Մեկնարկում են պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանում ուսանելու առցանց դասընթացները

04/06/2020 schedule17:57

Հունիսի 1-ից մեկնարկել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում սովորելու համար հայտարարված մրցույթի հաղթող 8 հայ մասնակիցների առցանց դասընթացները:

Տեխնոլոգիական մտքի հայ ներկայացուցիչներն աշխարհի ամենահաջողակ ձեռներեցների մենթորությամբ կանցնեն առցանց դասընթացների շարք՝ կազմված մի քանի մոդուլներից, որոնց թվում են՝

  • Ապագայի տեխնոլոգիաները (Technologies of the future),
  • Գաղափարից արտադրանք՝ ինչպես ստեղծել աշխարհը փոխող պրոդուկտներ (Turning ideas into products that change the world),
  • Ինչպես նախագծել ապագայի բացառիկ պրոդուկտ (Designing the next unicorn),
  • Ճիշտ բիզնես մոդելի ընտրություն (Figuring out the right business model),
  • Վիրտուալ ներկայություն՝ բացառիկ մրցանակներով (Virtual Herothon with unique prizes),
  • Աճի և վաճառքների հիմնասյուները (Fundamentals of the growth and sales),
  • Երբ և ինչպես հիմնադրել ընկերությունը (How and when to incorporate your company),
  • Ամեն ինչ ֆոնդահայթայթման մասին (Everything you need to know about fundraising),

Ամենը առաջնորդության մասին և ինչպես բացահայտել թույլ կողմերը (Become a leader and identify your blind spots),· 

Ինչպես ձևավորել լավագույն թիմեր (Let’s build great teams) · 

Ինչպես կառուցել խոսքը՝ գաղափարը կատարելապես ներկայացնելու համար(Construct the perfect business pitch),· 

Ինչպես ներկայացնել գաղափարը ներդրողներին (Pitch to investors, win Prizes & Hero Graduation):

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նշում է, որ հայ մասնակիցների այցը Սիլիկոնյան հովիտ հետաձգվել էր ավիաչվերթների չեղարկման պատճառով և Դրեյփերի համալսարանն առաջարկել է նրանց դասընթացներն անցկացնել առցանց ձևաչափով: Հետագայում՝ չվերթների վերականգնվելուց անմիջապես հետո մասնակիցները հնարավորություն կունենան մեկնելու Սիլիկոնյան հովիտ, ինչպես նաև հանդիպելու ներդրողների հետ՝  հնարավոր ներդրումներ ներգրավեու նպատակով:

Սիլիկոնյան հովտում կրթական բացառիկ՝ ձեռներեցության և բիզնես ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ, որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։

Դրեյփերի համալսարանում դասավանդում են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.), Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին ներկայացնում են գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհներըը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով։

Տպել
403 դիտում

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք

29 Հրշեջ-փրկարար եւ 40 բնակիչ մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Մարտունի քաղաքի արտահերթ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը

Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ)

Ներքաղաքական պայքարի անվան տակ

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ (տեսանյութ)

Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին