Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց այսօրվա պաշտոնանկությունները եւ երջանկություն մաղթեց Արտակ Դավթյանի որդուն ու հարսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Արթուր Դավթյանի, ոստիկանապետի պաշտոնից Արման Սարգսյանի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Էդուարդ Մարտիրոսյանի ազատումներին:

ՀԺ- Պարոն Փաշինյան, երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը իր առանձնատանը որդու հարսանիքն է կազմակերպել: Ժամեր առաջ դուք հրապարակեցիք նրան պաշտոնից ազատելու մասին տեղեկությունը, ինչից կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ռեժիմի խախտում է արձանագրվել:

Այնուամենայնիվ խնդրում եմ նաեւ մեկնաբանել, թե ինչպե՞ս եք գնահատում բարձրաստիճան զինվորականի կողմից նման արարքը այսպիսի պայմաններում, երբ համաճարակային իրավիճակից ելնելով դուք ամեն առիթով մեր համաքաղաքացիներին կոչ եք անում պահպանել կանոնները, մեծ հավաքներ չկազմակերպել: Տեղի ունեցածի հետ կապ ունե՞ն արդյոք ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ազատումները: Նրանք նախօրոք չե՞ն իմացել միջոցառման մասին, թե՞ իմացել են եւ քայլեր չեն ձեռնարկել:  

Նիկոլ Փաշինյան- Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ասել, որ ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ: Ես նախ ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին, նաեւ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն եւ հարսին, հույս ունենալ, որ նրանք  երջանիկ ընտանիք կձեւավորեն: Եվ էլի ուզում եմ ասել, որ որոշումները շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում, բայց գալիս հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը, կարգ ու կանոնը, արտակարգ դրության եւ երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ եւ անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն եւ ստանում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի վերաբերյալ: Ես, իհարկե, ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ, այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի եւ կարագապահության շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ: Եվ այսօր խորհրդակցության ժամանակ ասել եմ, էլի եմ ուզում հստակ արձանագրել, որ առավել եւս պետական կառավարման բոլոր մարմինները, առավել եւս պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան եւ անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողանանք սեփական օրինակով քաջալերել մեր հայրենակիցներին եւ օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը:

Ինչ վերաբերում է մեր հարգարժան գործընկերներին, ես այսօր ասել եմ, որ չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտենցյալը սպառված է, եւ ըստ իրավիճակի, հնարավոր եմ համարում, որպեսզի քննարկենք հետագա ծառայությունների հարցը:

Տպել
3971 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին