Նկարել ու ասեղնագործել սեփական դիմակի վրա, բրենդային տեսք հաղորդելով գումար աշխատել. արվեստը «ճեղքում է» կորոնավիրուսը

Աշխարհում տիրող համավարակով պայմանավորված, դիմակը ցավոք սրտի դեռ շարունակում է մնալ մեր առօրյայի անբաժան մասնիկը: Բժշկական պաշտպանիչ դիմակներից զատ, վերջին մեկ ամսում Հայաստանում արվեստի մի քանի կենտրոններ սկսել են նոր ու էսթետիկ տեսք հաղորդել անհրապույր, բայց պարտադիր դարձած մեր կյանքի այս կարեւոր «ատրիբուտին»:

Արվեստի կենտրոններից Երվանդ Քոչարի թանգարանում արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատում են նոր դիմակներ ստեղծելու ուղղությամբ, որոնք եւս մեկ անգամ կհանրահռչակեն Քոչարի գործերը:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ անակնկալներ են սպասվում Քոչարի գործերը սիրող մեր հանրությանը: Վերջինս անկեղծացավ, խոսելով համավարակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրներից, որը նաեւ դիմակներ ստեղծելու մտահղացման պատճառներեից մեկն է եղել:

Դիմակների հեղինակը Քոչարի թանգարանի աշխատակիցներից մեկն է, դրանք արված են Քոչարի աշխատանքների տարբեր դիմանկարային մոտիվներով: Նախատեսված են տարբեր տարիքի անձանց համար, ըստ նախասիրության, կա նաեւ կանանց եւ տղամարդկանց համար առանձին ոճեր, որոնք հեղինակն արդեն իսկ տարբերակել  է: 

Տնօրենը նշեց, որ այս պահին 11 տեսականի ունեն: Իսկ ընդամենը հաշված օրեր անց, երբ որոշակի նրբություններ կհստակեցվեն, թանգարանը կհայտարարի, որ պատրաստ է պատվերներ ընդունել:

«Կարծում եմ՝ մարդկանց թվում է, որ դիմակով զրկում են իրենց անհատական կերպարներից: Երբ հասկացանք, որ մարդիկ խուսափում են դիմակներ կրել, ինչը, իհարկե՝ ունի որոշակի պատճառներ. շատ անգամ դրանք այնքա՜ն անհրապույր են թվում, իսկ Քոչարի արվեստը շատ բազմաժանր է, բազմաշերտ եւ միշտ էլ հնարավորություն է տվել հետաքրքրիր լուծումներով հուշանվերներ ստեղծել, որոշեցինք այս նորույթը ստեղծել»,-ասաց Կարինե Քոչարը:

Տնօրեի խոսքով՝ քանի որ այսօր խիստ արդիական է թանգարաններում թանգարանային հավաքածուների հիման վրա հուշանվերիների տեսականու ստեղծումը եւ իրենք էլ վաղուց փորձում են զարգացնել այդ ոլորտը, որոշեցին նաեւ նման ոճի դիմակներ ստեղծել:

«Բացի դրանից, այսօր թանգարանը շատ տխուր իրավիճակում է գտնվում: Այն զրկված է իր այցելուներից եւ բացի հուշանվերների ստեղծումից այնտեղ շատ լուրջ գիտական աշխատանք է կատարվում, որն իհարկե՝ որոշակի ծախսեր է ենթադրում: Մեր աշխատակիցները, որոնք ներգրավված են այդ աշխատանքներում վճարվելու խնդիր էին ունենում: Եվ մեր աշխատակցուհու առաջարկով, որն ուներ համապատասխան կրթություն, փորձեցինք դիմակների կոնցեպտուալ մի պաստառ հրապարակել ֆեյսբուքում, հասկանալու համար, թե որքանով դա կհետաքրքրի մեր հետեւորդներին»,-պատմեց թանգարանի տնօրենը: Կարինե Քոչարը նշեց, որ իրականում շատ զարմացան՝ տեսնելով արձագանքն ու լայն հետաքրքրվածությունը:

Քոչարի թանգարանն այսօր արդեն լուծել են դիմակների փաթեթավորման հարցը: Դրանք պատրաստված են հաճելի թեթեւ կտորներից: Բացի արտաքին նկարազարդ հատվածից, ներսից կարված է բնական կտորից, որը հեշտացնում է շնչելը:

«Իրականում, սրանք դեկորատիվ աքսեսուար են, հուշանվերային, բրենդային օրինակով, որոնք երբեք չի կարելի շփոթել լուրջ բժշկական դիմակների հետ: Անգամ կարելի է բժշկական դիմակի վրայից հագնել»,-ասաց Կարինե Քոչարը:

Այս նորարական դիմակները նախատեսված են բազմակի օգտագործման համար: Ամեն մի դիմակ ունի ուղեկցվող ստեղծագործությունների բացիկ, որի հիման վրա այն սեղծվել է: Նաեւ առոջության մաղթանք  ուղղված յուրանքնաչյուր գնորդի: Նկատենք նկարազարդումները լինելու են  Քոչարի 1925-ից 1930 թվականների փարիզյան գործերի ոճավորված ստեղծագործությունների հիման վրա:

Կարինե Քոչարը նկատեց՝ ինչպես իրենց բոլոր հուշանվերները, սրանք էլ չեն կարող լինել էժան: Գինը մոտավորապես 2000 դրամի սահմաններում կլինի. «Ոչ ավելի, պակասի մասին դեռ մտածում ենք, բայց տարբերակ չունենք»:

Տնօրենից հետաքրքրվեցինք, թե դիմակների վաճառքը միայն պատվերով է լինելու, թե՞ իրականացվելու եւ նաեւ թանգարանից: Վերջինս նկատեց՝ երկու տարբերակով էլ կլինի, բնականաբար կպահպանեն պարետի ոլոր ցուցումները: Գնորդները կարող են տեղում հասկանալ, թե որն են ուզում՝ առաջնորդվելով նկարներով: Եվ կարող են պատվիրել, կամ գնալ տոեղում վերցնել, քանի որ թանգարանը գրեթե միշտ բաց է այնտեղ իրականացվող գիտական աշխատանքների նպատակով:

Քոչարի կարծիքով՝ դիմակները պիտի որ երիտասարդներին ավելի շատ հետաքրքրեն: Բայց նպատակն է՝ այնպիսի որակի ապրանք ստանալ, որ Քոչարի գործերին համահունչ լինի:

Իսկ ահա դիմակների մեկ այլ տարբերակ էլ, որը միայն մանուկների համար է նախատեսված, ստեղծում ՀՀ Ազգային պատկերասրահը (ՀԱՊ): Պատկերասրահի կրթական ծրագրեր գիտակրթական բաժինն առաջարկում է բոլոր մանուկներին միանալ մարտահրավերին եւ պատրաստել ձեռագործ դիմակ կամ արդեն պատրաստի դիմակը զարդարել ՀԱՊ-ի հավաքածուներից մեկով։

«Մենք հուսով ենք, որ կարող ենք նաև տեսնել Ձեզ այդ դիմակները կրելիս, երբ հնարավորություն կունենաք այցելելու Պատկերասրահ: Կարող եք անցնել հղումով՝ http://www.gallery.am/hy/database/, ՀԱՊ-ի հավաքածուն բացահայտելու եւ ոգեշնչվելու համար»,- նշված է պատկերասրահի ֆեյսբուքյան ջում:

ՀԱՊ-ի մամուլի խոսնակ Անուշ Նիկողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ սա միայն մանուկների համար նախատեսված ծրագիր է եւ պատրաստված դիմակները վաճառքի համար չեն, ամեն երեխա ինքը պիտի իր դիմակը կրի: Գաղափարը՝ պատկերասրահի կրթական ծրագրերն իրականացնողներին է, սկսել են իրագործել մայիսի կեսերից:

Նիկողոսյանը ասաց, որ այս օրերին երեխաները առցանց են աշխատել եւ որպեսզի իրադարձությունների կենտրում լինեին, նման գաղափար է ծնվել՝ գունավորել դիմակները ազգային պատկերասրահի գործերով: Երեխաները տարբեր նկարիչների գործերից ընտրում են իրենց նախընտարծն ու փորձում արտանկարել, կամ ասեղնագործել իրենց իսկ դիմակների վրա: Սա օգնում է ե՛ւ զարգացնել տաղանդը, ե՛ւ ավելի հաճույքով կրել սեփական ձեռքով արված աշխատանքը:

Լուսանկարը՝ ՀԱՊ-ի Ֆբ էջից

«Երեխաները դիմակներ են պատրաստում սեփական կրման համար՝ ըստ իրենց նախասիրության: Բազմաթիվ երեխաներ կարող են նախաձեռնությանը միանալ հենց տնից եւ այդպես կրել»,-ասաց նա: Նկարազարդ դիմակներ ստղծելու համար երեխաները կարող են կիրառել տարբեր տեխնիկաներ՝ նկարել, ասեղնագործել եւ այլն։

Լուսանկարը՝ ՀԱՊ-ի Ֆբ էջից

 

Տպել
3062 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար