Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն արձագանքել է կորոնավիրուսից մահացածների անունները հրապարակելու փաստին

Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, իսկ այնուհետև նաև լրատվամիջոցներում տարածվել են կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների տվյալները։ Սրան անդրադարձել է նաեւ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը.

«Նախ պետք է նշել, որ այս կորոնավիրուսից մահացած անձանց տվյալներն առերեւույթ հրապարակման ոչ ենթակա տվյալներ են եւ ինչպես «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 9.1-րդ հոդվածի իմաստով ենթադրում են որոշակի գաղտնիություն: Բացի այդ, հրապարակված տվյալները անձանց առողջությանն են վերաբերում եւ այդ իմաստով հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են, ունեն որոշակի զգայունություն:

Ըստ այդմ, մտահոգիչ է կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների տվյալների հրապարակումը եւ խնդրահարույց՝ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից»,- ացված է գործակալության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նշվում է, որ գործակալությունը համապատասխան գրություններ է նախապատրաստում իրավասու մարմիններին՝ խնդրո առարկա անձնական տվյալների հրապարակման իրավաչափությունը պարզելու եւ անձնական տվյալների մշակման օրինականությունն ապահովելու նպատակով:

«Միևնույն ժամանակ ակնկալում ենք նաեւ, որ լրատվամիջոցները եւ սոցիալական ցանցերի անհատ օգտատերերը նույնպես պետք է ձեռնպահ մնան առերեւույթ (առաջին հայացքից, նախնական տպավորությամբ) անօրինական հրապարակված անձնական տվյալները եւ անձնական կյանքին միջամտող տեղեկությունները տարածելուց, իսկ անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ կտարածեն միայն եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար՝ յուրաքանչյուր դեպքում սահմանելով տվյալների մշակման նպատակ եւ գնահատելով՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ստորադասել մարդու անձնական տվյալների պաշտպանության շահը եւ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել (համահունչ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրությներին, Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով արտահայտած դիրքորոշումներին)»,- գրել է գործակալությունը եւ ավելացրել, որ իրենք շնորհակալ են այն լրատվամիջոցներին, որոնք կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների տվյալների հրապարակման մասին տեղեկությունը հաղորդել են առանց բուն անձնական տվյալների հրապարակման:

Տպել
1650 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին