10 տոկոս կանխավճարով եւ մինչեւ 20 տարի մարման ժամկետով բնակարաններ կվաճառվի հանրային ծառայողներին․ Ղուլարյան

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երեւանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:

Ըստ նախագծի՝ նշված համալիրի 619 բնակարաններից սույն որոշմամբ սահմանված կարգով վաճառքի ենթակա են 345-ը, որոնք այս որոշման մեջ նշված շահառուներին կհանձնվեն 2 փուլով. մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 200 եւ մինչեւ 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ 145 բնակարան:

Շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից կազմակերպում եւ ղեկավարում է Քաղաքաշինության կոմիտեն:

Այդ 345 բնակարաններից չբաշխված բնակարանների վերաբերյալ Կոմիտեի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալուց հետո Կառուցապատողն իրավունք ունի ինքնուրույն, իր հայեցողությամբ, առանց պետության կամ որեւէ այլ անձի նախնական համաձայնության, օտարել այդ չբաշխված բնակարանները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանն ասաց, որ այս ծրագրով պետությունը որեւէ ֆինանսական պարտավորություն չունի. «Պետության դերն առավելապես կազմակերպչական եւ վերահսկողական է լինելու: Պետության մասնակցության բաղադրիչը երաշխավորված պահանջարկի ապահովումն է եւ եկամտահարկի վերադարձն է որպես նորակառույց բնակարանի ձեռքբերման: Ծրագրի շահառուները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց աշխատավայրը գտնվում է Երեւանում: Շահառու կարող են լինել նաեւ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները եւ այլ երկրներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:

Բնարականների 1 քմ-ի արժեքը ներքին հարդարմամբ 345 հազար դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 հազար դրամ: Ավտոկայանատեղիի արժեքը 2.5 մլն դրամ է:

Կանխավճարը 10 տոկոս է, իսկ վարկի մարման ժամկետը՝ մինչեւ 20 տարի: Վարկի տոկոսադրույքը 10 տոկոս է։

«Գլխավոր սկզբունքներն են՝ ծառայողի վճարունակությունը եւ նրա կողմից ստանձնած պարտավորությունների կատարման պատշաճությունը։ Հայտերը հավաքագրվելու են գերատեսչություններում եւ ներկայացվելու Քաղաքաշինության կոմիտե։ Հավակնորդների թիվը նախատեսված բնակարանների թվին գերազանցելու դեպքում առաջնահերթությունը տրվելու է այն հավակնորդներին, որոնց կա՛մ ամուսինը, կա՛մ մինչեւ 18 տարեկան զավակը չունեն սեփականության իրավունքով այլ բնակելի անշարժ գույք, բացառությամբ՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի»,- ասաց Ղուլարյանը՝ հավելելով, որ բնակարաններն ու ավտոկայանատեղիները բաշխվելու են վիճակահանությամբ, իսկ ավտոկայանատեղիների ձեռքբերումը կամավոր է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս բնակարանները կառուցվա՞ծ են, թե՞ նոր պետք է կառուցվեն, ինչին ի պատասխան՝ Ղուլարյանը պատասխանեց. «Նոր պետք է կառուցվեն, պարո՛ն վարչապետ, մոտ օրերս սկսելու է շինարարությունը»։

Տպել
2762 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)