Երևան
21 °C
Կովիդ 19-ի հիվանդացության ցուցանիշներով Հայաստանը հաճախ համեմատվում է Իտալիայի հետ, որտեղ հիվանդացության ու մահացության պատկերն ինչ-որ պահի իր վրա էր սևեռել աշխարհի ուշադրությունը: Գիտնականները նկատում էին, որ պատճառը իտալացիների ջերմ, հախուռն խառնվածքն էր: Ինչո՞ւ են հայաստանցիները խախտում համավարակի կանխարգելման կանոնները, արդյո՞ք այս պարագային ևս գործ ունենք ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունների հետ: Կորանավիրուսի հանդեպ հայերի հոգեբանական ռեակցիաների մասին զրուցել ենք գործնական հոգեբան, ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Մարինա Սահակյանի հետ:
- Ինչ-որ բացատրություն կա՞, թե ինչու է մեր ազգաբնակչությունն այսքան անկարգապահ:
- Անշուշտ: Առաջին հերթին դա հարյուրամյակներով պետականություն չունենալու հետևանք է: Հայերը հետ են վարժվել պետական ինստիտուտներին, պետական կառավարմանը: Դրանց նկատմամբ հարգանք ավելացնելու առումով, ցավոք, արդյունավետ չէին նաև նախկին տասնամյակները: Շատ պետական հիմնարկներ այդ տարիներին վարկաբեկվեցին՝ իրենց վատ կատարած աշխատանքների պատճառով:
- Բայց արտերկրում, օրինակ՝ ԱՄՆ-ում, մեր հայրենակիցները «փոլիս, փոլիս» ասելով են ապրում, լավ ենթարկվում են այնտեղի օրենքներին:
- Այնտեղ չենք կարող մտերմաբար հարցեր լուծել, այո, դրսերում զգաստ ենք: Որովհետև մեր «փոլիսը» (ոստիկանությունը) որտեղ որ պետք է խիստ լինի, ընդհակառակը՝ լոյալ է:
- Ո՞րն է պատճառը, որ նախկինում Նիկոլ Փաշինյանի խոսքով աներեւակայելի քայլերի դիմած մեր բնակչությունն այժմ դժվարանում է համակերպվել դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու հորդորների հետ՝ չնայած դրա մասին բարձրաձայնվում է անընդհատ, ամեն քայլափոխի:
- ՀՀ վարչապետը հրաշալի դերակատարում է ստանձնել: Նա իրեն դրսևորում է շատ հոգատար՝ իրազեկում է, բացատրում է, ի վերջո՝ զրուցում է մարդկանց հետ: Բայց Փաշինյանը մենակ է այդ բեռը տանում, այնինչ պետք էր գրագետ մարդկանց՝ մտավորականներից, բժիշկներից, գիտնականներից բաղկացած հարթակ ձևավորել, որտեղ նրանք կկազմեին կոնցեպտ, ինչով էլ կարելի էր առաջնորդվել դժվարին այս պայքարում:
Համավարակը հաղթահարելու վրա խիստ բացասական է անդրադառնում նաև հակաքարոզչությունը: Հասարակության մի շերտ կա, որը հակված է հավատալու նույնիսկ ոչ գրագետ մեկնաբանությունների, և կարծում եմ՝ միտումնավոր այդպիսի տեղեկություններ տարածողները հենց նրանց վրա են հաշվարկել:
Իսկ գլխավոր պատճառը, անշուշտ, հոգեբանական է: Խնդիրն այն է, որ երկու տարի առաջ դրական ինֆորմացիա էր այդ ամենի հիմքում: Այսինքն՝ նախկին իշխանություններից հոգնած մարդիկ փոփոխությունների հնարավորություն տեսան, հույս արթնացավ, և դա նրանց մոտիվացրեց արտակարգ քայլերի: Կորոնավիրուսի մասին ինֆորմացիան, դրա փաստը բացասական է, ուստի գեներացնում է ռեակցիա, որը հոգեբանության մեջ կոչում ենք «մերժում» կամ «փախուստ իրականությունից»: Ազգերը, ինչպես մարդիկ, չեն ուզում հավատալ իրականությանը, եթե այն տխուր է: Այդ է պատճառը, որ Հայաստանում հաճախ լսում ենք՝ այդպիսի բան չկա, սուտ է, կամ, առնվազն՝ դա մեզ հետ չի պատահի: Ցեղասպանություն ապրած ազգի գենետիկ հիշողությունը նույնպես նպաստում է այդ փախուստին. այնքան ցավ ենք ապրել, որ էլ չենք ուզում լսել հիվանդությունների, մահերի մասին:
- Լավ, ո՞րն է ելքը:
- Ելքը իրազեկումն է, կրթումը: Օրինակ՝ կարելի է ավելի շատ խոսեցնել բժիշկների, վարակակիրների, առողջացածների. պետք է վիզուալացնել տեղի ունեցողը՝ բայց որևէ պարագայում պետք չէ վախեցնել մարդկանց, սարսափազդու հայտարարություններ անել: Իրականությունը չընդունող անձի համար կարևոր է ստանալ փաստեր, բայց այդ փաստերը պետք է մատնանշեն ելք՝ դրական ելք: Մյուս կողմից, ճիշտ է տուգանքների նշանակման պրակտիկան. մարդիկ զգայուն են ֆինանսական կորուստների հանդեպ, ուստի թեկուզև նյութական շարժառիթներով՝ կկրեն դիմակներ և այլ զրկանքներ:
Եվ այնուամենայնիվ, կարևորը մասնագետներին խոսեցնելն է: Տեղեկատվական այս սարսափելի մարտահրավերների պարագայում, երբ անգամ միտումնավոր հակաքարոզչություն է տարվում, բացատրական աշխատանքները, ամենատարբեր մասնագիտական խորհուրդները միակ գրագետ և արդյունավետ միջոցն են հանրային՝ նույնիսկ գենետիկ հոգեախտաբանական վիճակները հաղթահարելու համար:
Բայց անհրաժեշտ է մասնագետների ճիշտ ընտրություն կատարել, թող որ շատ հայտնի չլինեն, թող շատ լեզուներ չիմանան, սակայն լինեն հմուտ և ազնիվ: Սա է հաջողության հասնելու նախապայմանը:
Զրույցը վարեց Նանե Մակուչյանը
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու դրանց լուծումները
Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը (տեսանյութ)
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը (տեսանյութ)
Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. խումբը Դիլիջանում է
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան (լուսանկարներ)
Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար, և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված բեռնատարի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
«Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրել է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում
Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում
ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում քննարկվել են առաջիկա անելիքները, աշխատանքի սկզբունքները. Թորոսյան
«Մարտունու» ԲԿ-ն լինելու է մոդուլային նոր տիպի. կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր
Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները, կերեք իրար, Լաո. Ստյոպա Սաֆարյանը՝ ընդդիմության ցույցերի առաջնորդներին
Կարող ենք այլևս փաստել՝ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում
ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի մարզահամերգային համալիր՝ երկնքում ձեզ անակնկալ է սպասվում. Հարությունյան
Թբիլիսիում հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ, տղամարդը սպանել է կնոջը
Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները
Երևանում երեկոյան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացումն է լինելու. 39 երկրի 250 բռնցքամարտիկ է մասնակցում
Կտաքանա, այնուհետ՝ կցրտի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, տեղ-տեղ՝ նաև կարկուտ
Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն սփյուռքը չէ և ոչ մի կուսակցություն սփյուռքը չի ներկայացնում․ Սասուն Քոսյան
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ)
ՌԱԿ-ը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և տարածվող ապատեղեկատվության հետ առնչություն չունի. հայտարարություն
Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է, որտեղ կարող է տեղավորվել առավելագույնը 18,000 մարդ
Սպիտակ տունը դեռ չի հաստատում Ուկրաինայում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակի ոչնչացման մասին լուրը. Սալիվան
Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Կոտայքի, Լոռու մարզերի և Երևանի որոշ հասցեներում
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Արցախում անհետացել է Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից մեկը. նրան գիշերվանից որոնում են
Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը Ստեփանակերտում համերգ կունենա. նրանց ընդունել է ԱՀ նախագահը
Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդի
Ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
Շուրջ 10 միլիոն հետևորդ ունեցող բլոգերը Հայաստանում փորձարկում է արել՝ դիտմամբ գցելով դրամապանակը (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավորը, լսելով, որ Հանրայինի եթերում ես եմ իր հետ բանավիճելու, հրաժարվել է մասնակցել. Ալեքսանյան
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և 40-ից ավելի վիրավորներ (լուսանկարներ)
Երևանի Նորաշեն թաղամասում «Զիլ» մակնիշի մեքենա է հրդեհվել
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է. մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը
Ամեն ավանտյուրիստ իր պարտքն է համարում էս երկիրը գոնե մի անգամ «փրկել», թե չստացվի, մի «խախանդ տեղ» կգնան. Դանիելյան
Արարատի մարզի բնակիչը Երևանում ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ
© 2022 Հայկական ժամանակ