ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները

04/06/2020 schedule12:02

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ավարտվեցին գծի և ենթակառուցվածքների գարնանային հանձնաժողովային ստուգումները: Հանձնաժողովը՝ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, ստուգել է Հայաստանում գործող բոլոր երկաթուղային գծերը, ենթակառուցվածքները և արհեստական կառույցները, էլեկտրամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի օբյեկտները:

Ստուգումների ընթացքում հայտնաբերվում են թերություններ, ձեռնարկվում դրանց վերացմանն ուղղված միջոցներ, գնացքների սահմանված արագությունները համապատասխանեցվում են ուղու տեխնիկական վիճակին, երկաթուղին  նախապատրաստվում է ամառային շրջանում կայուն աշխատանքին՝ հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները: Լուրջ ուշադրություն է դարձվում աշխատանքային պայմաններին և դրանց համապատասխանությանը գործող օրենսդրությանը և ընկերության ներքին կանոնակարգերին:

Երկաթուղային ենթակառուցվածքների վրա ամենատարածված և խնդրահարույց արտաքին ազդեցությունների թվում են քաղաքացիների կողմից ապօրինի գծանցների կազմակերպելը, գծերում կենցաղային աղբի կուտակումը, քաղաքացիների կողմից երկաթուղու գույքի կամայական օգտագործումը, ավտովարորդների և ֆերմերների կողմից երկաթուղային գծերի հատման կանոններին չհետևելը, ինչը հանգեցնում է ՃՏՊ-ներին և գծերի վրա հայտնված խոչընդոտների հետ շարժակազմի բախումներին:

Ապրիլի 13-ից մեկնարկել է երկաթուղային գծերի հիմնանորոգման պլանային գործընթացը: Ընդհանուր առմամբ 2020 թվականի համար հաստատված ենթակառուցվածի վերանորոգման ծրագրի համաձայն՝ նախատեսվում է հիմնանորոգել 8 կմ գիծ, տեղադրել 17 հազար նոր երկաթբետոնե կոճ, փոխարինել 13,2 հազար տոննա խճաքար, վերանորոգել 7 կմ կոնտակտային ցանց և արդիականացնել Հրազդան-Սևան հատվածի էլեկտրական կենտրոնացման կայանը: Ընթացիկ տարվա ՀԿԵ ներդրումային ծրագրի համաձայն՝ միայն ենթակառուցվածքային նախագծերին ուղղվելու է 1 միլիարդ 845 միլիոն դրամ:

Շարունակվում է շարժակազի արդիականացման գործընթացը: 2020 թվականի հունվարին Հայաստան է բերվել անցյալ տարի գնված 40 միավոր կիսավագոն, մինչև տարեվերջ գնվելու է ևս 70 կիսավագոն: Առաջիկայում ընկերությունը կստանա ՎԼ-10 տիպի ևս երկու էլեկտրաքարշ: Ընդհանուր առմամբ շարժակազմի ոլորտում 2020 թվականի ներդրումները կկազմեն 2 միլիարդ 590 միլիոն դրամ:

Հակահամաճարագային միջոցառումների շրջանում Հարավկովկասյան երկաթուղում գրանցվել է ուղևորափոխադրումների ծավալների անկում 17,7%-ով, հունիսի սկզբի դրությամբ միջազգային ուղևորափոխադրումների վերսկսում չի նախատեսվում: Դեպի նվազում վերանայվել են նաև 2020 թվականի բեռնաշրջանառության ցուցանիշները: Չնայած դրան՝ ընթացիկ տարվա ներդրումային ծրագրի ցուցանիշները կիրականացվեն ամբողջությամբ՝ միաժամանակ պահպանելով դրանց էական աճի հնարավորությունը:

Տպել
1008 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)