287 վարակակիր, 2 մահ, ավելի քան 3000 ինքնամեկուսացած. կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Լոռու մարզում

Lոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 287 դեպք, որոնցից 72-ը առողջացած են: Նախօրեին գրանցվել է մահվան եւս մեկ դեպք: Մահերի թիվը մարզում 2-ն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Անրդեյ Ղուկասյանը. «Ավելի վաղ մահացած բնակիչը ունեցել էր ուղեկցող հիվանդություն, բայց ինքը վարակակիր էր նաեւ: Երեկ մահացած քաղաքացին, իմ տեղեկություններով, թեպետ մահացել է ինսուլտից, սակայն կրկին վարակակիր է եղել: Երեկվա դրությամբ դեպքերի թիվն այսօր ավելացել է 14-ով, այդ քաղաքացիները առողջական խնդիրներով դիմել են բժշկական կենտրոններ, նմուշառումներ են իրականացվել ու նրանց մոտ հաստատվել է կորոնավիրուս»:

Մարզում քաղաքացիների կողմից պարետի ցուցումների կատարման մեջ մարզպետը փոփոխություններ նկատում է դրական առումով, սակայն դեռեւս լիարժեք չեն. «Քաղաքացիները թեպետ ունեն դիմակներ, սակայն մեծամասամբ սխալ են կրում, ինչը ցավալի է, քանի որ դիմակը պետք է ճիշտ կրել, որ ունենանք ցանկալի արդյունք: Սրան զուգահեռ շատերը հասկացել են վիրուսի ահագնացող տեմպերն ու  սկսել են ավելի լուրւջ մոտենալ»:

Մարզի ղեկավարի խոսքով՝ թեպետ առողջապահական համակարգում, ստեղծված իրավիճակով պայմանավորված, գլոբալ փոփոխություններ են կատարվել, սակայն  դա եւս սահմանափակ է, եւ այսօր կա մի իրավիճակ, երբ հասել ենք սահմանային վիճակին. «Պետք է այնպես անենք, որ այն քաղաքացիները, ովքեր կունենան բուժման կարիք, հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով չզրկվեն բուժում ստանալու հնարավորությունից»:

Անդրադառնալով Սպիտակի բժշկական կենտրոնի վերապրոֆիլավորմանը, Ղուկասյանն ասաց, որ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, եւ առաջիկա 2 օրում կընդունվեն առաջին վարակակիրները. «Խոսքը մոտ 100 մահճակալի մասին է, եւ եթե կարիք լինի, այդ թիվը հետագայում եւս կավելացվի: Սպիտակի պոլիկլինիկան գործելու է ամբողջ ծավալով, շտապօգնության ծառայությունը եւս գործելու է, հիվանդներին անհրաժեշտության դեպքում կտեղափոխեն այլ հիվանդանոցներ: Ես ուզում եմ հիշեցնել, որ Սպիտակի բժշկական կենտրոնը չի ծառայելու միայն Լոռու մարզի վարակակիրներին: Այդտեղ կբուժվեն նաեւ այլ մարզերի պացիենտները, օրինակ հարեւան Շիրակի մարզից, որտեղ այսօր արդեն ինֆեկցիոն հիվանդանոցում խնդիր կա»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ Վանաւձորի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է 28 հիվանդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության: Ավելի քան 3000 քաղաքացի ինքնամեկուսացման մեջ է:

Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց նաեւ, որ վարակակիր 287 քաղաքացիներից 149-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն են:

Մարզպետին տեղեկություններ են հասել ինքնեմեկուսացման ռեժիմը խախողների վերաբերյալ, ինչի հետ կապված հիշեցրեց. «Դրա համար նախատեսված է պատասխանատվություն 100-250 հազար դրամ վարչական տուգանք»:

Տպել
7176 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին