Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը. արդեն ներկայացվել է 4745 դիմում

ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ տեղեկացնելով, որ հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։

Քանի որ այս տարի սահմանվել է առաջնահերթություն, հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝

• 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,

• 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Այս պահին արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի։ Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։ Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, գրանցվելու հնարավորություն կունենան նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում, որ դեռևս չհայտագրված ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

Տպել
413 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, գրանցվել է 7 մահ. մահերի ընդհանուր թիվը 491 է

Աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր Գավառում եւ Սեւանում․ ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փրկարարները Սեւանա լճից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացու

Մեղրու տարածաշրջանի «Խաչի ձոր» կոչվող տարածքի սարալանջում այրվել է խոտածածկ տարածք

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում պտտահողմը մի քանի ջերմոց տեղից պոկել ու մոտ 200 մետր հեռու է շպրտել

ԿԳՄՍ նախարարը Կապանում հետեւում է մաթեմատիկայի միասնական քննությունների ընթացքին (տեսանյութ)

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք

29 հրշեջ-փրկարար եւ 40 բնակիչ մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Մարտունի քաղաքի արտահերթ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը

Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ)

Ներքաղաքական պայքարի անվան տակ

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ (տեսանյութ)