որի միջոցով էլ իբր այդ ամենը իրականացվել է: Գալստյանը, ըստ Մինասյանի, ՀՀ անունից զենքի վաճառքի գործարքներ կնքելու իրավունք է ունեցել։ Նախկին դեսպանն ասել էր, որ արդիականացված «Օսա ԱԿ» զենիթահրթիռային համալիրների անվան տակ ՀՀ ՊՆ–ն իրականում հին ու ոչ պիտանի «Օսա ԱԿՄ»-ներ է գնել Հորդանանից՝ 35 սարքավորման համար վճարելով 27 մլն դոլար: Իրականում, ըստ Մինասյանի, դրանք գնել են շատ ավելի ցածր գնով, և բյուջեից պաշտոնապես հատկացված 27 միլիոնի առյուծի բաժինը գրպանել են Փաշինյանն ու Գալստյանը։

SputnikArmenia-ն գրում է, որ անդրադառնալով այս թեմային` սպայական կազմի իրենց աղբյուրները հայտնեցին, որ երբ առաջին անգամ Մինասյանն իր ելույթում հարց բարձրացրեց Հորդանանից զենք մատակարարելու մասին, առողջ մտածողության մարդիկ (օրինակ` ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը) խորհուրդ տվեցին այս թեմաներից զերծ մնալ:

«Մենք էլ ենք կարծում` սա այն թեման է, որ այնքան էլ ճիշտ չէ այսպես բաց քննարկել, և առանց որևէ անձնավորման կոչ ենք անում նման հարցերը լայն քննարկման առարկա չդարձնել»,–ասել է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Կայքի զրուցակիցները համոզված են, որ այս թեման այնքան էլ տեղին չէ լուսաբանել, բայց քանի որ հարցն արդեն իսկ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել ու քննարկումների տեղիք տվել, դրան առնչվող որոշ մանրամասներ են ներկայացվում:

Մինասյանի բարձրաձայնած «ՕՍԱ-ԱԿՄ»-ների առնչությամբ կայքին հայտնել են, որ ՀՀ ՊՆ-ն այս համակարգերը ձեռք բերելու համար վաղուց է քայլեր կատարել և իր դաշնակիցներից տարբեր առաջարկներ ստացել:

Օրինակ` նման առաջարկ է արել Բելառուսը: ՊՆ–ն 2012-ի նոյեմբերի 23-ին «Белвнешпромсервис» պետական հիմնարկությունից նամակ է ստացել, ըստ որի` տարբեր զինատեսակներ ձեռք բերելու և վերանորոգելու համագործակցություն է առաջարկվել։ Մասնավորապես, առաջարկ է եղել հայկական կողմին Բելառուսից նոր «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ մատակարարել առանց բազային ագրեգատի և շասսիի վերանորոգման: Իսկ մեկ «ՕՍԱ-ԱԿ»-ի գինը 10.3 մլն ԱՄՆ դոլար է եղել:

«Բացի այդ, բելառուսական ընկերությունն առաջարկել է մեր ունեցած «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների կապիտալ վերանորոգում իրականացնել Բելառուսում, իսկ մեկ համալիրի վերանորոգման արժեքն էլ 1 100 000 ԱՄՆ դոլար է եղել` տրանսպորտային ծախսերը չհաշված։

Իսկ Բելառուսի տարածքում հայկական «ՕՍԱ-ԱԿՄ»-ների կապիտալ վերանորոգման համար սահմանված արժեքը 650 000 ԱՄՆ դոլար է եղել` կրկին տրանսպորտային ծախսերը չհաշված։ Այսինքն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական համալիրները հնարավոր էր Բելառուս տեղափոխել միայն АН-124 «Руслан» տեսակի ինքնաթիռով, պետք է փաստել, որ Հայաստանի վրա այդ ծառայությունն ավելի թանկ կնստեր։

Ի դեպ, Հորդանանից բերված «ՕՍԱ-ԱԿՄ»-ները մի քանի հարյուր միավոր հրթիռներով ՀՀ պետբյուջեի վրա նստել են 600 000 ԱՄՆ դոլար` ներառյալ դրանց վերանորոգումն ու կատարելագործումը տեղում:

Հայաստանը «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու առաջարկ է ստացել նաև Ռուսաստանից, և խոսքը վերաբերել է անվճար համալիրներ ունենալուն: Սակայն առաջարկվող համալիրների մնացորդային ռեսուրսները (остаточный ресурс) հիմնովին վերանորոգման կարիք են ունեցել, որոնք ռուսական գործարաններում վերանորոգելու համար անհրաժեշտ կլիներ 1.5 մլն ԱՄՆ դոլար (մեկ միավորի գինը): Բացի այդ, ռուսական կողմի առաջարկած համալիրների հետ որևէ հրթիռ չի եղել, այսինքն` դրանց գնելու համար պետք էր առանձին վճարել ու ծախս կատարել նաև դրանք Հայաստան տեղափոխելու համար։

ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասով ՌԴ-ից այլ համարժեք առաջարկ չի եղել:

Ճիշտ է, Հայաստանը հաճախ է ՌԴ-ից որպես անհատույց օգնություն տարբեր զինատեսակներ ստացել, սակայն երբեք խոսք չի եղել «ՕՍԱ-ԱԿՄ»-ների մասին, թեկուզ ինչ–որ պայմանով:

Ի դեպ, Մինասյանը նշել էր նաև, որ Հայաստանը 27 միլիոն դոլարով կարող էր գնել ավելի արդիական, ավելի ժամանակակից, իրականում 2019-20 թվականների արտադրության զենք` դիմելով Ռուսաստանի հայտնի կոնցեռններից մեկին՝ «Սոզվեզդիե» ձեռնարկությանը, որն արտադրում է գերժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ։ Սպայական կազմի մեր աղբյուրը նշեց` «Սոզվեզդիե» ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը ոչ մի կապ չունի ՀՕՊ համալիրների հետ` այն զբաղվում է կապի համակարգերի և այլ ռադիոսարքավորումների արտադրությամբ։ Դրանք կարող են լրացնել նրանց զենիթահրթիռային համալիրների ֆունկցիաները, սակայն չեն կարող փոխարինել վերջիններիս։

«ՕՍԱ-ԱԿՄ» համալիրներին համարժեք կամ ավելի որակյալ համալիրները միայն ՀՀ ԶՈւ-երի կողմից ձեռք բերված «ՏՈՌ-Մ» շարքի զենիթահրթիռային համալիրներն են, որոնց արժեքը 50-60 մլն դոլարից ավելի է: Իսկ եթե «ՕՍԱ-ԱԿՄ»-ների փոխարեն Հայաստանը գներ «ՏՈՌ» համալիրներ, ապա ծախսը կկազմեր մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսինքն` ստացվում է, որ Հորդանանից բերված «ՕՍԱ-ԱԿՄ համալիրները եղած առաջարկներից ամենալավ տարբերակն են եղել` ինչպես գնի, այնպես էլ տեխնիկական որակական առումով:

Զենքերի գնման գործընթացի մասին մանրամասներ փոխանցող սպաները վրդովված են, որ այս ամենը քննարկման թեմա է դառնում, շատերն անգամ մեղադրանքներ են հնչեցնում հենց սպաների հասցեին: «Մի օր չտեսանք, որ այդ քննադատողները սպաների և ազատամարտիկների մասին մտածեն, բայց նրանք միշտ պատրաստ են քննադատել»,–ասաց մեր աղբյուրը:

Ստանալով այս ամբողջ տեղեկությունը` չենք կարող չհամաձայնել մեր զրուցակիցների հետ, որոնք կոչ են անում թեման չշահարկել, քանի որ այն միայն վնասում է Հայաստանի շահերը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն արդեն իսկ զբաղվում է Մինասյանի հայտարարությամբ»,-ասվում է կայքի հրապարակման մեջ:

Տպել
4608 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում