Բնակարանային գողություն կատարած 195 մեղադրյալներից 16-ն են ունեցել աշխատանք, 24 անչափահասներից 11-ն են հաճախել դպրոց

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ զեկուցվել է՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարված ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի ենթակա ստորաբաժանումների վարույթում 2019թ. ընթացքում գույքի գաղտնի հափշտակության դեպքերի վերաբերյալ  քննված քրեական գործերից 66.56%-ի նախաքննությունն իրականացվել է Երևան քաղաքում, 32.3%-ը` մարզերում, 1%-ը` Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, 1-ը՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Գույքի գաղտնի հափշտակության դեպքերով քննված քրեական գործերի 23.6%-ը եղել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված գործեր. Երևան քաղաքում՝ 52.35%-ը, մարզերում՝ 47.6%-ը, 0.22 %-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, 1-ը՝ Հատկապես կարևոր գործերի  քննության գլխավոր վարչությունում:

Բնակարանային գողությունների դեպքերով քննված գործերի 20.4%-ը բացահայտվել է:  Նշված քրեական գործերից 6.4%-ը՝ 168 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու որոշմամբ, ուղարկվել է դատարան, 1.7%-ը կարճվել է, 71.1%-ը  կասեցվել է, որից 10%-ը միացվել է այլ քրեական գործի, 1.9%-ն ուղարկվել է այլ մարմին,  իսկ 7.4%-ը  փոխանցվել է 2020թ:

2019թ. ընթացքում բնակարանային գողության դեպքերով քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 195 անձ, որոնցից 65-ի կամ 33.3%-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ըստ ուսումնասիրության՝ բնակարանային գողություն կատարած 195 մեղադրյալներից  միայն 16-ն են մշտապես ունեցել աշխատանք, իսկ 24 անչափահաս մեղադրյալներից՝ 11-ն են հաճախել կրթական հաստատություններ:

Արձանագրված դեպքերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 1.481.458.831 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 43.541.590 ՀՀ դրամ կամ պատճառված վնասի 2.9%-ը: Բացահայտված բոլոր դեպքերով մեղադրյալների գույքի վրա դրվել է կալանք:

2019թ. ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների 57.4%-ը կատարվել են բազմաբնակարան շենքերի բնակարաններից, իսկ առանձնատներից՝ 39.1%, 3.35%-ը կատարվել է բնակարան հանդիսացող այլ վայրերից: Արձանագրված բնակարանային գողություններից  42.9%-ը կատարվել են գիշերային ժամին' ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, 41.3%-ը' ցերեկը, իսկ 15.7%-ը հնարավոր չի եղել հստակ պարզել հանցագործության կատարման կոնկրետ ժամանակահատվածը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ. արձանագրված բնակարանային գողության դեպքերից 6.8%-ի դեպքում բազմաբնակարան շենքերի մուտքերում առկա են եղել էլեկտրոնային փականներ, իսկ 2,2%-ի դեպքում՝ տեսանկարահանող սարքեր:

Հաշվետու ժամանակահատվածում բնակարանային գողությունների դեպքերի վերլուծությունից կարելի է փաստել, որ դրանց կատարման եղանակները տարաբնույթ են: Այսպես 27.9%-ը կատարվել են մուտքի դռան փականի միջուկը կոտրելով, 21.5%-ը՝ հարմարեցված բանալու օգտագործմամբ, 14.7%-ը ճաղավանդակները կամ պատուհանները տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելով, իսկ 35.7%-ը՝ բաց պատուհանից կամ դռնից մուտք գործելով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված  հարցերին լուծումներ տալու առնչությամբ:

Տպել
1085 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա