Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց տեղում ծանոթանալու իրավիճակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց եւ փորձել տեղում  ծանոթանալ ու  ներկայացնել իրավիճակը: Նրա հետ էր նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ընդունարանի պատասխանատուն հայտնել է, որ վերջին օրերին, շաբաթներին շատ ավելի ծանր հիվանդներ են ունենում եւ հիմա թեթեւ հիվանդներն ավել քիչ են 3-4 շաբաթ առաջվա համեմատությամբ:

Սրա հետ կապված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ դա նաեւ պայմանավորված է ընդունման եւ գնահատման չափանիշների փոփոխությունով.

«Մենք ամենասկզբում այստեղ ընդունում էինք բոլոր 37 աստիճան ջերմություն ունեցող պացիենտներին: Ընդունում էինք, թեստավորում էինք, տեղավորում էինք հիվանդանոցում, նույնիսկ 14 օր պահում էինք, հիմա ի սկզբանե քանի որ չափանիշները փոխվել են, փորձում ենք բժշկուհու նշածից դուրս պացիենտներին  պոլիկլինիկական համակարգով սպասարկել, որպեսզի իրենք չգան: Այնպես է ստացվել, որ թվերի մեծացմանը զուգընթաց տոկոսային հարաբերությամբ ծավալներն էլ են շատացել, հետեւաբար, ծանրների հոսքը շատացել է»:

«Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցը վարչապետին է ներկայացրել հիվանդանոցի շենքային հնարավորությունները, երիտասարդ բժիշկներին, նաեւ նմուշառման սենյակը, որտեղ պատմել են, թե ինչպես է տեղի ունենում թեստի հանձնման գործընթացը եւ այլն:

Նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կից նախկին մանկապարտեզի շենքը, որը հարմարեցված չի եղել որպես հիվանդանոց, բայց երկար տարիներ օգտագործվել է: Ներկայացվել է նաեւ, թե որտեղից պիտի շարունակվի հիվանդանոցի վերանորոգումը, որի նախահաշիվային աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց առաջիկա մեկ ամսում կավարտվի եւ ըստ նախարարի տենդերը կհայտարարվի:

Վարչապետը եղել է նաեւ մոդուլային բաժանմունքում, որը ըստ նախարարի շատ հարմար է արագ օգտագործման համար եւ հետագայում կարիքի դեպքում կարելի այն տեղափոխել եւ օգտագործել:

Բուժաշխատողները տեղեկացրել են, որ մոդուլային բաժանմունքում պացիենտներն սպասում են իրենց թեստի պատասխանին:

Պատահական հիվանդասենյակ մտնելով վարչապետը հետաքրքրվել է հիվանդի վիճակով եւ ինքնազգացողությամբ: Կինը պատմել է, որ  վարակվել է աշխատավայրում վարակված ամուսնուց: Ունի միակողմանի թոքաբորբ, թուլություն, մկանային ցավեր, գլխացավ:

Հիվանդներից մեկն էլ պատմել է, որ թոքաբորբ ունի, բայց ջերմություն չունի: Չնայած նշում էին, որ իրենք էլ չեն հասկացել թե որտեղից են հիվանդացել, շատ ուշադիր են եղել, նույնիսկ դրսից տուն վերադառնալուց հետո ախտահանել են բոլոր իրեըը եւ ցելոֆանե պայուսակները:

Վարչապետը նաեւ զրուցել է պատուհանից դուրս նայող ընտանիքի հետ, որոնց ամբողջ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով եւ բոլորը սիմպտոմներով: Նիկոլ Փաշինյանը նրանց առողջություն է մաղթել եւ սննդի վիճակով հետաքրքրվել:

Հայտնել են, որ 3 անգամյա սնունդ են տրամադրում, չնայած պարզվեց, որ ընտանիքի հայրը  կորցրել է համի-հոտի զգացողությունը եւ տեղյակ չէ, թե ինչ համի սնունդ են տրամադրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր եւ իր ընտանիքի անդամների մոտ նույնիսկ համի զգացողությունը չի տուժել: 

Տպել
1366 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա