Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 քաղաքացիներն ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ նրանց վիճակը գնահատվել է բավարար. «Այնպիսի վիճակ էր, որ ստացիոնար բուժման կարիք այլեւս չկար, ուղղակի վերքերի մշակման, վիրակապ փոխելու գործ էր մնացել»: Երկու քաղաքացիները «Արմենիա» բ/կ-ից դուրս են գրվել տասն օր առաջ՝ մայիսի 25-ին:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իրենց մոտ բուժում ստացած 3 քաղաքացիները եվս դուրս են գրվել. 2-ը՝ մոտ երկու շաբաթ, 1-ը՝ երեք օր առաջ:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ վիրավորներից մեկին խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Քրգործը հարուցվել է, մասնավորապես, սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ էլ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:

Մեր զրույցում հանրային պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործով Գավառի բնակիչներից եվս մեկին (անվտանգության նկատառումներից ելնելով՝ անունը չի նշվում,- խմբ.) մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ կետով՝ բռնության գործադրմամբ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար. «Առաջադրված մեղադրանքում պաշտպանյալս իրեն մեղավոր չի ճանաչել, տվել է համապատասխան ցուցմունք՝ ներկայացնելով իր հիմնավորումները»,- ասաց Աղաջանյանը:

Ըստ մեղադրանքի՝ քաղաքացին նաեւ մուտք է գործել Գավառի հիվանդանոց, ինչը, սակայն, վերջինս հերքում է: Իսկ թե ինչ նպատակով է հիվանդանոցի տարածք գնացել, պաշտպանն այս պահին չցանկացավ մանրամասնել՝ ասելով, որ դա կհամարվի նախաքննական տվյալների հրապարակում, դրանից բացի, չունի իր պաշտպանյալի համաձայնությունը: Հարցին, թե ինչ է դրվել նրա մեղադրանքի հիմքում, Աղաջանյանը պատասխանեց, որ դա ավելի հստակ նախաքննության վերջում կերեւա, երբ գործի ողջ նյութերն իրենց տրամադրեն. «Համենայն դեպս, վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ կան բավարար հիմքեր, ինչն էլ մենք հերքել ենք»:  Դիտարկմանը, որ մարզպետի խոսքով՝ հիվանդանոցի տարածքը տեսանկարահանվել է, եւ տեսանյութերը իրավապահներին են տրամադրվել, պաշտպանն ասաց, որ մինչ այս պահը որեւէ տեսագրություն իրենց ցույց չի տրվել:

Աղաջանյանի խոսքով՝ սկզբնական շրջանում իր պաշտպանյալն առերեսվել է գործով անցնող վկաներից մեկի հետ: Թե ինչի շուրջ է եղել առերեսումը, նա դարձյալ չմանրամասնեց՝ դա պայմանավորելով նախաքննական գաղտնիքով, միայն նշեց, որ դրանից հետո՝ արդեն շուրջ մեկ ամիս, իր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում:

Էդուարդ Աղաջանյանը պատմեց, որ մեղադրանք առաջադրելուց հետո իր պաշտպանյալը միջնորդություն էր ներկայացրել քննիչին՝ գրավը որպես խափանման միջոց կիրառելու համար, սակայն քննիչը միջնորդությունը մերժվել էր: Պաշտպանն այն բողոքարկել էր հսկող դատախազին, վերջինս եվս մերժել էր՝ հիմնավորմամբ, որ անձը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ. «Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն ներկայացրեց դատարան, եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարեց այն՝ կալանավորման որոշում կայացնելով»:

Պաշտպանական կողմն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես դատարանի՝ կալանավորման, այնպես էլ քննիչի՝ գրավի միջնորդության մերժման որոշումների դեմ: Բողոքը դեռեւս չի քննվել:

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից  25-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, 1-ը՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և սպանության փորձի համար, 3-ը՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, իսկ 1-ը՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:

Սպանվածներից մեկը, ինչպես հայտնել ենք, Գավառի բնակիչ, ռազմական քննիչ Զոհրաբ Պարոնիկյանն է, մյուսը՝ Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, Պարոնիկյանի հետ ազգակցական կապ ունի:

 

Տպել
878 դիտում

Տավուշում ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ԱԳՆ-ի հայտարարությունը

ԱԺ նախագահը նամակներ է հղել ԵԽ նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

ՃՈ հրամանատարը դատապարտվել է քաղաքացու նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Հայաստանը գնել է Remdisivir դեղամիջոցը, այն դեղատներում չկա, օգտագործվելու է բժշկական կենտրոններում. Ավինյան

Անում ենք հնարավորը, որ սեպտեմբերից հանրակրթական դպրոցները վերականգնեն իրենց աշխատանքը. Տիգրան Ավինյան

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժայռապայթեցման պատճառով փակ է լինելու

Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է, հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ

ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով. Զայնետդինով

ՀՀ ԱԺ նախագահը նամակներ է հղել ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարներին

«Ոչ մի սանտիմետր մեր տարածքից չենք տվել». Ալիեւը «Վրեժ» գործողության մասին է պատմել

Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի․ փոխվարչապետ

«1 հոգանոց ակցիա անողին ասում են՝ իրավունք չունես, դառնում է, որ արտակարգ դրությունը սրա համար է». Մարուքյանը՝ Ավինյանին

Օլիմպիական խաղերը չեղարկելն ավելի հեշտ կլիներ. ՄՕԿ նախագահ

Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններին

Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է․ մի հավատացեք սենց բաների․ մեդիափորձագետ

Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ ՀՀ փոխվարչապետ

Եվրամիությունն արձագանքել է Տավուշի սահմանի երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին

Ադրբեջանի նախագահը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել