«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է հետ տանել իր առաջարկած օրենքի նախագիծը, ընդդիմությունը դեմ է

Երեկ ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում քննարկեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ՝ մեկուսացման նպաստ)։

Այսօր երկրորդ ընթերցման ժամանակ Զեյնալյանն ասաց, որ քննարկումների արդյուքնում ընդհանուր առմամբ կառավարությունը գաղափարին եւ մոտեցմանը դեմ չէ, բայց որոշվել է մի քանի օր դադար վերցնել՝ հավելյալ հաշվարկներ կատարելու համար։ «Կառավարությունը հնչեցրեց այդ առաջարկությունը, ու այն իմ կողմից ընդունելի է։ Թեեւ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ես հիմա կառաջարկեմ բացասական քվեարկել, եւ տեղափոխենք առաջարկությունների ներկայացման փուլ»,- ասաց Զեյնալյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սահյանը հարակից զեկուցմամբ շեշտեց, որ հիմնավորումներն այս օրենքի նախագծի իրենց համար ընդունելի են, սակայն առկա են խնդիրներ, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման։ Նրա հիմնավորմամբ՝ նախագծի հետ կապված առկա են ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ։

Նախագծի ներկայացումից հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Զեյնալյանին ասաց, որ բերել է շատ լավ նախագիծ, որը կլուծի սոցիալական լարվածությունը։ «Հիմա մենք կողմ ենք այս նախագծին, որ մարդիկ, որոնք մեկուսացվել են, մենակ չեն, պետությունը հոգ է տանում իրենց մասին»,- ասաց Զոհրաբյանն ու ընդգծեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու մինչ այս պահը կառավարության հետ այս հարցը չի քննարկվել։ «Բոլորս էլ հասկանում ենք, որ սա «ջրելու» տարբերակ է, որովհետեւ այնպիսի բարձիթողի վիճակ է, որ ոչ մեկս չգիտենք՝ վաղը ինչ թվեր կունենանք մեկուսացվածների, բայց ինչ թվեր էլ ունենանք, հարգելի՛ պարոն փոխնախարար, պետությունը պարտավոր է այդ մարդկանց մասին հոգ տանել»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին։

Զոհրաբյանի հետ համակարծիք էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նա կոչ արեց ընդունել առաջարկ, որ ֆինանսական կանխատեսելիության հարցերը լուծվեն կառավարության որոշմամբ, եւ այս պահին ընդունել այդ օրինագիծն ամբողջությամբ։

Գրեթե բոլոր ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, որոնք ելույթ ունեցան, կոչ արեցին ընդունել օրինագիծն ու անհամաձայնություն հայտնեցին կառավարության դիրքորոշմանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր ելույթում ասաց, որ այս օրերին, առավել, քան երբեւէ, պետք են հանգստություն, սթափ դատողություն, իրավիճակի սթափ գնահատական, հաշվարկված, հանգիստ, կառավարելի քայլեր։

Նա ասաց, որ ամեն ինչ սկսվում է իրավիճակի ճիշտ գնահատականից, եւ այստեղ որքան վնասակար է անլրջությունը եւ ավելի թույլ գնահատումը, նույնքան ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը։ Նա վստահեցրեց, որ արտառոց որեւէ բան տեղի չի ունեցել, եւ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին օրենքի նախագիծն է, որը բերվում է, եւ հետո հեղինակը որոշում է դադար վերցնել, մի քանի օր ժամանակ շահել եւ մտածել։ «Պետք է մեկ անգամ էլ մտածել եւ հաշվարկ անել։ Կպարզվի, որ շտկումներից հետո կիրառելի է, կբերենք նորից, այդ շտկումներով հանդերձ կքննարկենք, կընդունենք։ Եթե պարզվի, որ անհաղթահարելի խոչընդոտներ կան, որ պետք չէ ընդունել, ուրեմն չենք ընդունի»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով՝ հակված է մտածելու, որ շտկելի կլինի, եւ կընդունվի այս օրենքի նախագիծը։

Տպել
1452 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին