Մի շարք դպրոցներում եղել են խախտումներ, ԿԳՄՍ նախարարն անձամբ այցելելու է կրթական հաստատություններ

Հայաստանի մի շարք դպրոցներում դասագրքեր եւ ավարտական վկայականներ հանձնելու ժամանակ եղել են պարետատան ներկայացրած ցուցումների խախտումներ։ Դրանք ամենախիստ ձեւով պատժվելու են։

Ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նշել է, թե չի հասկանում հանձնելու այդպիսի հրատապությունն այն դեպքում, երբ ԿԳՄՍՆ-ն կամ որեւէ մարզային վարչություն ժամկետ չի նշել։ Շատ տնօրեններ կես կամ մեկ ժամը մեկ կանչում են աշակերտներին, որպեսզի որեւէ կուտակում չլինի, սակայն իրենց նաեւ փոքրաթիվ դպրոցների խախտումների մասին են տեղեկացրել։ Դրանցից մեկն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարն է, որտեղ Երեւանի թ. 132 դպրոցում հավաքված են աշակերտներ։

Նախարարը հիշեցրել է, որ ՀՀ Կառավարության նախորդ նիստի ժամանակ նշվել է՝ նման հավաքների դեպքում պատասխանատվություն են կրելու ուսումնական հաստատությունների ղեկավարները։ Խոսքն ուղղելով տնօրեններին՝ հրահանգել է վերջ տալ այդ ամենին։

«Սա ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է, հիմա մենք բոլոր այդ հետքերով գնալու ենք»,- ընդգծել է Հարությունյանը՝ հավելելով, որ անձամբ է գնալու դպրոցներ՝ հասկանալու արդյոք կան նման երեւույթներ։

Հարցի վերաբերյալ մարզային վարչության պետերը հրահանգավորվել են, Արայիկ Հարությունյանը նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ է խոսել։

Տպել
503 դիտում

Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է․ մի հավատացեք սենց բաների․ մեդիափորձագետ

Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ ՀՀ փոխվարչապետ

Եվրամիությունն արձագանքել է Տավուշի սահմանի երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին

Ադրբեջանի նախագահը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

Պաշտպանը Նարեկ Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն է ներկայացրել

Պատերազմից պետք է միշտ խուսափել, միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը ադրբեջանցի կանանց դիմել է կոչով

Ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ իրական փաստերից. ուղեցույց

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել

Հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում

Արտակարգ դրության երկարաձգման որոշման մեջ փոփոխություններ են կատարվել

Էլվիս Փրեսլիի թոռանը մահացած են գտել. ըստ մամուլի՝ ինքնասպանություն է գործել

Ինչպես են վերահսկվում մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքները

Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Տավուշի ուղղությամբ ադրբեջանական գնդակոծությունների մասին առաջին զեկույցը

Կորոնավիրուսով վարակված ԴԱՀԿ 10 աշխատակից բուժման մեջ է, աշխատանքի է վերադարձել 27-ը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել

Վարչապետը Կառավարության նիստին մասնակցում էր Հայաստանի դրոշի գույներով փողկապով

ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով

«Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարում են Ազնավուրի հրապարակը