ՄԻՊ-ի իրավական չափանիշների վրա հիմնվելով՝ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է նախադեպային որոշում

04/06/2020 schedule17:07

Վերաքննիչ քրեական դատարանը, մայիսի 23-ին հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները, որոշում է կայացրել քրեորեն պատժելի արարք կատարած անձի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց՝ առաջին անգամ հոգեբուժարանում տեղավորելու համար սահմանելով հստակ ժամկետ:

Խնդիրն այն է, որ այն պարագայում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը քրեորեն պատժելի արարք կատարել է անմեղսունակության վիճակում (օրինակ՝ հոգեկան հիվանդությամբ պայմանավորված), ապա վարույթն իրականացնող մարմինը նախաձեռնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վարույթ: Մինչ վարույթի ավարտն անձի նկատմամբ կարող են կիրառվել անվտանգության միջոցներ, որոնցից է հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը:

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է այն հարցը, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն նախատեսում նման դեպքերում անձին հոգեբուժարանում տեղավորելու ժամկետներ, առավելագույն տևողություն կամ այնտեղ գտնվելու հարցը պարբերաբար վերանայելու պահանջ: Արդյունքում, անձը կարող է անորոշ ժամանակով զրկված լինել ազատությունից: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման այցերի ընթացքում անվտանգության միջոցի կիրառման արդյունքում առանց վերանայման և տևական ժամանակով հոգեբուժական կազմակերպությունում պահվելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:

ՄԻՊ լրատվական ծառայությունը հայտնում է, որ նշված խնդիրը տեղ է գտել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշներում:

ՄԻՊ-ը  հարկ է համարում նշել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշմամբ արձանագրել է, որ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձին որպես անվտանգության միջոց հոգեբուժական հաստատությունում տեղավորելով՝ ստորադաս դատարանն անձի ազատությունը ենթարկել է անժամկետ սահմանափակման: Դատարանը նշվածը համարել է անթույլատրելի՝ միջազգային մի շարք չափանիշների հետ միասին հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական չափանիշներում արտահայտված դիրքորոշումները:

Մարդու իրավունքների պաշտպանը Քրեական վերաքննիչ դատարանի կողմից նման պրակտիկայի զարգացումը համարում է կարևոր երկրում մարդու իրավունքների ամրապնդման համար։ Այն օրինակ է՝ ինչպես միջազգային պարտավորությունների հիման վրա երկրում գործող իրավական ոլորտների կառույցների աշխատանքով կարող է դատական պրակտիկան ենթարկվել դրական փոփոխությունների։

Տպել
421 դիտում

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի. վարչապետ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկրորդ երեխայի դին էլ է հայտնաբերվել

Երեւանի Գործարանային մետրոյի կայարանի ջրափոսից դուրս է բերվել արգելափակված 6 մեքենա (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղեւորը հոսպիտալացվել է

Արցախում կորոնավիրուսի եւս 6 դեպք է հաստատվել. Հադրութում նոր օջախ է հայտնաբերվել

Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք. արձանագրվել է 8 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Մուշավան թաղամասի ամառանոցներում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20 հա խոտածածկույթ

1995-ի այս օրը Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ. այսօր Սահմանադրության օրն է

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից. մոտորանավակը խափանվել էր