Հայ մասնագետները փակ տարածքների, բժշկական սարքավորումների ախտահանման համար օզոնային գեներատորներ են ստեղծել

Հայաստանում համավարակի հաղթահարման գործում իրենց գիտական ներուժով շատերն են փորձում օգտակար լինել, այդ թվում՝ Ա. Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։

Այս ընթացքում կենտրոնի մասնագետները փակ տարածքների, բժշկական սարքավորումների ախտահանման համար պատրաստել են օզոնային գեներատորներ։ Դրանցից 20 օրինակ էլ նվիրել են ՀՀ առողջապահության նախարարությանը։

Լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է, որ սկզբում հիմնական նպատակը եղել է պետությանը դժվարին իրավիճակում օգտակար լինելը, իսկ լայնածավալ արտադրության մասին չեն էլ մտածել։ Բազմիցս դիմել են առողջապահության նախարարություն՝ հասկանալու՝ ինչի կարիք կա, հետագայում աշխատակիցներին հրավիրել են իրենց մոտ եւ ցուցադրել մի շարք պարագաների նմուշներ։ ԱՆ-ը հավանության է արժանացրել գեներատորների գաղափարը։

Հայ մասնագետների պատրաստած գեներատորները ձեռք բերել հետագայում շատերն են ցանկացել։ Ի դեպ, սարքը ստեղծելու գաղափարն Ապրահամյանի մոտ է առաջացել, հիշել է մի սփյուռքահայ բժշկի հետ խոսակցությունը, նրա հետ քննարկել հարցը, բարեփոխել դիզայնը, ու սկսել են պատրաստման գործընթացը:

«Միջազգային շուկայում չինական արտադրության ավելի էժան տարբերակներ կան, սակայն ոգեւորիչ էր այն, որ զանգահարում էին եւ ասում, որ հենց հայկական արտադրության են ցանկանում»,- նշել է գիտական լաբորատորիայի տնօրենը՝ հավելելով, որ արձագանքները ոգեւորել են, այժմ մտածում են նաեւ արտադրանք սկսելու մասին։

Պահանջարկը կա, սակայն լաբորատորիան դեռեւս պատրաստ չէ արտադրության։ Խնդրի շուրջ այժմ քննարկումներ են իրականացվում, ուսումնասիրվում ենթակառուցվածքները:

Օզոնային գեներատորները միակ նորությունը չեն լինի. լաբորատորիան այժմ աշխատանք է տանում ախտահանման գործընթացում նաեւ ուլտրամանուշակագույն լամպեր կիրառելու համար: Դրանք այսօր թեստավորման փուլում են: 

Տպել
1168 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը