Լացող փոքրիկներ, մարզերից եկած հուսախաբ երեխաներ. հունիսի մեկն առանց ատրակցիոնների առաջվանը չէր

Երեւանի «Հաղթանակի» զբոսայգում շրջելիս այսօր ավելի շատ տխուր ու լացող փոքրիկների հանդիպեցինք, քան ուրախ ու անհոգ խաղացողների: Նախկին՝ ականջ խլացնող աղմուկին ու երեխաների խինդով լի ձայներին փոխարինելու էր եկել դատարկությունն ու մռայլությունը, իսկ ամենատխուրը լացող եւ հուսախաբ եղած փոքրիկներին էին, որոնք չէին կարողացել օգտվել իրենց սիրելի ատրակցիոններից:

Հունիսի մեկը Երեւանում երբեք այսքան տխուր ու կիսադատարկ չէր եղել, ինչպես այս տարի: Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հաայաստանում բոլոր սահմանափակումներին զուգահեռ արգելվել էր նաեւ ժամանցային ու խաղահրապարակների գործունեությունը: Եվ չնայած շատ արգելքներ պարետի որոշմամբ կրկին հանվել են, խաղահրապարակներին դա դեռ չի վերաբերում: Մանուկների այդքան սիրելի ու զանազան ատրակցիոնները ձմեռվանից հետո այդպես էլ չեն գործում:

Նոր էինք սկսել քայլել դեպի զբոսայգու բուն խաղահրապարակ, երբ մեզ հանդիպեց երիտասարդ մի զույգ՝ 4-ամյա դստեր հետ: Մայրը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում երեխան անտրամադիր է մանկապարտեզ չգնալու ու բակի երեխաների հետ շփվել չկարողնանալու պատճառով: Նա նաեւ հայտնեց, որ խիստ պահպանում են անվտանգության բոլոր կանոնները, սակայն այդ ամենն արդեն սկսել է փոքրիկ աղջնակին նյարդայնացնել: 

Երեխան արդեն երկու ամիս է՝ ոչ միայն մանկապարտեզ չի գնացել (ինչը շատ է ուզում), այլեւ բակի երեխաների հետ չի խաղացել: Աղջնակի ծնողները նկատեցին՝ խիստ զգուշանում են ցանկացած տեսակի շփումից, իսկ մենք, պահպանելով սոցիալական հեռավորությունը, որքան էլ փորձեցինք նրան ուրախացնել՝ աղջնակն անտրամադիր էր, անգամ չցանկացավ հոր գրկից իջնել:

Միասին քայլեցինք վերեւ, իսկ ահա ատրակցիոնների մոտ իրավիճակն ավելի տխուր ու սրտաճմլիկ էր, մեզ հանդիպեցին տխուր ու լացող մանուկներ, որոնք ցանկանում էին իրենց սիրած ատրակցիոնից օգտվել, բայց այն չէր աշխատում: Հանդիպեցինք նստարանից կառչած ու ծնողներից խռոված լացող մեկ այլ փոքրիկ աղջնակի: Հայրը նշեց, որ երեխան լալիս է ատրակցիոններից օգտվել չկարողնալու պատճառով: Աղջնակը շպրտելով ձեռքին եղած պաղպաղակն ու անտեսելով ծնողների գնած զանազան քաղցրավենիքները, լալիս էր ու կրկում. «էնի եմ ուզո՜ւմ»: Իսկ քույրը տան մեծը լինելու հոգեբանությամբ զսպում էր իրեն, փորձում հարմարվել ու գոհանալ եղածով:

Հայտնի է, որ ամեն տարի «Երեխաների պաշտպանության օրը» մայրաքաղաքի ու մարզերի բնակիչներն իրենց բալիկներին բերում են Հաղթանակի զբոսայգի, այս վայրը շատերին է հրապուրում ոչ միայն իր տարատեսակ ատրակցիոններով ու ընդարձակությամբ, այլեւ երբեմնի անվճար համերգային ծրագրերով, եւ հատկապես տոնական օրերին որոշ ատրակցիոնների անվճար սպասարկումով: Այս տարի էլ էին մարզերից մի քանի ընտանիքներ եկել: Չիմանալով, որ այգին գրեթե չի գործում, նրանք երեխաներին բերել էին «Մոնումենտ», եւ փոքրիկներն ուրախանալու փոխարեն տխրել էին:

«Աշտարակում ենք ապրում, թոռնիկներիս վերցրի, որ մի փոքր ուրախացնեմ, բայց պարզվեց՝ ոչ մի բան էլ չկա, միայն ջրային բադիկներից է կարելի օգտվել, դրանով պտույտ արեցինք, պատրատվում ենք հետ գնալ, այլ բան չկա որ օգտվեն»,- ՀԺ-ին հայտնեց քաղաքացիներից մեկը, որը երկու փոքրիկ թոռնուհիներին մարզից բերել էր Երեւան: Մեր հարցին, թե չե՞ն վախեցել բերել երեխաներին մարդաշատ վայր, փոքրիկերի պապիկը նշեց, որ ոչ, իսկ նրանց մայրը վրա բերեց. «Մենք ոչ էլ հավատում ենք, չնայած մեզ մոտ դիմակ ու ախտահանիչ նյութ ունենք, բայց ո՛չ վախենում ենք, ո՛չ հավատում»: Ինչեւէ փոքրիկները ժպտացին եւ սիրով համաձայնեցին լուսանկարվել:

Իսկ ահա փոքրիկ Դավիթը չնայած ընդամենը մեկ ատրակցիոնից օգտվելու հնարավորությանը, բավականին ուրախ էր: Նրան ուղեկցում էր մի ամբողջ գերդաստանը, որոնք ոչ դիմակներ ունեին, ոչ էլ պաշպանիչ որեւէ միջոց: Մեր հերթական հարցին, թե չե՞ն վախեցել խմբով երեխայի հետ միասին մարդաշատ վայրում գտնվել, փոքրիկի մոր պատասխանը սպառիչ էր. «Մենք չենք հավատում այդ վիրուսին»:

Առաջ գնալով անհնար էր չնկատել փոքրիկ Գայանեին, որը ժպտում էր ծնողների մեջտեղում նստած ու փուչիկը թափահարում: Փոքրիկի հայրը ասաց, որ դստեր հետ կապված ամեն ինչին հնարավորինս զգուշ են, իսկ եթե այսօր բաց ատրակցիոն լիներ, երեխան հոր կամ մոր գրկին էր օգտվելու:

Իսկ ահա մեկ այլ փոքրիկի համար կրկնակի տոն է այսօր: Տղային հայրը բերել էր զբոսայգի նշելու ոչ միայն երեխաների տոնը, այլ նաեւ ծննդյան օրը: Փոքրիկի հայրը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վախենում են, երեխային անգամ բակ իջեցնելուց են խուսափում, բայց քանի որ այսօր նրա ծնունդն է, որոշել են գոնե մի փոքր ուրախացնել ատրակցիոններով: Փոքրիկը մեխանիկական մեքենայով մի քանի պտույտ էր կատարել եւ թերեւս այն քչերից էր, որ բարձր տրամադրություն ուներ: Հաճույքով համաձայնեց նկարվել ու բթամատով նշան արեց, որ ամեն ինչ հրաշալի է:

Քայլեցինք «Մոնումնետի» երբեմնի ամենաաղմկոտ հատվածներով, իսկապես մայրաքաղաքի այս հատվածում այսօր շատ բան նախորդ տարիների նման չէր. դատարկ ու ամայի տոմսարկղեր, անաղմուկ ատրակիցիոններ, տպավորություն էր, թե մուլտ պատկերները եւս էլ առաջվա պես չեն ժպտում:

Հաշված տեղերում փուչիկներ ու մանր -մունր քաղցրավենքներ էին վաճառվում, բայց զրուցակիցներից մեկը նշեց, որ գրեթե ապրանք չի վաճառել, մի երկու ժամ էլ կմնա, կհավաքի ու տուն կգնա:

Այգու մի քանի աշխատակիցներ նստել էին արեւից պաշտպանված նստարաններից մեկին ու զրուցում էին: Պատասխանատուներից, այգու ինժեներ Հրանտ Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ձմեռվանից հետո որեւէ ատրակցիոն չի աշխատել, ինչից բավականին շատ մարդիկ են տուժել: Չնայած այգին վերազինել են, ատրակցիոնները ներկել ու թարմացրել՝ հույսով, որ օրերը տաքանալուն պես կաշխատեն, բայց հայտնի պատճառներով այդպես էլ աշխատանքը չեն սկսել:

Հրանտ Սահակյանը նաեւ նկատեց, որ մոտ 100 հոգի էլ այստեղ են գործազուրկ դարձել: Այդ մարդիկ ժամանակավոր աշխատողներ են, գարնանն ու ամռանը աշխատում են, աշնանն ու ձմռանը՝ չէ, մայիսից պետք է գրանցվեին, որ վերսկսեին աշխատանքը, սակայն դա չեղավ: ՀՀ կաավարության աջակցությունից էլ չեն կարողացել օգտվել սեզոնային գրանցման պատճառով:

Այգու ինժեները դժգոհեց նման որոշումից՝ ասելով. «Այգու մեծ պահանջարկ կար, ռեստորանները, տրանսպորտը աշխատում են, սրա չաշխատելու իմաստը չենք հասկանում: Մենք էլ կարող էինք ավելի զգուշ ու համակարգված ձեւով աշխատել, երեխաներին էլ վզները ծուռ չթողնել: Ատրակցիոններից օրինակ փղիկները պլաստմասից են, իրարից էլ հեռու, ընդհանրապես մենք շատ կարուսելներ ունենք, որ հենց պարետի ցուցումին համապատասխանում են եւ օգտվելիս ոչ մի վտանգ չէր լինի»,-ասաց նա:

Տպել
2596 դիտում

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել