Նոր համակարգով կրտսեր պարեկի աշխատավարձը կկազմի 250-270 հազար դրամ․ դիմել կարող են նաեւ աղջիկները․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով խոսեց պարեկային ծառայության ստեղծման գաղափարից, առհասարակ՝ ոստիկանության բարեփոխումներից։

Նշենք, որ օրեր առաջ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը։ Այս օրենքով ոստիկանության 2՝ ճանապարհային եւ պարեկային ծառայությունները, միավորվում են՝ դառնալով 1 ընդհանուր համակարգ։

Այս փաթեթը, որն առաջարկել էր կառավարությունը, խորհրդարանում ընդունվեց միաձայն։

Բադասյանն իր եթերի ժամանակ ասաց, որ հենց հիմա է ճիշտ ժամանակը ոստիկանության ոլորտում բարեփոխումները սկսելու համար։ Իսկ ինչո՞ւ հիմա՝ Բադասյանը հստակեցրեց, որ ՀՀ-ն ունի նոր սերնդի ներկայացուցիչների կարիքը՝ այս բարեփոխումներն իրականացնելու համար։ «Առանց ոստիկանության ծառայողների եւ այն մարդկանց, որոնք պետք է գան եւ ազնիվ մղումներով համալրեն ոստիկանության արտաքին ծառայությունը, պարեկային ծառայությունը, օպերատիվ կառավարման կենտրոնը, բարեփոխումները կլինեն ձախողված»,- ասաց նախարարը՝ ակնկալելով, որ կլինի ակտիվ մասնակցություն։

Նա նաեւ մեջբերեց որոշ քննարկումներ, թե ոստիկանության բարեփոխումների համար բարձրագույն կրթության դերը շատ կարեւոր է, սակայն, ըստ այս բարեփոխումների, պարեկային ծառայության անցնելու համար միջնակարգ կրթությունը բավարար է։ Սա, Բադասյանի կարծիքով, ճիշտ մոտեցում է, քանի որ պահանջները միանշանակ պետք է լինեն մինիմալ։ Սրա շնորհիվ էլ ավելի շատ կադրային ընտրության հնարավորություն կլինի։

Իսկ թե ինչու ընտրել ոստիկանի մասնագիտությունը, Բադասյանը պարզաբանեց, որ առաջարկում են մի մեխանիզմ, ըստ որի՝ պարեկային ծառայությունից սկսելով՝ անձինք կարող են ստանալ ոստիկանի նախնական կրթություն հետագայում այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու համար։

Պարեկային ծառայություն ընդունվելու համար շուտով կսկսվի դիմումների ընդունման փուլը, որից հետո այն անձինք, որոնք կանցնեն այդ փուլը, կմասնակցեն հնգամյսա դասընթացի՝ ոստիկանության կոնկրետ հմտություններ ձեռք բերելու համար։ Նշենք նաեւ, որ այս մրցույթին կարող են մասնակցել ե՛ւ տղաները, ե՛ւ աղջիկները։

Այս դասընթացները, ինչպես ներկայացրեց նախարարը, հիմնված են լինելու մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության վրա, լինելու են նաեւ կրակային դասընթացներ, առաջին բուժօգնության մասին։

Այդ կրթական պրոցեսը, Բադասյանի պնդմամբ, հնարավորություն է տալու պատշաճ մակարդակի հասցնել արտաքին ծառայության նախնական պատրաստավածությունը եւ միանգամից անցնելու պարեկային ծառայության։

Բադասյանը արձանագրեց մի ուրախալի փաստ, որ արդեն մոտ 400 անձ հետաքրքրություն է հայտնել պարեկային ծառայություն անցնելու համար այն պարագայում, երբ դեռեւս չի տեղադրվել հայտարարություն ոստիկանությունում ընդունելություն սկսելու մասին։

Մյուս ուրախալի փաստը, որը հայտարարեց նախարարը, այն է, որ շատ մեծ ակտիվություն կա կանանց շրջանում։ Նա ողջունեց այս փաստն ու կոչ արեց կանանց անպայման դիմել եւ մասնակցել պարեկային ծառայության ընդունելության քննություններին։

Ինչ վերաբերում է աշխատավարձի չափին, Բադասյանը նշեց, որ այն լինելու է արժանապատիվ։ Նախնական քննարկումներով այն լինելու է 250-270 հազար դրամ կրտսեր պարեկների համար, իսկ ավագ պարեկների աշխատավարձն է՛լ ավելի է լինելու։ Նա երաշխավորեց նաեւ աշխատավարձի հետագա բարձրացումը ոստիկանության համակարգում, նաեւ այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է մրցույթի անցկացմանը, Բադասյանը շեշտեց, որ այն լինելու է օբյեկտիվ, առավելություն տրվելու է այն անձանց, որոնք կդրսեւորեն ունակություններ եւ իրենց պատրաստակամությունը նոր՝ ոստիկանին բնորոշ արժեքային համակարգում։

Նշենք, որ ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան զինվորական ծառայություն անցած քաղաքացիները:

Տպել
3232 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց