Պատգամավորներն առաջարկում են բարձրացնել ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ներկայացնում է իր հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթը։

Այս փաթեթով առաջարկվող փոփոխություները հիմնականում վերաբերում են ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքին։ Առաջարկվում է, որ յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահ ունենա խորհրդական, եւ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահը ներկայացնի իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցրեց, թե հնարավո՞ր է, որ այս նախագիծը նաեւ այն հանձնաժողովների համար է, որոնք գուցե մատնված են անգործության, եւ գուցե կան հանձնաժողովներ, որոնց աշխատանքը Հայրապետյանին դուր չի գալիս։

Մխիթար Հայրապետյանը դրական պատասխանեց՝ հավելելով, որ դժգոհ է բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքից, առաջին հերթին՝ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հանձնաժողովից, որի նախագահը ինքն է։

«Ես՝ որպես քաղաքական գործիչ, ավելի մեծ ակնկալիքներ եւ պահանջներ ունեմ դրած յուրաքանչյուր հանձնաժողովի առաջ»,- պարզաբանեց պատգամավորը։ Այնուհետեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց, թե այդքան էլ վատ չէ ամեն ինչ, ինչին Հայրապետյանը պատասխանեց՝ ես մաքսիմալիստ եմ։

Տպել
481 դիտում

Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է, հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ

ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով. Զայնետդինով

ՀՀ ԱԺ նախագահը նամակներ է հղել ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարներին

«Ոչ մի սանտիմետր մեր տարածքից չենք տվել». Ալիեւը «Վրեժ» գործողության մասին է պատմել

Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի․ փոխվարչապետ

«1 հոգանոց ակցիա անողին ասում են՝ իրավունք չունես, դառնում է, որ արտակարգ դրությունը սրա համար է». Մարուքյանը՝ Ավինյանին

Օլիմպիական խաղերը չեղարկելն ավելի հեշտ կլիներ. ՄՕԿ նախագահ

Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններին

Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է․ մի հավատացեք սենց բաների․ մեդիափորձագետ

Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ ՀՀ փոխվարչապետ

Եվրամիությունն արձագանքել է Տավուշի սահմանի երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին

Ադրբեջանի նախագահը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

Պաշտպանը Նարեկ Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն է ներկայացրել

Պատերազմից պետք է միշտ խուսափել, միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը ադրբեջանցի կանանց դիմել է կոչով

Ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ իրական փաստերից. ուղեցույց

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել

Հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում