Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Associeted  Press գործակալության նոր հետաքննությունը լույս է սփռում բարդ ու քաղաքականացված հարցի վրա այն մասին, թե երբ է Չինաստանն իմացել նոր տիպի կորոնավիրուսի իրական վտանգների մասին ու երբ է այդ մասին իրազեկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Բայց ոչ միայն Պեկինն է պատասխանում  դժվարին հարցերին. Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը, որտեղ «COVID-19» –ից մահացության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է եղել, քան բոլոր հարեւանների մոտ, խոստովանել է, որ համաճարակի դեմ պայքարում երկիրը, որն իր առաջարկությամբ հրաժարվել է կարանտին սահմանել, կարող էր այլ կերպ վարվել:

Իսկ New York Times թերթն էլ պատմում է ամերիկացի բժիշկների ու պաշտոնյաների՝ վարակին անպատրաստ լինելու մասին դեռ համաճարակի սկզբում:

Աշխարհում վիճելի են մնում բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ սոցիալական հեռավորության մասին պնդումները: Գիտնականների միջեւ չկա համաձայնություն միասնական կարծիքի շուրջ: ԱՀԿ-ն անվտանգ է համարում առնվազն 1 մետր հեռավորությունը, Ռոսպոտրեբնադզորը պարտադիր է համարում առնվազն 1,5 մետր հեռավորությունը, իսկ Մեծ Բրիտանիայում կառավարությունը սահմանել է սոցիալական հեռավորության 2 մետրի պարտադիր պայմանը:

1 մետր սոցիալական հեռավորությունը պարտադիր է Հոնկոնգում, Դանիայում, Չինաստանում, Լիտվայում, Սինգապուրում, Ֆրանսիայում:

1,4 մետր հեռավորություն է սահմանվել Հյուսիսային Կորեայում:

1,5 մետր հեռավորություն պահելը պարտադիր է Ավստրալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իտալիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Ռուսաստանում:

ԱՄՆ-ում պարտադիր է պահպանել 1,8 մետր հեռավորություն, իսկ 2 մետր սոցիալական հեռավորության պահանջը պարտադիր է Կանադայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում:

AP. Չինաստանը կրիտիկական պահին թաքցրել է տվյալները

Associeted  Press գործակալությունը պարզել է, որ հունվարին՝ կորոնավիրուսի բռնկման ամենասկզբում, Չինաստանը դանդաղել է վարակի գենոմի եւ պացիենտների առողջական վիճակի մասին ամբողջական տվյալները ԱՀԿ-ին փոխանցելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանրության առաջ գովեստի խոսքեր է շռայլել չինացի գործընկերների հասցեին եւ շնորհակալություն հայտնել նրանց համագործակցության համար, սակայն փակ խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են տվյալները փոխանցելու հարցում Չինաստանի անշտապ պահվածքն ու այս առումով ստեղծված հարցերը, գրում է AP-ը:

Մասնավորապես, Պեկինը հետաձգել է վիրուսի գենոմի մասին տեղեկատվության փոխանցումը ավելի քան 7 օր, երբ այն արդեն գաղտնազերծվել էր 3 պետական լաբորատորիաների կողմից: ԱՀԿ-ն ստացավ այս տվյալները միայն այն բանից հետո, երբ մեկ այլ, ոչ պետական լաբորատորիա հրապարակեց դրանք:

Բայց նույնիսկ դրանից հետո Չինաստանը ավելի քան երկու շաբաթ չի փոխանցել մանրամասն տվյալներ հիվանդների եւ բժշկական գրառումների վերաբերյալ՝ ըստ ԱՀԿ հանդիպումների ձայնագրությունների, որոնց հետ ծանոթացել են AP-ի լրագրողները: Կազմակերպության պաշտոնյաները հանդիպումների ժամանակ քննարկել են, որ Չինաստանը չի փոխանցում բավարար տվյալներ վիրուսի վարակելիության աստիճանի եւ գլոբալ համաճարակի ռիսկերի վերաբերյալ:

«Այս փուլում մենք տեղեկատվություն ստանում ենք պետական CCTV հեռուստաալիքից 15 րոպե առաջ»,-մեջբերում են Չինաստանում ԱՀԿ ներկայացուցչին:

Գործակալության այս հետաքննությունը փարատում է ավելի վաղ հայտնի դարձած բազմաթիվ կասկածների իսկությունը, սակայն օրվա ընթացքում հասցրել են AP-ի հոդվածին արձագանքել Չինաստանից՝ այն ծայրեծայր սուտ որակելով:

Վեճեր, իրարամերժ կարծիքներ դեղորայքների շուրջ

Մարտին բժիշկները BBC-ին  հայտնել են, որ իբուպրոֆենը, որը հակաբորբոքային դեղ է, կիրառվում է որպես ջերմիջեցնող, չպետք է ընդունվի Covid-19-ի բուժման համար: Բրիտանական առողջապահության ազգային համակարգից (NHS) խնդրել են ձեռնպահ մնալ այն օգտագործելուց: Նույն բանն է ասել նաեւ Ֆրանսիայի առողջապահության նախարարը:

Հունիսին, սակայն, Լոնդոնի 2 հիվանդանոցների եւ Արքայական Քոլեջի բժիշկների մի խումբ, SEEK Group դեղագործական ընկերության մասնակցությամբ, սկսեցին հետազոտել իբուպրոֆենը`կորոնավիրուսային ախտանիշները վերահսկելու գործում դրա արդյունավետության տեսանկյունից: Նրանք ենթադրում են, որ դեղամիջոցը կարող է օգնել շնչառության հետ կապված խնդիրներից, որը Covid-19-ի ընդհանուր ախտանիշ է: Մասնագետները հույս ունեն, որ դեղը ընդունելը կարող է այլընտրանք լինել մեխանիկական օդափոխության սարքին միացված հիվանդների համար:

Զբոսաշրջության թշնամի կարանտինը

Բրիտանիայում քաղաքական գործիչները վիճում են 14-օրյա կարանտինի նպատակահարմարության մասին`երկիր ժամանող բոլոր ուղեւորների, այդ թվում` իրենց երկիր վերադարձած բրիտանացիների համար:

Կառավարությունը պնդում է, որ սա համաճարակի երկրորդ ալիքը կանխելու միակ միջոցն է: Վերջերս անցկացված սոցհարցման համաձայն, բրիտանացիների 68% -ը կողմ է այդ միջոցառումին: Այնուամենայնիվ, իշխող Պահպանողական կուսակցության շատ պատգամավորներ դեմ են հանդես գալիս. Նրանք վախենում են, որ 14-օրյա պարտադիր կարանտինը  լուրջ հետեւանքներ կունենա բիզնեսի համար:

Եթե բրիտանացիներից պահանջվի արձակուրդից վերադառնալուց հետո 2 շաբաթ տնից դուրս չգալ, ապա ամռանը նրանց մեծ մասը պարզապես չի մեկնի որեւէ տեղ եւ զբոսաշրջության ոլորտը հսկայական վնաս կկրի:

«Փոխզիջում» կարող են լինել «օդային կամուրջներ»-ը Բրիտանիայի եւ այն երկրների միջեւ, որոնցում համաճարակը հիմնականում վերահսկելի է: BBC-ի հետ նման բանակցությունների մասին խոսել է Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուշտու Սանտոս Սիլվան: Նա կարանտինն անվանել է զբոսաշրջության թշնամին:

Ավելի վաղ, Բրիտանիայի համար նմանատիպ առաջարկ էր արել Հունաստանը:

Ամերիկյան համակարգն անպատրաստ էր

New York Times-ն այսօր հրապարակել է հոդված այն մասին, թե ինչ տեխնիկական սխալներ է թույլ տվել ԱՄՆ-ի հիվանդությունների վերակսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնը՝ համաճարակի հենց սկզբում:

Տվյալների հավաքագրման հնացած համակարգերը տվել են սխալ արդյունքներ: Covid-19- ի թեստավորումների ժամանակ լուրջ սխալներ են թույլ տրվել: Բյուրոկրատական ընթացակարգերը խոչընդոտել են որոշումների արագ ընդունմանը եւ կատարմանը: Միացյալ Նահանգների առողջապահական գերատեսչությունը, որը մինչ համաճարակը համարվում էր աշխարհում առաջատարներից, լավագույններից ու ժամանակակիցների մեկը, փաստացի պատրաստ չէր նմանօրինակ վարակի դեմ պայքարին: Այս եզրակացությանն են եկել թերթի լրագրողները՝ ավելի քան 100 պաշտոնյաների հետ վարած զրույցների ամփոփմամբ:

Կարանտինը պե՞տք էր, թե՝ ոչ

Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիան գնաց սեփական ճանապարհով՝ չլսելով համաշխարհային կազմակերպությունների առաջարկներն ու սահմանած կետերը, այնտեղ չսահմանվեց կարանտին: Արդյունքում՝ մահացածության ցուցանիշներով Շվեդիան գերազանցեց իր բոլոր հարեւաններին: 10 միլիոն բնակչություն ունեցող երկրում ավելի քան 4400 մահվան դեպք է գրանցվել, մինչդեռ Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում մահվան թվերը չեն գերազանցում 600-ը:

Երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը, որն ավելի վաղ անձամբ էր հորդորել չհետեւել կարանտինի սահմանմանն ու գնալ սեփական ճանապարհով, երկրի պետական լրատվամիջոցներից մեկին տված իր վերջին հարցազրույցում հայտնել է, որ իրենք սխալվել են, պետք էր ընտրել ԱՀԿ-ի ու համաշխարհային փորձի  տարբերակները:

Տպել
1940 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով