ԱԱԾ-ն չի պատասխանում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին առնչվող քրեական գործի մասին ՀԺ-ի գրավոր հարցմանը

04/06/2020 schedule20:21

Ազգային անվտանգության ծառայությունը արդեն մեկ ամսից ավելի է՝ չի պատասխանում «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանը՝ Գագիկ Խաչատրյանին եւ նրա որդիներին առնչվող քրեական գործի մասին:

Մայիսի 1-ին երկու հարցում էինք ուղարկել ԱԱԾ, որոնցից մեկի պատասխանը ստացվել է մայիսի 11-ին՝ առանց երկրորդի վերաբերյալ որեւէ հիշատակման: Հաշվի առնելով, որ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետն արդեն անցել էր՝ դիմել էինք ԱԱԾ մամուլի կենտրոն՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ երկրորդ հարցմանը պատասխանելու համար, թեպետ այդ մասին տեղեկացնելը եւս իրենց պարտականությունն էր («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9): Լիարժեք պատասխան մեր հարցին չէր տրվել: Հետագայում տեղեկանալով կորոնավիրուսի պատճառով ԱԱԾ մամուլի կենտրոնում առաջացած խնդիրների մասին՝ որոշեցինք համբերատար սպասել եւ լրացուցիչ չծանրաբեռնել, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել. մեր բազմաթիվ զանգեր ու բողոքներ անարդյունք եղան:

Գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործի մասին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք՝ հարուցված քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող քանի՞ անձ կա, Գագիկ Խաչատրյանին 2019 թվականի օգոստոսից հետո պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեղադրանքներից բացի նոր մեղադրանք առաջադրվե՞լ է թե՞ ոչ, ի՞նչ կարգավիճակ ունեն նրա որդիները, մասնավորապես, ինչո՞ւմ է կասկածվում Արտյոմ Խաչատրյանը, եւ այդ կասկածանքը, իսկ եթե մեղադրանք է առաջադրվել, ապա մեղադրանքը Գագիկ Խաչատրյանի՞ թե՞ «Մուլտի գրուպ կոնցերն»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դրվագին է առնչվում (քանի որ ԱԱԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ Սեդրակ Առուստամյանի կողմից ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցվել է Գագիկ Խաչատրյանին): Հետաքրքրվել էինք նաեւ՝ արդյո՞ք առերեսում եղել է Սեդրակ Առուստամյանի եւ Գագիկ Խաչատրյանի կամ նրա որդիներից որեւէ մեկի միջեւ: Ինչ վերաբերում է մյուս որդու՝ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ մեր հարցին, խնդրել էինք հստակեցնել նրան առաջադրված մեղադրանքի հոդվածները՝ ըստ կետերի, եւ նշել, թե դրանք կոնկրետ երբ են առաջադրվել:

Նշենք, որ գրավոր հարցում ներկայացնելու եւ այն քննարկելու կարգը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում: Նույն մասի 3-րդ կետի համաձայն՝ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին, ինչպես նշեցինք, դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն էլ՝ տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը, ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը կամ սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Տպել
2175 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան