«Մեյմանդար»-ի շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիայով հարուցված քրեական գործով երկու անձ կալանավորվել է

Արմավիրի մարզի «Մեյմանդար» շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիայի փաստով հարուցված քրեական գործով նույն մարզի բնակիչ Արարատ Պետրոսյանը կալանավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Վահե Ամիրջանյանը տեղեկացրեց, որ նման որոշում է կայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Վահե Ամիրջանյանը տեղեկացրեց, որ Պետրոսյանը նախ՝ ձերբակալվել է, ապա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար: Պաշտպանի խոսքով՝ նա մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք տալուց էլ հրաժարվել է. «Իմ պաշտպանյալն ասում է, որ դեպքի վայրում եղել է, սակայն, ըստ իրեն, գործողությունների չի մասնակցել, ոչ մի բանի հետ կապ չունի. գյուղացի տղա է, իր համար իր ապրանքն է վաճառում շուկայում»: Հարցին՝ ըստ մեղադրանքի՝ նրան վերագրվո՞ւմ է դեպքի վայրում եղած մեքենան շուռ տալու գործողությունը, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ հղում անելով նախաքննական գաղտնիության սկզբունքին:

Դատարանի որոշումը պաշտպանն անհիմն է որակում եւ այն այսօր բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Բողոքը դեռեւս չի քննվել:

Նույն քրեական գործով կալանավորվել է մեկ այլ քաղաքացի եւս: Հանրային պաշտպան Էդգար Թովմասյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալ Արտակ Նաջարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար: Նա եւս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը:

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները մշտադիտարկում էին անցկացրել ՀՀ գյուղատնտեսական բոլոր շուկաներում, որոնցից մի քանիսում հայտնաբերվել էին խախտումներ: Արդյունքում, ՀՀ պարետը շուկան 24 ժամով փակելու որոշում էր կայացրել, ինչն էլ զայրացրել էր առեւտրականներին. նրանք կարծում էին, որ շուկայի փակումը իրենց տնտեսությանը լուրջ վնասներ կհասցնի եւ պնդում, որ կարելի է ախտահանել առանց իրենց գործունեությունը դադարեցնելու էլ: Իրավիճակը չէր հանդարտվել նաեւ մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի այցից հետո. ի վերջո շուկան փակվել էր: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ երկու անձ ձերբակալվել էր: Դրանից բացի, մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Մեյմանդար»-ի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կայանած, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս: Քաղաքացին ճանաչվել էր տուժող եւ հարցաքննվել:

Տպել
1435 դիտում

ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց

Երբ շատ է բարձրացվում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, արտադրողները դա տեղափոխում են գնի մեջ՝ սպառողի վրա. Պողոսյան

Վայք-Մեղրի մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կկառուցվի ներպետական օրենսդրական կարգավորումներով. Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է

Ռուբլին ու դոլարն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ

Արցախից 15 բուժառու է այսօր տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն

Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել

Աշոտ Փաշինյանն իրեն հարվածած «Տոյոտա քեմրի»-ի մասով ևս դիմել է իրավապահներին

Բնականաբար, դեմ չեմ կարող լինել, անգամ ուրախ եմ. Աշոտ Փաշինյանը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց (տեսանյութ)

Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան

Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում

ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան

Տավուշի մարզում պարեկները հայտնաբերել են զինված 85-ամյա ծերունու (տեսանյութ)

ABB Mobile: Новые подходы, новые возможности

Արագածավանի միջադեպին մասնակցած և երեկ ձերբակալված պաշտոնյան ազատ է արձակվել

Հայաստանում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր

Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում

«Մի քիչ երկար համբուրիր»․ Իվետա Մուկուչյանը նոր երգ է ներկայացրել

ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունը

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով․ Բաբկեն Թունյան

Աբովյան պուրակում գտնվող օտարման չենթակա հողամասը վաճառվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարչապետը Սոչիում առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ինչու է Գայանե Հակոբյանը հրաժարվել պաշտպաններից. ինչ փոփոխություն կա Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը․ բացումը կկայանա Գյումրիում

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ հարցեր են քննարկել նրանք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 51 դեպք

Կոնկրետ ժամկետներ չկան․ ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին

Ռազմական գործողությունների սրացման ժամանակ ուկրաինական ուժերի շարքերում զգալի կորուստները սպասելի էին․ Քիրբի

Կա հակասություն մեր դիրքորոշումներում. նոր պաշտպանները ևս չեն շարունակի Գայանե Հակոբյանի պաշտպանությունը

Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց տեղի կունենան․ փոխվարչապետը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին

Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից

Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստն անցկացվում է դռնփակ

Միջազգային գործընկերների ճնշումը կարող է կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Սիմոնյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել

Զոհվածների ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, չեմ կարծել, որ կարող է տգեղ միջադեպ տեղի ունենալ. Աշոտ Փաշինյան

Երևանում հունիսի 8-ին ծնվել է 51 երեխա

Քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը․ ՀՀ ՄԻՊ