Երևանում վերջին մեկ տարում շուրջ 400 աղբաման է վնասվել և այրվել

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել այն մասին, թե ինչպես են այրվում Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները: Ոստիկանության կենտրոնական բաժնի ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ պարզվեց, որ արարքի «հերոսներն» են 26-ամյա երիտասարդն ու 23-ամյա մի աղջիկ: Ցավալին այն է, որ սա եզակի դեպք չէ: Մետաղական աղբամանները նույնպես վնասում են: Մայիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում էլ գողացել են Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցներում տեղադրված աղբարկղերի պլաստմասե կափարիչները:

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի երկու բնակիչ: Իրավապահները քննում են երկու դեպքերը՝ պարզելու հանցանքի հանգամանքները:
Քաղաքապետարանը հայտնում, է, որ յուրաքանչյուր աղբամանը ձեռք բերելու համար, ի դեպ, համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու յուրաքանչյուր դեպքով դիմելու է ոստիկանություն և հետևողական է լինելու, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

«Ունենում ենք այսպիսի վատ պատահարներ, որի հետևանքով մոտ 400 հատ աղբաման վնասված կամ այրված է, ափսոսանք եմ ապրում, որովհետև սա համայնքային սեփականություն է՝ բոլոր երևանցիների գույքն է. խնդրում և հորդորում եմ՝ իրենց սեփականությանն ուշադիր լինեն և հետամուտ լինեն, որ նման բաներ չլինի»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Աղբամանները փոխարինելու գործընթացը Երևանի քաղաքապետարանն սկսել է 2019թվականից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն ավելի քան 6200 նոր աղբաման է տեղադրված:
«Ոտնակներով աղբամաններն այս պահին դրված են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում: Կխնդրեմ, որ ոտնակից օգտվեն, ինչը հիմա չեն անում, աղբամանը դատարկ՝ բերում կողքն են դնում աղբը կամ դնում են վրան ու գնում են. բավական տգեղ տեսարան է: Նաև աղբամանների վրա փակցված է՝ խնդրում ենք աղբամանները փակ պահել»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

Աղբահանության գործընթացին զուգահեռ՝ համայնքային հիմնարկի աշխատակիցներն օրվա ընթացքում շրջում են վարչական շրջաններում ու ախտահանում աղբամանները:
«Ցանկացած վարչական շրջանում աղբամաններն ախտահանվում են և անվտանգ է, ոչ մի մանրէ չի մնում: Խնդրում եմ խցանները փակ պահել, որ այդ աղբը չտեսնենք և հոտն էլ չշնչենք»,- ընդգծել է համայնքային հիմնարկի տնօրենը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցը 24/7 ժամանակացույցով ու այս օրերին նաև «արտակարգ» ռեժիմով շարունակում է աշխատանքը, որպեսզի քաղաքն ավելի մաքուր լինի: Այս գործում, սակայն, առաջին հերթին կարևոր է հատկապես բնակիչների հոգատար վերաբերմունքը մայրաքաղաքի ու քաղաքային գույքի նկատմամբ:

Տպել
1086 դիտում

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ