Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի մեծամասշտաբ, ընդգրկուն բողոքի ցույցերը շարունակվում են նոր թափով: Ընդհանուր առմամբ ավելի քան 4 հազար մարդ է բերման ենթարկվել: Նրանք այն մարդիկ են, որոնք խախտել են պարետային ժամի կանոնները, որ գործում են համեմատաբար մեծ քաղաքներում, եւ այն մարդիկ, որոնք մասնակցել են խանութների, ակումբների ու ոստիկանական մասնաշենքերի ավերմանն ու հրեհմանը, գրում է Euronews-ը:

Ի թիվս այլ քաղաքների, բողոքի ցույցերը առավելապես ակտիվացել ու մեծ թափ են ստացել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:

Վաշինգտոնում տեղակայված Ազգային գվարդիայի ողջ անձնակազմը ոստիկանության հետ միասին, դուրս է բերվել՝ վերականգնելու համար կարգուկանոնը  մայրաքաղաքում:

Ցուցարարները փորձել են այլ ավերումների եւ ներխուժումների շարքում ներխուժել նաեւ Սպիտակ տուն՝ մագլցելով պարիսպներից ներս: Դարպասների մյուս կողմում նրանք հրդեհել են ԱՄՆ-ի դրոշը, ջարդուփշուր արել տեղի ոստիկանության պարեկային մեքենաները, ավերել մոտակայքի ցուցանակները, պայթուցիկներ կիրառել: Հենց այդ ժամանակ  գործի է անցել այսպես կոչված Secret Service-ը, որը զբաղվում է նախագահի անձնական պաշտպանության հատուկ գործողություններով:

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփն ու նրանց որդին տեղափոխվել են ստորգետնյա բունկեր՝ հատուկ ապաստարան, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում թաքնվելու համար: CNN-ի փոխանցմամբ, այդ բունկերից վերջին անգամ օգտվել են 2001-ին, երբ Նահանգներում ահաբեկչությունների ժամանակ այնտեղ էին տեղափոխել Ջորջ Բուշին:

Քիչ ուշ Թրամփը թվիթերում գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ Antifa անվանումով խումբը, որի անդամների մեծ մասին են հենց մեղադրում զանգվածային անկարգությունների հրահրման եւ ներխուժումների մեջ, ԱՄՆ-ում հռչակվելու է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Associated Press-ը, հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին գրում է, որ միայն Վաշինգտոնի փողոցներում Ազգային գվարդիայի ավելի քան 1200 ծառայող է տեղակայվել, իսկ ԱՄՆ-ի մյուս Նահանգներում՝ ավելի քան 5 հազար:

Բողոքի զանգվածային ցույցը Միացյալ Նահանգներում շարունակվում է արդեն 1 շաբաթ շարունակ: Ամեն ինչ սկսվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո:

Հիշեցնենք, նա մահացել էր ոստիկանական գործողության հետեւանքով, երբ ոստիկանը, նրան ձերբակալելուց հետո, ծնկով սեղմել էր նրա պարանոցը 10 րոպե շարունակ՝ անտեսելով սեւամորթ ամերիկացու  խոսքերն այն մասին, որ ինքը խեղդվում է: Արդյունքում՝ Ֆլոյդը մահացել էր  հենց փողոցում, տասնյակ մարդկանց ու նրանց հեռախոսների՝ միացված տեսախցիկների առաջ: Ոստիկանությունն ավելի ուշ պարզաբանել էր, որ Ֆլոյդին ցանկացել են բերման ենթարկել՝ հարբած վիճակում մեքենայում լինելու, կեղծ արտարժույթ իրացնելու փորձի եւ ոստիկանությանը դիմադրելու համար: 

Ձերբակալվեցին նրա մահվան ժամանակ տեղում հերթապահող 4 ոստիկանները, նրանցից մեկին սպանության համար մեղադրանք է առաջադրվել, բայց սեւամորթ Ֆլոյդի դիակի փորձաքննությամբ  պարզվել է, որ նա չի մահացել խեղդվելուց: Քաղաքացիները, սակայն, համարում են, որ տեղի է ունեցել սպանություն՝ մաշկի գույնի, ռասայական խտրականության հողի վրա, կանխամտածված:

Մինեոպոլիսում, որտեղ տեղի են ունեցել գործողությունները, ցուցարարները հենց առաջին օրը հրդեհել են ոստիկանական բաժանմունքը: Ներսում գտնվողներին հազիվ են հասցրել դուրս բերել լրացուցիչ ելքով: Հրդեհել են նաեւ այն գիշերային ակումբը, որտեղ, ինչպես ավելի ուշ էր պարզվել, միասին, որպես անվտանգության ծառայողներ,  որոշ ժամանակ աշխատել են Ջորջ Ֆլոյդն ու նրա մահվան պատճառ դարձած ոստիկան Դերեկ Շոֆինը:

Բողոքի ցույցերը ամեն օր ավելի ու ավելի մեծ խմբեր են հավաքում՝ ներառելով արդեն տասնյակից ավելի քաղաքներ: Ցուցարարները պղծում են մշակութային կոթողներ, ավերում ու թալանում խանութներ, հրդեհում շինություններ, կռվի բռնվում իրավապահների հետ, դիմադրում ոստիկաններին, չեն օգնում ոչ արցունքաբեր գազը, ոչ ծուխն ու բիրտ ուժը: Ցուցարարների շրջանում արդեն 20 մարդ է զոհվել, կան բազմաթիվ տուժածներ: Բողոքի ակցիաների մասնակիցների  շարքերում ամենասովորական հանցագործներ են, որոնք սովորաբար թալանում եւ գողություններ են կազմակերպում, հանցավոր խմբեր ու նրանց հետ միաժամանակ, նաեւ լուրջ կազմակերպությունների ղեկավարներ ու դրանց անդամներ են՝ իրավապաշտպաններ, նաեւ իրավաբաններ, ոստիկաններ, այլ ոլորտների ներկայացուցիչներ: Նյու-Յորքում, ի թիվս հարյուրավոր բերման ենթարկվածների, կան 2 փաստաբաններ, որոնց կարող է սպառնալ մինչեւ 20 տարվա ազատազրկում՝ ցույցը ցրել փորձող իրավապահների նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Նյու-Յորքում  բերման ենթարկված հազարավոր ցուցարարների թվում է նաեւ քաղաքապետի դուստրը, իսկ Կալիֆորնիայում, Օկլենդում, հրազենային վիրավորումներից մահացել են ոստիկանության հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Երկրում ստեղծված արտակարգ դրության պատճառով պարետային ժամ է հայտարարվել ԱՄՆ-ի 40 քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Վաշինգտոնում:

The New York Times-ի փոխանցմամբ, այս ամենը, սակայն, դեռ ամենավատը չէ, որ տեղի է ունենում: Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ թիվն ունեցող Միացյալ Նահանգները, որ ծրագրում էր այս շաբաթ դուրս գալ մի շարք սահամանափակումներից, կարող է բախվել ավելի լուրջ առողջապահական ու տնտեսական խնդիրների, քան հիմա առկա է երկրում: բանն այն է, որ մարդկային խմբերի նման ահռելի կուտակումները կարող են վարակի տարածման նոր աղբյուր հանդիսանալ՝ ԱՄՆ-ին թույլ չտալով այդպես էլ իջնել վարակակիրների թվով աշխարհում առաջին հորիզոնականից:

Տպել
25563 դիտում

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ