Եթե 38 աստիճանից բարձր է ջերմում, հոսպիտալացման ցուցում է․ պոլիկլինիկայի աշխատակիցը խոսում է նոր կարգի մասին

Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ COVID-19-ով վարակված այն քաղաքացիները, որոնք անախտանիշ են կամ ունեն թեթեւ ախտանիշներ, բուժում են ստանում տանը՝ մեկուսացված։

Այս օրերին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է գործում հատուկ մասնագետների խումբը, որը որոշում են՝ ովքեր պետք է տանը մեկուսանան, ովքեր տեղափոխվեն հիվանդանոց։

Կենտրոնի պոլիկլինիկայի մեծահասակ բնակչության գծով վարիչի տեղակալ Հեղինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում խոսել է նոր կարգի, ցուցումների, այս օրերին պոլիկլինիկայի իրականացրած գործառույթի մասին։

Ովքե՞ր են մեկուսացվում տանը

Այսօր վերոնշյալ կենտրոնում 5 մեկուսարան է գործում: Առաջինը նմուշառման համար է նախատեսված։ Մնացած 4 մեկուսարաններ մուտք են գործում սուր շնչառական վիրուսի ախտանիշներով հիվանդները։ Ջերմողներին առանձնացնում են, այլ մուտքով ընդունում։ Մեկուսարանում բժիշկը զննում է հիվանդին, անհրաժեշտության դեպքում կատարվում է ռենտգեն հետազոտություն, ցուցումների դեպքում՝ նմուշառում։ Նման ցուցում է, օրինակ, թոքաբորբը, կամ եթե տվյալ քաղաքացին կոնտակտավոր է եւ ունի որոշակի ախտանիշներ։

Տեղակալի խոսքով՝ իրենք ամեն օր դիմելիություն ունեն։

Նմուշառման պատասխանը ստանալուց հետո մասնագետների խումբը որոշում է կայացնում, այնուհետեւ՝ մարդկանց ուղղորդում արդեն հեռախոսազանգի միջոցով։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք անախտանիշ են կամ ունեն թեթեւ ախտանիշներ, 60 տարեկանից փոքր են, չունեն որեւէ խրոնիկ հիվանդություն, օրինակ՝ երիկամային անբավարարություն, քաղցկեղ, շաքարային դիաբետ, գերճնշում եւ այլն, բուժվում են տանը։ Նշենք, որ նույնիսկ թեթեւ ախտանիշներ ունեցող հղիները հոսպիտալացվում են։

Ո՞ր ախտանիշների դեպքում են տեղափոխում պոլիկլինիկա

Ինչպես տեղեկացրեց Պետրոսյանը, այս օրերին բժիշկներն օրը 2 անգամ զանգահարում եւ հետաքրքրվում են տանը մեկուսացված քաղաքացիների ջերմաչափման տվյալներով եւ գանգատներով՝ գլխացավ, մկանացավ, քթի փակվածություն, համի-հոտի զգացողության բացակայություն, դժվարաշնչություն, արնահոսում եւ այլն։ Եթե սրանցից որեւէ մեկն ի հայտ է գալիս, հիվանդին տեղափոխում են պոլիկլինիկա՝ համապատասխան հետազատությունների:

Իսկ եթե վիճակի բարդացում չկա, 14-օրյա հսկողություն է սահմանվում, ախտանիշներն ամբողջովին անցնելու դեպքում եւս 14 օր հսկողությունը շարունակվում է։ Այս ընթացքում բժիշկն ամենօրյա զանգերը չի դադարեցնում։

Օգտագործվում է նաեւ հեռավար տեսաձայնային կապը։ Սա արվում է այն դեպքում, երբ հիվանդը ցանկություն է հայտնում բժշկի հետ դեմառդեմ խոսելու։

Անհրաժեշտության դեպքում բժիշկն է այցի գնում, նույնիսկ կարող են նեղ մասնագետի այց կազմակերպել, սակայն այսպես, թե այնպես խրոնիկ հիվանդություն ունեցողներին հիվանդանոց են տեղափոխում։

Երբ թեթեւ ախանիշները փոքր-ինչ բարդանում են, կատարվում է հոսպիտալացում։ Ցուցումներն այս դեպքում հստակ են։ «Եթե 38 աստիճանից բարձր է ջերմում, դա արդեն հոսպիտալացման ցուցում է, տանը չեն պահում»,- ընդգծեց պոլիկլինիկայի տեղակալը։

Շատ կան կանոններին հետեւողներ, սակայն՝ նաեւ հակառակը

Այս օրերին յուրաքանչյուր ասիմպտոմ վարակվածի հանձնել են տանը մեկուսանալու վերաբերյալ ուղեցույց, հնարավորինս բացատրել մեկուսացման անհրաժեշտությունը։ Պետրոսյանի խոսքով՝ դա նաեւ թողնվում է մարդու ինքնագիտակցության վրա. շատ կան կանոններին խիստ հետեւող մարդիկ, որոնք իրենց թույլ չեն տալիս հարազատի հետ շփվել, կան նաեւ այլ մտածելակերպ ունեցողներ։

«Եղել են դեպքեր, որ կոնտակտավորը, որին մենք խիստ ցուցում ենք տվել մեկուսացումը չխախտելու, հայտնվել է պոլիկլինիկայում»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նման դեպքեր կարող են պատահել, ինչն էլ ռիսկային է եւ կարող է նպաստել վարակի տարածմանը։ Կարեւոր է, որ մարդիկ լսեն բժիշկներին ու չհավատան տարածվող կեղծ լուրերին։ «Ցավոք, մինչեւ չեն առնչվում հարազատի, բարեկամի դեպքի հետ, մարդիկ լրջությունը չեն հասկանում»,- նշեց նա։

Նշենք, որ տանը մեկուսացված տվյալ անձի հարազատներին առանձին բժիշկը եւս ամենօրյա պարբերականությամբ զանգահարում է, ճշտում գանգատների մասին, հարկ եղած դեպքում՝ տեղափոխում պոլիկլինիկական հաստատություն։

Հեղինե Պետրոսյանի կարծիքով՝ այս օրերին թվերի ավելանալն այնքան էլ կապված չէ տանը բուժումը կազմակերպելու հետ․ սերտ շփում ունեցողները, միեւնույն է, կոնտակտավոր էին եւ հնարավոր է՝ անախտանիշ լինելով՝ չիմանային հիվանդության մասին։ Նա այս ամենը բացատրում է նաեւ նմուշառումների քանակի հետ, որը, ի դեպ, մայիսից շատացել է։

Այնուամենայնիվ, այսօր ավելացել են ծանր դեպքերը։ Եթե նախկինում իրենց կենտրոնում թոքաբորբով հիվանդանոց տեղափոխվողների թիվն օրական 3-4 էր, այսօր՝ 10-ը եւ ավելի։

Տպել
12068 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել