ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

05/06/2020 schedule22:45

Երեւանի պետական համալսարանում ստեղծված իրավիճակն իր հանգուցալուծմանն է մոտենում։ Մոտ ապագայում բուհն արդեն ռեկտոր կարող է ունենալ։

Արդեն տեւական ժամանակ՝ 2019-ի մայիսի 30-ից, Մայր բուհը ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատարը, թափուր պաշտոնի մրցույթն էլ արտակարգ դրության պատճառով հետաձգվում է։

Խնդիրը հետագայում ավելի բարդացավ, երբ սույն թվականի մարտի 30-ին ավարտվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետը։ Այն բուհի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինն է, որն ընտրում է ռեկտորին։ Ստացվում է՝ այդ պաշտոնի համար մրցույթը չի կարող իրականացվել, քանի դեռ նոր խորհուրդը չի ձեւավորվել։

ԿԳՄՍ նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ արտակարգ դրություն է, սակայն հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակը կարող է երկար ձգվել՝ պատրաստվում են Պարետատան հետ համատեղ քննարկել ու գտնել լուծումներ, որ բուհի բնականոն գործունեությունը չխաթարվի։

Մեր հարցին այսօր ԿԳՄՍՆ-ից պատասխանեցին, որ արդեն գրություն է ուղարկվել բուհ, որպեսզի խորհուրդ ձեւավորելու համար ներկայացվեն ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուները։ Դրանք լինելուց հետո՝ լիազոր մարմնի՝ այս դեպքում ԿԳՄՍՆ-ի կողմից եւս կհամալրվեն թեկնածուները, եւ կազմը կուղարկվի ՀՀ կառավարություն։

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաեւ լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ) առաջադրած գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից, յուրաքանչյուրից 8 հոգի, ընդհանուր՝ 32: Խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը: Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

 

Տպել
810 դիտում

Կրեմլը խոր անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրաձգությունների կապակցությամբ. Պեսկով

Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ՀՀ 2 սպա՝ մայոր եւ կապիտան

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Աղբերք բնակավայրի ջրատարի շինարարական տեղամաս

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազներին

«70 տարեկան մարդ ենք, լսողությունից՝ վատ, ինչո՞ւ չենք կարող տեղավորվել այդտեղ». Մարտի 1-ի գործով տուժողները դժգոհեցին

Մայորներ, ենթասպաներ. Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է եւս 5 զոհի մասին

Զգուշանալու կոչ. հայերի էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ

Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմով, գնդապետ Իլգար Միրզաև․ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է նրանց սպանվելու լուրը

Մարությանը ավագանու հաստատմանը կներկայացնի նոր փոխքաղաքապետին. Սարգսյանը ֆինանսական խնդիրների պատճառո՞վ է լքում պաշտոնը

Հակառակորդի արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Սպանվել է ադրբեջանական ԶՈՒ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը

Գվատեմալայի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի ռազմական գործողությունները Հայաստանի դեմ

Տավուշի բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը. ՄԻՊ

Ադրբեջանում էլի զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

Դեդ Հասանի խոսքերը հրապարակած մանկապարտեզի տնօրենը նախազգուշացվել է՝ լինել ավելի ուշադիր

Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները